Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի զեկույցը
2026 թ. օգոստոսին տեղեկատվական օրակարգը ձևավորվեց TRIPP-ի քննարկումների, «Հարավկովկասյան երկաթուղու» մասին հայտարարությունների և ԵՄ տարեկան զեկույցի մանիպուլյատիվ լուսաբանման շուրջ
«Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ հայտարարությունների ներկայացումը որպես հակառուսական քայլ և Արևմուտքի հրահանգ;
Քարտեզագրված հրապարակումները փաստում են Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում Հայաստանի ինքնուրույն քայլերը վարկաբեկելու փորձերը։ Բացահայտվել են կիրառված հիմնական մեթոդները՝
դավադրության տեսությունների տարածում,
Կարդացեք նաև
հարկադրանքի լեգիտիմացում և թեմայի շեղում,
վախի սերմանում (կոնցեսիայի հնարավոր խզումը որպես տնտեսության «սրտին հարված» որակելով);
ԵՄ 2025 թվականի զեկույցը Հայաստանի դատաիրավական և մարդու իրավունքների խնդիրների մասին
Եվրոպական միության զեկույցի շուրջ տեղեկատվական հոսքերը միավորվել են մեկ նարատիվի մեջ՝ նպատակ ունենալով ապացուցել «եվրոպական ինտեգրման» ձախողումը և խորացնել անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Կիրառված հիմնական տակտիկաները եղել են`
ընտրովի շեշտադրումը,
սենսացիոն վերնագրերի կիրառումը («ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին»)
մանիպուլյատիվ վիզուալ բովանդակության տարածումը;
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։


















































