Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողների հավաքական պահանջն է 2023 թվականի մեկօրյա պատերազմում զոհվածների շիրիմների արտաշիրիմման հարցը

Հոկտեմբեր 08,2026 11:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության պատգամավորները հանդիպում են անցկացնում անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ։ Ինչպես իր խոսքում ասաց խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, իրենց խմբակցությունը հանդիպումների շարք է անցկացնելու անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ, հավաքագրելու և գույքագրելու են խնդիրները, հետո հետամուտ լինեն լուծումներին։

«Շնորհակալ ենք ձեզ, որ ժամանակ եք գտել, տրամադրել եք մեզ։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու հուզվեց, չկարողացավ խոսքը շարունակել։

Ծնողների հարցերի մեծ մասը ընտանիքների սոցիալական խնդիրներին էին վերաբերում։

Ծնողների հավաքական պահանջն է 2023 թվականի մեկօրյա պատերազմում զոհվածների շիրիմների արտաշիրիմման հարցը։ Ծնողները տեղեկացրին, որ գործընթացը մեկնարկել էր, բայց կիսատ մնաց։ Նույնիսկ օր էր որոշված, որ պետք է ծնողները մեկնեին, Արցախի ԱԻՆ-ի տղաներն էին պատրաստակամություն հայտնել աջակցել, բայց չստացվեց։ Քանի որ, ինչպես ՀՀ իշխանություններն են հայտարարում, խաղաղության դարաշրջան ենք մտնում Ադրբեջանի հետ, ծնողներն ակնկալում են, որ գործընթացը կշարունակվի։

Խոսքը 51 հոգու մարմինների մասին է, որոնց մեծամասնությունը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում են ամփոփված, մյուսներինը՝ Արցախի տարբեր շրջաններում։

Նաև բենզինի պայթյունի հետևանքով զոհվածների ճակատագրին վերաբերող հարցեր ունեին ծնողները։ Նկատեցին, որ դա նաև ՔՊ նախընտրական խոստումն է եղել։

«Համահայկական ճակատ» շարժումից Ռուզաննա Ստեփանյանը, որը երեք տարի շարունակ ծնողների հետ բոլոր դռները թակել է, ասաց, որ Հայաստանում վեց ամիս պաշտոնավարած ՄԱԿ-ի հանձնակատարն առաջին անգամ իրենց հետ հանդիպման ժամանակ է լսել, որ Հայաստանում արցախյան վերջին պատերազմից հետո կան անհայտ կորածներ։ Տեղեկացրեց՝ արտաշիրիմում անելու հարցով Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակը հասցեագրվել է ԱԱԾ համապատասխան բաժին, որտեղ, ըստ էության, քնել է գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դավիթ Ղահրամանյանի լուսանկարում՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատան-հուշահամալիրում նոր փորված գերեզմանները՝ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական հարձակումից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031