Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, ի թիվս այլնի, ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների գաղտնալսումների ձայնագրությունների բովանդակությունը խիստ կասկածելի համարեց։ Նա նշեց, որ չի ցանկանում ապացույցների հետ կապված այլ մեկնաբանություններ անել, ապա նշեց․ «Կարծում եմ, որ Հայաստանը ամենախելացի իրավաբանական համայնքներից մեկն ունի աշխարհում, այն արտացոլում է հայկական արժեքները, ինչպիսիք են կրթությունը, եկեղեցին»։
Տեսանյութն՝ ավելի ուշ։
Ռոբերտ Ամստերդամն ընդգծեց․ «Գիտեմ, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է գաղտնալսումների մասին, որոնք Փաշինյանի ուժերն իրականացնում են։ Գիտեմ, որ բոլոր այդ գործողությունները կապված են ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկի և պետության վարչական ռեսուրսների չարաշահման հետ՝ ի շահ սեփական թեկնածուի»։
Միջազգային փաստաբանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ Սամվել Կարապետյանի գործը յուրահատուկ է․ «Այն իմաստով է յուրահատուկ, որ եկեղեցու դեմ հարձակումը նրան մոտիվացրեց, և այն բառամթերքը, որը Փաշինյանն օգտագործեց եկեղեցու մասին, ես որևէ երկրում, որ ձևացնում է, թե ժողովրդավար է, չեմ տեսել։
Կարդացեք նաև
Մի խնդիր էլ կա՝ ատելության խոսքը վախ է առաջացնում, և ներկայիս կառավարությունը մեկ բան է ցանկանում, որ հասարակությունը վախենա, անտարբերության մեջ լինի և չգնա ընտրությունների… Իրենք գիտեն, որ Փաշինյանը պոպուլյար չէ, պարզապես ուզում են, որ բոլորը վախի մեջ լինեն և անտարբեր լինեն, դա բոլոր ավտորիտարների նպատակն է՝ քվեարկության մասնակիցների թիվն իջեցնել, որ իրենց թեկնածուին բերեն իշխանության։ Այս դեպքում, երբ եկեղեցու ողջ ապագան է վտանգված, մարդիկ մոտիվացված կլինեն, կգնան ու կքվեարկեն»։
Ռոբերտ Ամստերդամի ձևակերպմամբ, Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նա մեկն է, որը արհամարհում է մարդկանց ճակատագիրը։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































