Լրահոս
Օրվա լրահոսը

Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում

Հոկտեմբեր 21,2026 15:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Mining Armenia Forum 2026-ի շրջանակում կայացած ինտերակտիվ հարցազրույցի հատուկ հյուրն էր վայրի բնության լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը, ում աշխատանքները Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մասին ներկայացվել են նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի (UN Biodiversity) պաշտոնական հարթակում։

Բեմից Բերտան կիսվեց իր մասնագիտական ուղով, որտեղ միավորվում են բնությունն ու լուսանկարչությունը։ Պատմելով թռչունների ու հազվագյուտ կենդանիների վարքագծի, ժամեր տևող աննկատ սպասումների և կենսաբազմազանության պահպանման կարևորության մասին՝ նա ընդգծեց, որ լուսանկարներով կարելի է մարդկանց ծանոթացնել վտանգված տեսակներին։ Երբ մարդիկ սկսում են ճանաչել բնությունը և հասկանալ, թե ինչ վտանգների է այն բախվում, շատ ավելի լավ են ընկալում դրա պահպանության անհրաժեշտությունը։ Ըստ Բերտայի՝ ամենամեծ արդյունքը կլինի այն, որ մարդիկ, տեսնելով աշխարհն իր օբյեկտիվից, սկսեն այն իրականում սիրել ու խնայել։

Քանի որ Mining Armenia Forum 2026-ն անցկացվում էր COP17-ին ընդառաջ, կենսաբազմազանության պահպանման թեման ֆորումի առանցքային հարցերից էր և ակտիվորեն քննարկվում էր աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած կենսաբազմազանության պահպանման առաջատար մասնագետների կողմից, որոնք ֆորումից հետո մասնակցում են նաև այս օրերին Երևանում ընթացող COP17 համաժողովին։

Mining Armenia Forum

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031