Լրահոս
Օրվա լրահոսը

Զինկոմիսարիատի պաշտոնատար անձը և ևս 3 անձ կալանավորվել են կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում 

Հոկտեմբեր 27,2026 12:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Զինկոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը կալանավորվել է, ArmeniaSputnik-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից.

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ:

Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել