Օրվա լրահոսը

«Ապատեղեկատվությունը նախ եւ առաջ վնաս է քեսաբցիներին». քեսաբցի

«Խենթանալիք էր այն, ինչ տեսա»- այսօր՝ ապրիլի 4-ին՝ «Մեդիա կենտրոնում՚ տեղի ունեցած «Քեսաբ» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ այսպես բնութագրեց Քեսաբը ֆիլմի համահեղինակ եւ ռեժիսոր Նանե Բագրատունին: Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքը, նրա սովորույթները, զբաղմունքները, ավանդույթները: Ֆիլմի հերոսները ոչ միայն ներկայացնում են իրենց առօրյան, այլ նաեւ անդրադառնում թուրքերի կողմից կազմակերպած 1909 թվականի տեղահանությանը, 1915 թվականի

Թանգարանի փոխտնօրեն. Մենչի էջն ավելի շատ «լայքեր» ունի

Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ զրույցում փաստեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջին  հավանություն է տվել շուրջ 2200  օգտատեր, իսկ twitter-յան էջին ընդամենը  903 հոգի է հետեւում: Եվ սա այն դեպքում, երբ սոցցանցերը իրազեկման լավագույն գործիքն են, դրան գումարած նաեւ այն, որ երիտասարդությունն  ավելի ակտիվ է հենց սոցցանցերում: Պարոն Մանուկյանը նշեց, որ

Արմեն Մարտիրոսյան. «Շատ վստահ էր խոսում, չէր երևում, որ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ է»

«Մտավախություն ունեի, որ ՍԴ-ի որոշումից հետո Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականը կնախաձեռնի՝ գործընթացի նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու համար»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի՞ էր, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ  այս քայլը կապված էր նաև ոչ իշխանական ուժերի քառյակի գործունեությամբ: Սակայն այն, որ հենց այս պահին վարչապետը հրաժարական կտա,

Եթե «Հանրապետական» ստադիոնը միջազգային չափանիշներին չհամապատասխանեցվի, ՈւԵՖԱ-ն, կարող է արգելել միջազգային հանդիպումներ անցկացնել

Ֆուտբոլասերների, ֆան ակումբների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպմանը Էջմիածնից մի երիտասարդ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց աջակցել իրենց մոտ ֆուտբոլի նոր խաղադաշտ կառուցելու եւ ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցում, մանավանդ, որ քաղաքապետը, նրա խոսքերով, պատրաստ է տարածք հատկացնել: Ի պատասխան, ՀՖՖ նախագահը նախ հիշեցրեց, որ դա տեղական ինքնակառավարման մարմինների գործն է: Բայց նաեւ տեղեկացրեց, որ Վանաձորում շուտով ավարտվելիք

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ինչպես նաև ս.թ. ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ

Հայ-ամերիկյան հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում

Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները: Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկեցին

Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ալեքսանդր Իսկանդարյան եւ Հարություն Հարությունյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի եւ հրապարակախոս Հարություն Հարությունյանի միջեւ բանավեճը: Թեմա՝ վարչապետի հրաժարականը եւ դրա հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Գագիկ Ջհանգիրյան. Քրեական դատավարության օրենսգիրքը նորմալ քննարկման մեջ է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողմերի փաստարկներն ու հակափաստարկները: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու: Տևական ժամանակ ԱԺ-ում շրջանառության մեջ գտնվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի դեռևս լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվելու պատճառների, նախագծի

Յուրա Մովսիսյանի բախտը բերել է…

Ֆուտբոլասերների, ֆան-ակումբների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկված բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերի շրջանակներում անդրադառնալով մարզիչների խնդրին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, օրինակ` բերեց Յուրա Մովսիսյանին: «Դուք գիտե՞ք, թե ինչու է Յուրան այդքան լավ խաղում կորպուսով: Որովհետեւ նրան հայ մարզչի ձեռք չի դիպչել»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Սկսած Վիգեն Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, բոլորը հավանական թեկնածուներ են»

Երեկվանից մամուլում, սոցցանցերում բուռն քննարկվում է վարչապետի հավանական թեկնածուների ցանկը: Ամենաշատը շոշափվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, մինչ Վիկտոր Սողոմոնյանը հանդես կգար հայտարարությամբ եւ կբացառեր այդ վարկածը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 4-ին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Յուրաքանչյուրը կարող է լինել ՀՀ հաջորդ վարչապետը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ես

Ա. Գեւորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու նպատակով: Այսօր Ա. Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղավ ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպեց բնակիչների հետ: Վերջիններս ներկայացրեցին ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում

Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն. «Զուսպ եղեք Ցեղասպանություն բառի շահարկումից»

Նա նաեւ օրինակ բերեց, թե ինչպես է հեռուստաալիքներից մեկով լսել. «Գայլը մտել է գյուղ ու ոչխարների ցեղասպանություն իրականացրել»:

Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված: Տեղեկացնենք,սակայն, որ ինքնին դրական զարգացումներ մեր կողմից արձանագրվել են գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը` ընդհանուր պատկեր ներկայացնելու համար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների

Շանթ Հարությունյանի գործով նախաքննությունն ավարտվել է. «Փաստինֆո»

ՀՀ ոստիկանությունում այսօր հայտարարվել է անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Սերգեյ Մինասյան. « ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել նոր կառավարության մեջ, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»

«Նոր վարչապետի նշանակումը, անկախ նրանից, թե ինչ մասնագետ է նա, ՀՀԿ-ից է, ԲՀԿ-ից, թե այլ տեղից, կախված է նրանից, թե տվյալ անձի մասին ինչ մոտեցում եւ ինչ պատկերացում ունի անձամբ Սերժ Սարգսյանը: Ինչ պաշտոն էլ, որ Սերժ Սարգսյանն առաջարկի նոր կառավարության կազմում ԲՀԿ-ին, դա ձեռնտու է լինելու նրանց: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի

Սերժ Սարգսյանի հրամանագիրը. Ընդունել ՀՀ կառավարության հրաժարականը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱUԻՆ Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման

«Ժառանգության» փոխնախագահը անդրադառնում է Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին

Արմեն Մարտիրոսյան. «Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով փորձեց քաղաքական գործընթացների նախաձեռնությունը մի փոքր իր ձեռքը վերցնել»

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է։ Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում նախահավաք էր կազմակերպել

«Այս չընտրված իշխանության շարունակման դեպքում աղքատությունը, թալանը, արտագաղթը կշարունակվի»

Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում բնակվում է մոտ 150 քեսաբցի

«Երբ որ քաղաքական եւ զինվորական պահը ցույց կտա, որ մենք ապահով կապրենք մեր պապենական հողի վրա, անմիջապես կվերադառնանք»,- այսօր՝ ապրիլի 4-ին, Լաթաքիայից ուղիղ տեսազանգի միջոցով հայտնեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը: Նրա խոսքերով՝ իրենք սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայի տարածքում, հավատարիմ բարեկամներ ունեն, որոնք իրենց տեղյակ են պահել, որ իրենց կահույքը թուրքական շուկաներում

ԲՀԿ-ն իր «ասելիքն ու անելիքը» դեռ չի հստակեցրել

«Մենք որոշեցինք, որ ամեն դեպքում, պահում ենք քառյակի ֆորմատը»,- ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն կշարունակի իր համագործակցությունը քառյակի ձեւաչափում եւ իր հետագա անելիքներն արդեն կհստակեցնի կախված նրանից, թե ինչպիսին կլինի կառավարություն ձեւավորելու գործընթացը, առավել հստակ կկողմնորոշվեն: Լրագրողների հարցերին`արդյոք ԲՀԿ-ն կշարունակի՞ պահանջել ամբողջական իշխանափոխություն, պարոն Մարգարյանն ասաց,

Լյուդմիլա Սարգսյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանին չի փրկի»

Սերժ Սարգսյանը մեր փոխարեն մեր գործն արեց:

ՄԱԿ-ն աջակցում է պաշտպանական բարեփոխումների գործընթացին

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի ու բաց համագործակցության ծավալման իր մոտեցումներին, և նպատակ հետապնդելով ՊՆ իրավասության շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում օգտագործել միջազգային կազմակերպությունների ներուժն ու փորձագիտական աջակցությունը, շրջանակային համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ: Համագործակցության շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի

Հանդբոլի առաջնությունում լավագույնը ՀՊՃՀ-ն է

Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում ապրիլի 3-ին ավարտվեց հանդբոլի առաջնությունը։ Հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղն են գրավել Երևանի պետական համալսարանի հանդբոլիստները, երրորդ հորիզոնականում են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող-մարզիկները։ Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։ Ապրիլի 8-9-ին կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները։ Տարբեր

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 4-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Նախարարները հավանության արժանացրեցին ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։ Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։

Օպերայի տնօրենի մրցույթում հաղթող են ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:  Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը: Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ

ԲՀԿ-ում կա՞ վարչապետի թեկնածու. Վարդան Բոստանջյանի կարծիքը (Տեսանյութ)

ՀՀ ԿԲ նախկին նախագահ  Բագրատ Ասատրյանն այսօր «Հայելի» ակումբում մի քանի  ցուցանիշներ ներկայացրեց, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը հայտնվել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: Պարոն Ասատրյանի խոսքերով` 2008 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 11 միլիարդ 916 միլիոն դոլար, 2013-ին` 10 միլիարդ 300 միլիոն դոլար, մոտ 10%-ի անկում 5 տարիներին. «Բոլորս աղքատացել ենք,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031