Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապատեղեկատվությունը նախ եւ առաջ վնաս է քեսաբցիներին». քեսաբցի

Ապրիլ 04,2014 19:37

«Խենթանալիք էր այն, ինչ տեսա»- այսօր՝ ապրիլի 4-ին՝ «Մեդիա կենտրոնում՚ տեղի ունեցած «Քեսաբ» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ այսպես բնութագրեց Քեսաբը ֆիլմի համահեղինակ եւ ռեժիսոր Նանե Բագրատունին:

Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքը, նրա սովորույթները, զբաղմունքները, ավանդույթները: Ֆիլմի հերոսները ոչ միայն ներկայացնում են իրենց առօրյան, այլ նաեւ անդրադառնում թուրքերի կողմից կազմակերպած 1909 թվականի տեղահանությանը, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը եւ 1918 թվականի նրա վերադարձին: Այն նկարահանվել է 2009-2010 թվականների ընթացքում:

Նանե Բագրատունին նշեց, որ 2 տարի առաջ Քեսաբում տեղի էին ունենում ռազմական գործողություններ, եւ երբ ինքը՝ որպես գործող լրագրող, ցանկացել էր անդրադառնալ դեպքերին եւ լուսաբանել այն, սակայն քեսաբցիները հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ հայտարարելով, որ քեսաբը կարեւոր ռազմաքաղաքական գոտի է, որ Սիրիայի եւ Թուրքիայի մեջ այն կարող է դառնալ կռվախնձոր եւ կարող է շահարկվել նրա հայկական լինելը.«Քեսաբցիները իրենց վարքով կարողացել էին դրսեւորվել, որ չհայտնվեին կիզակետում»:

Ռեժիսորը խոստովանեց՝ Քեսաբում տեսնելով իրար հետ նույն քաղաքում հաշտ ու համերաշխ ապրող հային եւ արաբին ապշել է: Նա համարում է, որ հայերը գտել են երկակի ապրելու սկզբունքը.

«Նրանք հայ մնալով՝ մարդ են մնում. Պահելով իրենց հայեցին՝ կարողանում են արաբի հետ ապրել եւ այնպես անել, որ արաբներն էլ հայերին շահեն, պահեն, պահպանեն, որովհետեւ դա նաեւ իրենց ձեռնտու է»:

Քեսաբցի Յակոբ Քորթմոսեանը կարծում է, որ ապատեղեկատվությունը նախ եւ առաջ վնաս է քեսաբցիներին, հետո՝ Հայաստանում բնակվող հայերին: Նա հայտարարեց, որ Թուրքիան իր այդ քայլով մեկ անգամ եւս ցույց տվեց իր «թրքությունը».

«Թուրքը ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակացեղասպանական հստակ աշխատանք կտանի, դրա դեմ ինչպե՞ս մենք պետք է պայքարենք: Առիթ է ճիշտ ձեւով մեր ձայնը տեղ հասցնելու, ոչ թե ապատեղեկատվությամբ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930