Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանի փոխտնօրեն. Մենչի էջն ավելի շատ «լայքեր» ունի

Ապրիլ 04,2014 19:30

Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ զրույցում փաստեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջին  հավանություն է տվել շուրջ 2200  օգտատեր, իսկ twitter-յան էջին ընդամենը  903 հոգի է հետեւում: Եվ սա այն դեպքում, երբ սոցցանցերը իրազեկման լավագույն գործիքն են, դրան գումարած նաեւ այն, որ երիտասարդությունն  ավելի ակտիվ է հենց սոցցանցերում:

Պարոն Մանուկյանը նշեց, որ երբ Հայկ Դեմոյանը նշանակվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ընդամենը 31 տարեկան էր, ինքն էլ՝ փոխտնօրեն նշանակվելիս 30 տարեկան էր: Նաեւ հավելեց, որ  թանգարանի-ինստիտուտի Ֆեյսբուքյան էջով ակտիվորեն սկսել են զբաղվել օգոստոսից, իսկ twitter-ով սեպտեմբերից: Նա փաստեց, որ, օրինակ, հումորիստ ու սերիալի դերասան Արմեն Պետրոսյանի (Մենչ) էջը 7000-ից ավելի հետեւող ունի: «Ինչ ասեմ, սերիալային հասարակություն է,  մարդկանց ուշք ու միտքը նման բաներ են»,-նեղսրտեց թանգարանի փոխտնօրենը: Մեկ ուրիշ, օրինակ էլ բերեց՝ քաղաքական գործիչների ասուլիսներին ասեղ գցելու տեղ չկա, Ցեղասպանության թեմայով միջոցառումներին սակավաթիվ լրագրողներ են գալիս:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930