Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Գեւորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով

Ապրիլ 04,2014 18:04

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու նպատակով: Այսօր Ա. Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղավ ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպեց բնակիչների հետ:

Վերջիններս ներկայացրեցին ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին:

Փոխվարչապետն ու նախարարը տեղեկացրեցին, որ նշված բոլոր հարցերը քննարկվում են, եւ առաջիկա օրերին արդեն կհստակեցվեն աջակցության մեխանիզմները: Տեղեկացվեց, որ հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

Այնուհետեւ Եղվարդի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին իրավիճակը: Քննարկվեցին ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարեւորվեցին այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակում մարզում նախատեսվում է հակակարկտային յոթ նոր կայանք տեղադրել:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների եւ ծավալների, ինչպես նաեւ պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները համայնքապետները կներկայացնեն մարզպետարան:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930