Լրահոս
Օրվա լրահոսը

Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում բնակվում է մոտ 150 քեսաբցի

Ապրիլ 04,2014 17:39

«Երբ որ քաղաքական եւ զինվորական պահը ցույց կտա, որ մենք ապահով կապրենք մեր պապենական հողի վրա, անմիջապես կվերադառնանք»,- այսօր՝ ապրիլի 4-ին, Լաթաքիայից ուղիղ տեսազանգի միջոցով հայտնեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը:

Նրա խոսքերով՝ իրենք սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայի տարածքում, հավատարիմ բարեկամներ ունեն, որոնք իրենց տեղյակ են պահել, որ իրենց կահույքը թուրքական շուկաներում են վաճառում.

«Ավտոմեքենաներով օրնիբուն կտեղափոխեն մեր տների կահ-կարասիները կա՛մ կսեփականացնեն, կա՛մ կծախեն: Այսինքն՝ այն ինչ-որ 100 տարի առաջ եղած էր, կրկնվում է: Թալանը, կողոպուտը իրենց պետության կողմից հովանավորված քաղաքականություն է, որպեսզի տնտեսական վիճակը վատթարացնելով՝ իրենց դարավոր երազը իրականացնեն՝ սահմանամերձ այս գոտին, որ հայերով էր բնակեցված, հայաթափ անեն»:

Նա նշեց նաեւ, որ առաջին օրվա ընթացքում շուրջ 300 քեսաբցի էր բնակվում Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում, որոնց կեսը՝ շուրջ 150 հոգի, գտել է իր համար այլ ժամանակավոր կացարաններ, իսկ մյուս կեսը շարունակում է ապրել եկեղեցուն կից սրահում.

«Առօրյա հերթականության ճաշ, նախաճաշ, ընթրիք, նախընթրիք կմատուցվի իրենց: Ամբողջ թաղի հայ եւ ոչ հայ մեր դրացիների եւ հարազատների գուրգուրանքի առարկան են: Փորձում ենք իրենց գաղթականի վիճակից դուրս բերել, որովհետեւ այդ հոգեվիճակը կկոտրի իրենց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930