Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում նախահավաք էր կազմակերպել

Ապրիլ 04,2014 17:41

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում հանրային նախահավաք էր կազմակերպել:

«Այսօր մենք ձեզ հրավիրել ենք նախահավաքի, ոչ թե հանրահավաքի, որ անցած շաբաթ արեցինք Երեւանում, այսօր Վանաձորում եւ Գյումրիում, որովհետեւ մենք հավատացած ենք, որ հաջորդ անգամ հանդիպելով՝ Վանաձորում եւ Հայաստանի բոլոր քաղաքներում կլինի միացյալ հրապարակ, քաղաքական բոլոր հիմնական ուժերը քաղաքացիական հոսանքներով` մտավորականներով, ազատամարտիկներով եւ երիտասարդներով: Եվ ես վստահ եմ նաեւ, որ մեր պաշտոնատար անձինք, իրավապահ մարմինները նույնպես զգում են փոփոխության անհրաժեշտությունը:  Բոլորս տեղյակ ենք, որ ժողովուրդը պահանջում է ոչ թե կիսամիջոց, այլ ի վերջո ժողովրդին պատկանող իշխանություն, սահմանադրական, իրավական երկիր, որտեղ կա մի կտոր արդարություն, մի կտոր հաց, որտեղ իշխանությունները եւ իրենց ծառայող դատարանները ժողովրդի գրպանից 5 տոկոս չեն վերցնում ոչ որպես պարտադիր, ոչ էլ որպես հարկ: Այսպես շարունակել չենք կարող: Եվ դրա համար առաջիկա շաբաթներին եւ ամսվա ընթացքում մենք հնարավորությունը պիտի տանք բոլոր մեր համաքաղաքացիներին իրենց խոսքը գործի վերածելու. ոչ թե ասելու` երանի ուկրաինացիներին, մայդաններին, այլ ասելու համար, որ մենք ունենք իրավունքներ, մենք ունենք ազգային շահ, ունենք քաղաքացու իրավունք, եւ այս չընտրված իշխանության շարունակման դեպքում աղքատությունը, թալանը, արտագաղթը կշարունակվի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ առաջիկա շաբաթներին ժողովրդի պահանջով, Հայաստանի քաղաքացիների միահամուռ պատվերով քաղաքական եւ քաղաքացիական ուժերը ի մի կգան, միասին կկանգնեն, կհաղթահարեն իրենց մեծամտությունը:

«Եթե այս ամիս քաղաքական կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական հոսանքները դուրս չեկան իրենց առանձին-առանձին  փոքր շառավիղներից, գրասենյակներից եւ պատասխան չտվեցին հայ ժողովրդի պահանջին, որ միացեք, փոխեք այս ամեն ինչը, ուրեմն մեղքը՝ մեզ բոլորիս»:

Նա նաեւ  հույս հայտնեց, որ ապրիլի 9-ը կխորհրդանշի բոլոր ուժերի միացումը ժողովրդի հետ մեկտեղ:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930