Օրվա լրահոսը
«Հայտարարում ենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը»
Մարտի 25-26-ը Երևանում անցկացված միջազգային համաժողովին բնապահպանների ներկայությունը մեծ աղմուկ բարձրացրեց և լայնորեն լուսաբանվեց: Դեռ համաժողովի ընթացքում բնապահպանները հրավեր ստացան Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ վերջինիս հետ հանդիպելու և բարձրացրած հարցերը քննարկելու համար: Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցների ժամանակ շեշտել են, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն պատրաստվում մասնակցել և մատնանշել են այդ մոտեցման պատճառները: Սակայն
Սարսափելի վթար՝ ֆուտբոլիստի կատարմամբ (լուսանկարներ)
Այս սարափելի վթարը տեղի է ունեցել Յոհանեսբուրգում եւ դրա հեղինակը Հարավ-Աֆրիկյան Հանրապետության «Օռլանդո Փայրեթս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ռոոյ Մահամուտսան է, որն իր BMW 335i ավտոմեքենայով սլանալիս՝ կորցրել է կառավարումը եւ բառիս բուն իմաստով մխրճվել ճամփեզրի մետաղական արգելապատնեշի մեջ: Դատելով տեսարանից՝ ավտոմեքենայում ողջ մնալու տարբերակ չկա: Սակայն, բարեբախտաբար, մետաղը վարորդին չի դիպել եւ ֆուտբոլիստը պրծել է
Երիտասարդները ծանոթացան զանգվածային լրատվամիջոցների առանձնահատկություններին
Ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվամիջոցներն են ստեղծում այն պատկերացումները, որոնց վրա հիմնվում է հասարակության յուրաքանչյուր անդամ, իսկ իրադարձությունները նշանակություն են ձեռք բերում լուսաբանման շնորհիվ: «Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, կարևորելով մեդիայի ազդեցությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մարտի 24-ից 30-ը իրականացնում է «Youth with media wings» ուսուցողական դասընթացը, որին մասնակցում են
БЕЛТА. Լուկաշենկոն Ուկրաինային խնդրում է Բելառուսին հակառակորդ չհամարել
Ուկրաինացիները բելառուս ժողովրդին պետք է ընդունեն միայն որպես եղբայրներ, բայց ոչ մի դեպքում որպես հակառակորդներ կամ մրցակիցներ: Հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրիչինովի հետ հանդիպումից հետո: Փոխանցում է «ԲԵԼՏԱ» լրատվականը: Չնայած Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին Բելառուսը դեմ էր քվեարկել, սակայն Լուկաշենկոն ասել է, որ
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական
Интерфакс. Ղրիմի Թաթարները թերակղզում մտադիր են ազգային տարածքային ինքնավարություն ստեղծել
Ղրիմի թաթարները մտադիր են բանաձև ընդունել «իրենց պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի իրականացման մասին»: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Այդ փաստաթղթի ընդունմամբ մենք բոլոր կողմերին հայտնում ենք, որ Ղրիմի թաթարները ազգային տարածքային ինքնավարություն ստեղծելու քաղաքական և իրավական գործընթաց են սկսում իրենց պատմական հողերի վրա», – մարտի 29-ին համագումարի ժամանակ հայտնել է Ղրիմի թաթարների խորհրդարանի նախագահ Ռեֆատ Չուբարովը՝
Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում դիմել ավանդական միջոցներին
Համաձայն Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին: Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են
Արոնյանը կրկին հավակնորդ չդարձավ
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին չնվաճեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու ուղեգիրը: Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում այսօր Լեւոնը սեւ խաղաքարերով պարտվեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին ու զրկվեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ չեմպիոնի թագի համար պայքարելու իրավունքից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՄՄ երկրներ արտահանված ապրանքի վրա կիրառվելու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ». Դավիթ Սարգսյան
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր ՀՀԿ երկրորդ «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող տնտեսական համաժողովի ժամանակ իր զեկույցում անդրադարձավ Մաքսային միության անդամակցության դեպքում հարկային եւ մաքսային ոլորտներում հնարավորություններին եւ խնդիրներին: Անդրադառնալով մաքսային դաշտում փոփոխություններին՝ նախարարն առանձնացրեց մաքսային ձեւակերպումները եւ թե ինչպե՞ս պետք է դրանք իրականացնել. «Մենք պարտավոր կլինենք ապահովել մաքսային ձեւակերպումների ընթացքում մեկ պատուհանի
Արթուր Գեւորգյան. «Տղաները պետք է տեսնեն, որ երկրում լավագույն կերպով ապրում են ոչ թե օլիգարխները կամ նրանց թիմակիցները, այլ՝ մարզիկները»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ես Արթուր Աբրահամին խնդրել եմ, որ գա եւ իր շքեղ մեքենաներից մեկը Երեւանում վարի: Ինչի՞ չի եղել, որ լրագրողները մատնացույց անեն ու ես էլ կաշկանդվեմ, թե այս կամ այն մեքենան ինչպե՞ս եմ ձեռք բերել: Որովհետեւ պարզ է՝ ես պրոֆեսիոնալ ռինգում շատ դառն
Հերմինե Նաղդալյանի ելույթը` ՀՀԿ տնտեսական համաժողովի ընթացքում
Ինտեգրացիոն համագործակցության թեման այսօր ակտիվորեն քննարկվում է մեր երկրներում: Փոխշահավետ համագործակցության, մեր տնտեսությունների զարգացման և ժողովուրդների բարօրության ապահովման օպտիմալ ուղիների որոնումը մեր ժամանակների գլխավոր միտումն է: Ինչպես արդեն նշվել է, ինտեգրացիոն գործընթացները խորքային էվոլյուցիոն հիմք ունեն: Ժամանակակից եվրասիականության կարևոր բնորոշիչ հատկանիշն այն է, որ վերջինս վերաբերում է բացառապես անկախ մասնակիցների միավորմանը՝ կամավոր որոշման , շահերի
Կարկուտից էական վնասներ չկան. գյուղատնտեսության փոխնախարար. Armenpress.am
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի տարածքում մարտի 29-ին կեսօրից հետո 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել:Երևանին հարակից Արմավիրի և Կոտայքի մարզում են Գյուղատնտեսության նախարարության աշախատանքային խմբերը, որոնք բնակչության շրջանում համապատասխան իրազեկման միջոցառումներ են իրականացնում: «Թարմ տեղեկատվություն ունենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան,անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել, ամենակարևորը
Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները
Օրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։ Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին։ Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։ Առաջինը տեղի են ունեցել շախմատի մրցումները։ Խաղերն անցկացվել են մարտի 26-28-ը շախմատի տանը։ Մասնակցել են տղաների 16 և աղջիկների 10 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, շախմատի տախտակի շուրջ ուժերը չափել է
66 երեխաներից մեկը կարող է ծնվել աուտիզմով
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը։ Աուտիզմ ունեցող թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։
Քննարկում Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասին
Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումը՝ «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» խորագրով: Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը: Բանախոսությամբ հանդես եկավ «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Նա խոսեց Երևանի միջնադարյան որոշ
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելգիա
Ապրիլի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հրավերով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին:
Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին: Կոլեգիայի նիստը նախագահել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ: Հայկական
«OLD BAND-ը շոու բիզնես չի մտնի». OLD BAND-ի անդամ
CinYou-ն, որը մշակութային երկխոսության և զարգացման, կինոարվեստի առաջընթացի և նոր անունների բացահայտման նախագիծ է, ներկայացնում է OLD BAND էթնիկ խմբի համերգ-ներկայացումը, որը բարեգործական բնույթ ունի, և ողջ հասույթը տրամադրվելու է CinYou նախագծի պաշտոնական կայքի ստեղծմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց CinYou նախագծի ներկայացուցիչ Անուշ Քոչարյանը՝ տեղեկացնելով նաև, որ համերգի պատվավոր հյուրերից է
«Ցանկացած բարեփոխում կարելի է դիտարկել, որպես ագրեսիայի ակտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»
Ժողովրդին հետապնդող այս իշխանական ոհմակը անխնա թալանում է ՀՀ սեփականությունը հանդիսացող երկրի ընդերքը, կորզում է ժողովրդի վերջին լուման, օրենսդիր մարմինը, որը կոչված է մշակել և ընդունել օրենքներ հանուն ժողովրդի և պետության զարգացման, անում է դրա ճիշտ հակառակը, ընդունում է օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, սակայն առաջինն ինքն է խախտում այն՝ հայհոյելով ժողովրդին, շարունակում է խոսել ժողովրդին
«Հայաստանի համար ոչ մի խոչընդոտ չկա Մաքսային միության ինտեգրման համար»
ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ որեւիցե խոչընդոտ, որը կարող է հնարավորություն չտալ Հայաստանի՝ ՄՄ անդամակցությանը, գոյություն չունի: Վարչապետը զեկուցեց սեպտեմբերի երեքից հետո կատարվելիք աշխատանքների մասին . «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան. աշխատանքային խմբին հանձնարարվել էր ձեւավորել ճանապարհային քարտեզ,
Shamshyan.com. 46-ամյա հայրը տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 5-ամյա տղային. վերջինս մահացել է
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
ՄԱԿ-ում «դեմ» քվեարկելու փաստարկները
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը եւ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Արամ Աբրահամյան.– Քանի որ դուք, որքան հասկանում եմ, շատ հարցերում համակարծիք եք, ես բերեմ ձեր ընդդիմախոսների փաստարկները: Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մենք պետք է սատարենք նրան եւ չենք կարող մերժել որեւէ պարագայում: Փաստարկ թիվ 1:
«Sorini»-ի տուփը բացել են ու տեսել, որ կոնֆետների մի մասը չկա
Իտալական «Sorini»-ի արտադրության շոկոլադե «բոնբոներկաները» մինչեւ հասնում են Հայաստան կամ ավելի կոնկրետ՝ Եղեգնաձորի խանութներ, տուփում եղած կոնֆետների մի մասն անհետանում են: Օրերս Եղեգնաձորի բնակչուհի տիկին Նունեն «Sorini» 12 հազար դրամանոց «բոնբոներկա» էր գնել՝ բարեկամուհուն նշանվելու կապակցությամբ շնորհավորելու համար: Սակայն տիկին Նունեի հպարտությունն ու բարեկամուհու ուրախությունը կարճ են տեւում: Սուրճի հետ «Sorini»-ն վայելելու համար, երբ տիկնայք
Վարչապետ. «Եվրասիական միության հետ անդամակցությունը ունի ռազմաքաղաքական եւ անվտանգության բովանդակություն»
Այսօր ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ, որը կրում է «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր զեկույցում նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են կարեւորագույն խնդիրներ, որոնք ազդեցություն են թողնելու Հայաստանի ՄՄ անդամակցության վրա: Իր զեկույցում առաջին կետը, որ առանձնացրեց վարչապետը այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տեղի ունեցան փոփոխություններ, որոնք
Երիտասարդ մայրերն ունեն աշխատանքի եւ ուսման դժվարություններ
«Երեխա ունենալը կնոջ ամենաերանելի պարգեւն է, բայց կարծում եմ, որ վաղուց մեր իրականությունից դուրս է մղվել այն կարծատիպը, թե կինը միայն տնային տնտեսուհի է եւ երեխաներ դաստիարակող»,-ասում է 24-ամյա մայրը՝ Կարինե Պետրոսյանը: Նրա որդին 3 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում, նրան խնամում է տատիկը, որպեսզի մայրը կարողանա գնալ աշխատանքի: Կարինեն այսօր հայաստանյան հաշվապահական ընկերություններից մեկում
«Բաժբեուկ-Մելիքյան ազգանունս պարտավորեցնող է»
Երիտասարդ երգիչը պայքարում է նախագահի մրցանակի համար Այս օրերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ընթանում է դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար պայքարը՝ «Երգեցողություն» անվանակարգում: «Առավոտը» ներկա էր մարտի 27-ին «Երգեցողություն» անվանակարգում ընթացող պայքարի առաջին փուլին: Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մարտի 30-ին: Տարբեր տարիներին, տարբեր պատճառներով «Երգեցողություն» անվանակարգի վերջնական արդյունքներից հետո մշտապես ասեկոսեներ,
ՀՀ վարչապետ. «Անդամակցելով Մաքսային միությանը՝ մաքսային տուրքերը 3 անգամ ավելի բարձր կլինեն»
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթի շարունակությունում հայտնեց, որ Մաքսային Միությունում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն երեք անգամ գերազանցում է Հայաստանում նույն ցուցանիշին. «Մաքսային միությունում կենսամակարդակը ավելի բարձր է քան Հայաստանում, այսինքն՝ սա նպատակ ունի ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը , նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժման, որի շնորհիվ էլ կնվազեն
«Անցել են թղթի վրա սովորելու ժամանակները»
Հովհաննես Թոքմաջյանը բարեփոխումներ է սկսել Մարտի 27-ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ժողով էր հրավիրել, որին ի թիվս այլոց, մասնակցում էին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ծնողները եւ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանը: «Կրթությունը ազգային անվտանգության հիմնահարց է, իսկ դպրոցն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է այս շենքը՝ մասնագետ-քաղաքացի»,- նշել էր պարոն Թոքմաջյանը եւ հավելել, որ
Դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը՝ կանխատեսվող ցրտահարությունների վերաբերյալ
Հանրապետությունում թեև դեռևս չի սկսվել ոռոգման սեզոնը և ոռոգման համակարգերում դեռևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ (մաքրվում և նորոգվում են ջրանցքները, կարգի են բերվում ջրբաշխման հանգույցները, նորոգվում և գործարկվում են պոմպային կայանները), սակայն հաշվի առնելով առաջիկա օրերին կանխատեսվող ցրտահարությունները՝ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ. Արտաշատի ջրանցքով ինքնահոս կարգով ջուր կմատակարարվի Արտաշատի և


















































