Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Տղաները պետք է տեսնեն, որ երկրում լավագույն կերպով ապրում են ոչ թե օլիգարխները կամ նրանց թիմակիցները, այլ՝ մարզիկները»

Մարտ 29,2014 17:57

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ես Արթուր Աբրահամին խնդրել եմ, որ գա եւ իր շքեղ մեքենաներից մեկը Երեւանում վարի: Ինչի՞ չի եղել, որ լրագրողները մատնացույց անեն ու ես էլ կաշկանդվեմ, թե այս կամ այն մեքենան ինչպե՞ս եմ ձեռք բերել: Որովհետեւ պարզ է՝ ես պրոֆեսիոնալ ռինգում շատ դառն ու տանջալի աշխատանք եմ կատարել, ստեղծել ամեն ինչի սկիզբն ու հիմքը: Երեւացողը պետք է մարզիկը լինի, ինչպես է ճիշտ եւ նորմալ երկրներում: Լավ տանը պետք է ապրի մարզիկը, որպեսզի բակի մութ անկյունից դուրս եկող երեխան տեսնի ու հասկանա, որ ինքն էլ կարող է եւ պետք է հասնի դրան: Տղաները պետք է տեսնեն, որ երկրում լավագույն կերպով ապրում են ոչ թե օլիգարխները կամ նրանց թիմակիցները, այլ՝ մարզիկները: Մարզիկները ոչ մեկից վատը չեն, իսկ փողոցի ավելի համարձակ տղաների համար ավելի կարճ ու լավ ճանապարհը սա է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31