Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտից էական վնասներ չկան. գյուղատնտեսության փոխնախարար. Armenpress.am

Մարտ 29,2014 17:40

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի տարածքում մարտի 29-ին կեսօրից հետո 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել:Երևանին հարակից Արմավիրի և Կոտայքի մարզում են Գյուղատնտեսության նախարարության աշախատանքային խմբերը, որոնք բնակչության շրջանում համապատասխան  իրազեկման միջոցառումներ են իրականացնում: «Թարմ տեղեկատվություն ունենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան,անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել,  ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր, բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ: Բացի դրանից, այժմ ծառերի վրա չկան տերևներ և դիմադրությունը շատ ամուր է, հետևաբար վնասներ չէին կարող առաջանալ»,- «Արմենպրես»ի հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց ՀՀ գյուղտնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` հավելելով, որ եթե տեղ-տեղ ծառերի վրա առկա է ծաղկի թերթիկների թափում, դրանք ոչ թե կարկուտի, այլ ուժեղ քամու հետևանք են, ինչը վտանգ չի կարող ներկայացնել նախապես իրականացված փոշոտման շնորհիվ:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդլ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31