Օրվա լրահոսը

Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում

«ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության՝ փախստականների կարգավիճակի դադարեցման վերաբերյալ որոշումները չեն համապատասխանում իրականությանը եւ նկատվում են բացահայտ խախտումներ,  որի կապակցությամբ միջնորդություն եմ կատարում դատարաններում, որ ծառայությանը պարտավորեցնեն ներկայանալ դատարան՝ պարզաբանումներ անելու համար: Հիմնականում դատարանը բավարարում է միջնորդությունս եւ միգրացիոն ծառայությանը պարտավորեցնում է ներկայանալ դատարան»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Աշխեն Եսայանը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայք էջում  զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի մոտ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ։ Կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի, թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել: Հիվանդ երեխաների

Անրի Ռենո. «Կարևոր է, որ ֆրանսերենը լինի նաև բիզնեսի լեզու»

Համաձայն ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի տարածման իր կանոնադրական առաքելությանը` Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի հայաստանյան ամբիոնն այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հրավիրել է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովը: Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի 14 ամբիոնները գործում են աշխարհի 5 մայրցամաքներում և նպատակ ունեն խթանելու ֆրանկոֆոնիայի զարգացումը բազմալեզվության համատեքստում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան տարեկան ժողովի կայացումը

Կյանքում եւ բեմում սիրով են ապրում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 2-ին կայանալիք Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային  ներկայացմանը (բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի) գլխավոր դերապարերով (Կիտրին եւ Բազիլ) հանդես կգան ամուսիններ, «Սան Ֆրանցիսկո բալետի» մենապարողներ Վանեսա Զահորյանը եւ  Դավիթ Կարապետյանը: Երկու տարի առաջ նրանք իրենց ընտանեկան միությունն են ամրագրել  Երեւանում:  Դավիթը 8 տարի է՝ ինչ հանդես է գալիս

Մտավորականությունն ու անկախությունը

Եթե քաղաքական գործիչների դեպքում ինքնանվաստացումը որևէ անհարմարություն չի պատճառում, ապա Զորի Բալայանի հայտնի նամակից հետո հրապարակ դուրս եկան մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ և երանությամբ նկատեցին, թե վատ չէր լինի որ Հայաստանը լիներ Ռուսաստանի գուբերնիաներից մեկը։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը՝ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ կապելու շուրջ։ – Ինչո՞ւ առաջադեմ լինելու կոչված մտավորականությունը,

Տեմպի կորուստ

Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը: Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը՝ փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետեւաբար նախագահ Տեր-Պետրոսյանի՝ իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետեւանքներ կունենան մեր երկրի համար: Մոտավորապես նույն ժամանակներում` 1997-ին լուսահոգի Տիգրան

Google-ի մեյլի ոչ վստահելի լինելն ու ՌԴ-ից ՀՀ գաղտնալսող սարքերի ներմուծումը

«Ամեն մեկն էլ իրավունք ունի իրեն պաշտպանել գաղտնալսումից: Պարզապես դու քո նամակը ուղարկելիս գաղտնագրում ես: Կա այդ ծրագիրը, որը կոչվում է PGP»,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Նա խոսեց Հայաստանում ինտերնետ տիրույթի վերահսկման, ինտերնետ-օգտատերերի իրավունքների պահպանման, ու անձնական ինֆորմացիայի գաղտնիության հիմնախնդիրների մասին: Պարոն Սաղյանի խոսքից

Մկրտիչ Մինասյանը չի կարծում, թե ճարտարապետները իրար կվիրավորեն

Aravot.am-ը Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ նոյեմբերի 16-ին կայանալիք համագումարին կկրկնվի նույն սցենարը, ինչը պատահեց գրողների, կոմպոզիտորների միությունների համագումարների ժամանակ, այսինքն մարդիկ անցան անգամ փոխադարձ վիրավորանքների: «Չգիտեմ ճիշտն ասած, հիմա մի տեսակ ամեն ինչն այնքան անկանխատեսելի է, բայց մյուս կողմից էլ միմյանց վիրավորելու տրամադրություններ կարծես թե չկան»,- ասաց ճարտարապետների միության

ԵՀՄՖ Նախագահությունից ՀՀ ԱԺ նախագահին է հանձնվել բաց նամակ

Հարգելի պարոն Աբրահամյան, Օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովին ՀՀ վարչակարգի դեմ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի քննադատական ելույթին Դուք արձագանքեցիք, ասելով, որ ճիշտ չէ դրսից քննադատել ՀՀ քաղաքական ղեկավարությանը` առանց մատնանշելու այն երևույթները, որոնք շտկման կարիք ունեն, և որ պատրաստ եք համագործակցության, պատրաստ եք լսել ցանկացած քննադատություն

«Եկեղեցին հնարավոր է բարեգործական պահպանակներ էլ բաժանի ընտանիքներին». վերապատվելի Միքայելյան. (Տեսանյութ)

«Հայ Ավետարանական եկեղեցու կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության մեջ դավանանքի եւ խոսքի ազատության հիմունքներին: Ավետարանական եկեղեցին իրականացնում է սեռադաստիարակչական եւ անբարոյական քարոզարշավ՝ իրենց ճամբարներում, գործում է աղանդների նման, քանի որ վերամկրտում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդներին՝ հակասելով Հայ Եկեղեցու կանոնադրությանը: Ավետարանական եկեղեցին, ներկայանալով իբեւ բարեգործական կազմակերպություն, խուսափելով պետտուրքերից եւ հարկային վճարումներից, կատարում է մի

Փախստականները վախենում են ռեադմիսիայից

Սպասվում է, որ ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանը կվավերացնի նախագահի կողմից ԱԺ ներկայացված երկու միջազգային համաձայնագիր։ Դրանցից առաջինը 2012թ. դեկտեմբերի 17– ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզաների տրամադրման դյուրացման» մասին համաձայնագիրն է, իսկ մյուսը 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»

Կաթողիկոսը՝ «կլանային հեղինակություն»

2008թ. նոյեմբերի 3-ին ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպում է ունեցել ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ, որից հետո ԱՄՆ պետդեպին ուղարկած զեկույցում կաթողիկոսին ներկայացրել է որպես քաղաքականապես ոչ տեղեկացված կլանային հեղինակություն։ «Վիկիլիքսյան» բացահայտումների միջոցով հանրային շրջանակներին հասանելի դարձած հերթական փաստաթուղթը ներկայացնում է հենց այդ հանդիպման մանրամասները։ ԱՄՆ դեսպանի եւ կաթողիկոսի զրույցի

Վերաքննիչը մերժել է բողոքը՝ թաքցնելով կարեւոր ապացույցը

Այսօր փաստաբանների պալատում ասուլիս էր հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը: Նա անդրադարձավ իր վստահորդ ԳառնիկԿոբալյանի եւ նրա 4 հոգանոց ընտանիքի  գործին: Կոբալյանները վաշխառու Կ.Եղիազարյանից ամիսը 5 տոկոսով 7000 ԱՄՆ դոլար գումար են վերցրել, որի դիմաց իրենց բնակարանը, որպես երաշխիքի միջոց, «շինծու առուվաճառքի պայմանագրով» ձեւակերպել են վաշխառուի անունով: Կ.Մեժլումյանը տեղեկացրեց, որ գործարքից 4 ամիս

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրված չեն Հայաստանով

Հարցազրույց Եվրախորհրդարանի անդսւմ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլեն Ցաբրնոխի հետ։ – Պարոն Ցաբրնոխ, հոկտեմբերի 28-29-ը Երեւանում նախատեսված էր ՀՀ-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որը չի կայացել, քանի որ ԵՄ պատգամավորները չեն եկել, եւ նիստը տապալվել է: Ինչո՞ւ պատվիրակության անդամները հրաժարվեցին գալ Հայաստան, ինչո՞վ է դա պայմանավորված։ – Այո, այդ հանդիպումը նախատեսված եւ պլանավորած էր,

Դաստիարակված երեխաներ՝ առանց դուբինկաների

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) որդին հերթական անգամ հայտնվել է ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Իսկ ահա պատգամավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում տարածված լուրերը համարեց թյուրիմացություն՝ նշելով, թե իր երեխաները դաստիարակված են։ -Ի՞նչ դուբինկաներ, այդ ի՞նչ ասելու բան է, սենսացիա եք ման գալիս, մեր երեխաներն այնպիսի դաստիարակություն են ստացել, որ

Շուշիի գումարտակի Թալինի հրամանատարը հետ է հանձնում «Արիության» եւ «Զորավար Անդրանիկ» մեդալները․ (Տեսանյութ)

«Մենք կկու էլ չենք: Երբ կկվին զգուշացրեցին, որ աղվես կա, կկուն երկու ձագին տվեց, մեկին փրկեց, մենք կկու էլ չկանք: Իմ երկու տղաները գնացել են այստեղից»,- այսօր «Հայելի» ակումբում երկրում ստեղծված իրավիճակի համար իրենց մտահոգությունները հայտնեցին Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատարներ Սարգիս Կարապետյանն ու Բորիկ Հարությունյանը:  Հարցին՝ չե՞ք պատրաստվում միանալ բողոքի ցույցի դուրս եկած

Դեսպան Նազարյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում

Հոկտեմբերի 30-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի կետով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նշելով, որ այդ միջոցները հանդիսանում են կարեւոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման ու պահպանման համար՝ դեսպան Նազարյանն անդրադարձավ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության

Ազատամարտիկները խոստանում են արյան գետեր թափել եւ ազգի փրկության նոր ծրագիր են բերում

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատարներ Սարգիս Կարապետյանն ու Բորիկ Հարությունյանը:  Հրամանատարները մտահոգված էին երկրում ստեղծված իրավիճակով եւ առաջարկում էին ազգի փրկության սեփական ծրագիրը. «Այն հայը՝ նա կլինի երկրի նախագահ, դռնապան, ով արտասահմանյան բանկերում գումարներ է դրել, թալանել է երկիրը, պետք է դիտվի հայրենիքի դավաճան: Գողի ձեռքը պետք է կտրել,

Աշոտյանը զվարճանում է

Երեկ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով ԱԺ-ում մասնակցում էր 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը, մեր թղթակցի հետ անկաշկանդ զրույցի է բռնվել։ Մի քանի օր առաջ Աշոտյանը ֆեյսբուքյան իր «պատին» տեղադրել էր «Համաշխարհային քաղաքականության ամենասեքսուալ կանայք» վերնագրով ֆոտոշարք, որտեղ իրենց չափազանց գրավիչ բարեմասնություններով պատկերված էին Իտալիայի, Նորվեգիայի, Բելառուսի, Գերմանիայի եւ այլ երկրների գեղեցկատես կին խորհրդարանականները՝ ոմանք

Կարեն Անդրեասյանի ընկերներն էլ են պատրաստ 10 միլիոնը տալ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրենց այլևս չի զարմացնում, երբ ամեն անգամ իրենց մերժում են, և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սիմվոլիկ գումարները չեն հատկացնում: «Ամեն տարի 10 մլն-ի կռիվ է: Իմ ընկերներն արդեն ինձ ասում են՝ մենք պատրաստ ենք այդ 10 միլիոնը տալ: Անցյալ տարի Բրիտանական դեսպանատունը

Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորի մոտ ինքնաձիգի փամփուշտ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի,1967 թ. ծնված Մարտիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ: Մարտիկ Մ.-ն բերման է ենթարկվել օդանավակայանի գծային բաժին: Առգրավվածն

Արթուր Օսիկյան. «Պետք է կույր չլինել՝ համակարգում փոփոխությունները տեսնելու համար»

Այսօր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ ներկայացվեց «Ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարը, բարեվարքության եւ հաշվետվողականության ամրապնդումը» ձեռնարկի հայերեն տարբերակը: Այն նաեւ ուղեցույց է լինելու Հայաստանի ոստիկանության համար՝ արդյունավետ բարեփոխումներ անելու համակարգում:  «Կոռուպցիան բարդ երեւույթ է, եւ շատ կարեւոր է դրա դեմ պայքարել տարբեր մակարդակներում եւ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ ոստիկանությունում»,-

Կարեն Անդրեասյանի աշխատավարձը ոչ թե բարձրանում, այլ իջնում է, բայց նա ըմբռնումով է մոտենում

Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին վերաբերվող ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ իր դեպքում աշխատավարձի իջեցում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով ՄԻՊ-ի աշխատավարձը պետք է հավասարեցվեր Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին: Իր աշխատավարձի գործակիցը, սակայն, ներկայացված

Ոստիկանները հայտնաբերեցին 11-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տանը հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Շիրազ Ե.-ին, որը հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկա և պատճառել վնասվածքներ: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

ՄԻՊ-ին փող չեն տալիս, Կարեն Անդրեասյանը դժգոհեց

«Մեզ չեն տալիս 31 մլն դրամը, որը մենք լրացնելու էինք դրամաշնորհների հաշվին: Դրանից 15 միլիոնը մարզային վեց գրասենյակներից երեքի համար էր, որ խնդրել էինք: Տաս միլիոն դրամ արագ արձագանքման խմբի համար էր: Եթե այդ 31 մլն դրամը վերջնական մերժվի, ապա հունվարի 1-ից այլեւս չի գործի արագ արձագանքման խումբը»,- այսօր Ազգային Ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի

Յուրի Մովսիսյանը, հնարավոր է, տեղափոխվի Բունդեսլիգա

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրի Մովսիսյանը, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի գերմանական «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի ծատայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ: Բայց, առավել շատ շահագրգռվածություն ցուցաբերում է Բունդեսլիգայի «Վոլֆսբուրգը»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Մերսեդես»-ի վարորդը մահացել է

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-200» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի «Լոռոնց գոմեր» կոչվող հանդամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1986 թ. ծնված Արթուր Անադյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Գուցե հանգի՞ստ թողնեք Սարգսյանների ընտանիքին

2000 թ. մինչեւ այսօր երբեք չէր պատահել, որ Հոկտեմբերի 27-ի տարելիցին հոդված գրեմ: Ինձ համար դա ցավալի տարելից է, ոչ միայն իբրեւ Հայաստանի պատմության մեջ գրված ողբերգություն, այլեւ մարդկայնորեն: Հոկտեմբերի 27-ի զոհերից գոնե երկուսին ես պատիվ եւ բարեբախտություն եմ ունեցել անձամբ ճանաչելու՝ Կարեն Սերոբիչին եւ Վազգեն Սարգսյանին: Կարեն Սերոբիչի մասին շատ եմ գրել, սովորաբար իր

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` ի հիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Լեհ նշանավոր քաղաքական գործիչը կյանքից հեռացել է2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում: «Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու: Շնորհակալ ենք»,- ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ին

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ

Ասողիկին լսողիկ ա պետք:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031