Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանի ընկերներն էլ են պատրաստ 10 միլիոնը տալ

Հոկտեմբեր 31,2013 12:03

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրենց այլևս չի զարմացնում, երբ ամեն անգամ իրենց մերժում են, և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սիմվոլիկ գումարները չեն հատկացնում: «Ամեն տարի 10 մլն-ի կռիվ է: Իմ ընկերներն արդեն ինձ ասում են՝ մենք պատրաստ ենք այդ 10 միլիոնը տալ: Անցյալ տարի Բրիտանական դեսպանատունը լսեց այս քննարկումները և ասաց՝ մենք պատրաստ ենք տալ: Բայց սա սկզբունքի հարց է, մենք ուզում ենք տեսնել, որ կամքը, մոտեցումը խոսքից անցնում է իրական գործի: 10 մլն դրամ, կարծում եմ, մենք բոլորս այստեղ որ հավաքվենք, կհայթայթենք»,- ասաց նա: Օմբուդսմենը նշեց, որ ինքը ցանկանում է հենց պետբյուջեից ստանալ այդ ֆինանսավորումը, որ կառավարությունը, գնահատելով այդ աշխատանքը, իրենց տա այդ 10 մլն դրամը: Խոսքը արագ արձագանքման խմբի գործունեության  համար անհրաժեշտ տասը միլիոնի մասին է: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hamest says:

    հարգելիս, բա իրենք ինչ գեղանան ու լափեն,մտածու՞մ եք այդ մասին. հանկարծ փայները քիչ կլինի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031