Օրվա լրահոսը
Ռուբեն Թովմասյան. «Այդ բուկետից տհաճ հոտ է գալիս»
Հայաստանի կոմկուսի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական չորս ուժերի՝ «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համատեղ ստորագրած հայտարարությանը, որով այդ կուսակցություններն ազդարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին, ասաց, թե, իր ձեւակերպմամբ՝ «այն գզվռտոցը», որ տեսել է հեռուստատեսությամբ՝ իր համար այդպես էլ պարզ չի դարձել՝ հայտարարությունն, ի
SOS.Անգամ սիրողական բռնցքամարտն է վտանգավոր առողջությանը
Սիրողական բռնցքամարտով զբաղվելը կարող է հանգեցնել գլխուղեղի վնասվածքների, թեկուզ բռնցքամարտիկը նոկաուտի չի ենթարկվել եւ գլուխն էլ պաշտպանված է պաշտպանիչ սաղավարտով: Այսպիսի եզրակացության հանգել են շվեդ գիտնականները: «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մարտից հետո բռնցքամարտիկի ուղեղում բարձրանում է չորս տիպի պրոտեինների կուտակումը, որը ուղեղի նյարդաբջիջների վնասվածության հետեւանք է: Դրանցից երկուսի առկայությունը մնում է բարձր նույնիսկ, այսպես
«Չեմ ժխտում` ՀՀԿ-ի մեջ կան մարդիկ, որոնք միայն «Շամիրամի» կուսակցական տոմսը չունեն իրենց գրպաններում»
Aravot.am-ը Գյումրու Հանրապետական կուսակցության պատասխանատուներից մեկից` քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այս օրերին զանգվածաբար հանրապետականացնում պետական կառույցների աշխատակիցներին, մի՞թե իշխող կուսակցությունն այդքան հզոր չէ, վախենում է ինչ-որ քաղաքական ուժից և այդ պատճառով է դիմում ստիպողական քայլերի: «Ես կուսակցական շինարարության մեջ բավականին լուրջ փորձ ունեմ, մի ժամանակ էլ Հանրապետական կուսակցությանը քննադատում էին,
Վարդան Մինասյանը կհանդիպի Նորայր Մամեդովին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որոկավորումն ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ: Այնուհետև Վարդան Մինասյանը կմեկնի Հոլանդիա, որտեղ կհետեւի Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին, կհանդիպի եւ կզրուցի Նորայր Մամեդովի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի
Դեմկուսը՝ 4-ի հայտարարության մասին. «Մենք անկոչ հյուր չենք»
Այսօր Քաղաքագետների միությունում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները քննարկել են միջկուսակցական շտաբ ձեւավորելու հնարավորությունը Քննարկման արդյունքում բացառությամբ ՀՀԿ-ի, մյուս 4 քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն՝ ի դեմս իրենց ներկայացուցիչների, ի վերջո, ստորագրել են այդ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն: Այն, ի
Chanel – ի սեփականատերը ներողություն է խնդրել Ադելից
Ինչպես իմանում ենք gaganews.com.ua կայքից, վերջերս բազմաթիվ շշուկներ են պտտվել այն բանից հետո, երբ հանրահայտ բրենդ Chanel-ի սեփականատեր Կառլ Լագերֆելդը երգչուհի Ադելի մասին ասել էր` «չափից դուրս գեր »: Աշխարհահռչակ դիզայները Ադելին է նվիրել Chanel-ի պայուսակների կոլեկցիա, որոնք մի ամբողջ կարողություն արժեն: Chanel-ի դիզայներներից մեկն ասում է, որ Կառլ Լագերֆելդը խնդրել է Ադելին ուղարկել լավագույն պայուսակները: Նա անգամ
Քարոզարշավը չսկսած՝ ՕԵԿ-ը ներկայացրեց ծրագիրը
Նախընտրական ծրագիրը կուսակցականներին ներկայացնելու նպատակով՝ Լոռու մարզ էր այցելել Օրինաց Երկիր կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակն ու կուսակցական պաշտոնյաներ: Մինչ կուսակիցների հետ մշակույթի պալատում հանդիպելը՝ Օրինաց Երկիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության Վանաձորի գրասենյակում պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Ժառանգությունն» եւ ԲՀԿ-ն դեռ մտածում են
Ինչպես Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, այսօր Քաղաքագետների միությունում առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները քննարկել են միջկուսակցական շտաբ ձեւավորելու հնարավորությունը: Այս քննարկման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նաեւ կոչ էր արել իր գործընկերներին՝ ստորագրել մեկ այլ փաստաթուղթ եւս, որն ուղղված կլինի ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել երկրից մշտապես
Առողջապահության նախարարության պատասխանը ՄԻՊ-ին
Aravot.am-ը առողջապահության նախարարության պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանեն օրերս Մարդու իավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` նախարարության` 2011 թվականի գործունեության վերաբերյալ տված գնահատականը: Պաշտպանը մասնավորապես ասել էր. «Աճել է կեղծ դեղեր ներմուծելու, վտանգը, առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ որեւէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել, նախարարությունը չի ցանկանում միջամտել կեղծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման
ԿԸՀ. Քվեաթերթիկը լուսանակարահանողները կպատժվեն
«Ստորագրվող ցուցակները համարվում են պաշտոնական փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ, տվյալ ընտրողի՝ քվեարկության մասնակցության հանգամանքը բացահայտելու վերաբերյալ։ Այս է պատճառը որ ԸՕ-ն ուղղակիորեն արգելում է նկարահանել այդ ցուցակները»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա նշեց, որ օրենսգիրքն արգելում է նաեւ նկարահանել ընտրողի կողմից քվեաթերթիկը լրացնելու գործընթացը այնպես, որ երեւա, թե
ՌԴ-ի լրագրողական «դեսանտը» Հայաստանում
«Առավոտի» տեղեկություններով, այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել
Սամվել Ալեքսանյանին որտեղի՞ց այդքան վստահություն, որ ինքն է հաղթելու
Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, երբ նույն ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանից հրավեր էր ստացել քաղաքական բանավեճի, ասել էր, որ ժամանակ եւ հավես չունի հրավերն ընդունելու: Այնուամենայնիվ, պարոն Ալեքսանյանը վստահեցրել էր, որ այդ ընտրատարածքում ինքն է հաղթելու, «Փարվանայում» քեֆ է անելու եւ քանի որ Նիկոլը լավ է խոսում՝ նրան էլ թամադա
Աշոտյան. «Անգամ ԲՀԿ-ն է հրաժարվում որդեգրել պարոն Օսկանյանի հրապարակային տեսակետները»
«Спасение утопающих – дело рук самих утопающих»,- այսպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում արձագանքել ԲՀԿ-ական դարձած Վարդան Օսկանյանի վերջին օրերի հայտարարություններին: Աշոտյանը գրել է. «Այսօր Օսկանյան Վարդանը հերթական անգամ զարդարեց Հայաստանի ներքաղաքական կյանքն իր քաղաքագիտական վերլուծականներով: ԲՀԿ մամլո խոսնակի մեկնաբանություններից հետո, որ Օսկանյանը արտահայտում է լոկ անձնական կարծիքներ, կարելի է այլևս անլուրջ մոտենալ
Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը
Ապրիլի 4-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հյուրի խնդրանքով Նախագահը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները: Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է: Հանդիպմանը մասնակցել են
Սեյրան Օհանյանին ՌՈ պետի պաշտոնում առաջարկվել է 3 թեկնածու
Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն օրերս ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, այդ պաշտոնը մնում է թափուր: Aravot.am-ի աղբյուրների մատուցմամբ, այդ պաշտոնում նոր պետի նշանակման շուրջ այս օրերին բանակում սկսվել են ակտիվ քննարկումներ: Մասնավորապես, բանակի բարձրաստիճան սպաները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկել են ՌՈ պետի
Շարմազանով. «Օսկանյանն այս տարիների ընթացքում ոչինչ չի սովորել»
«Նախկին արտգործնախարարի մոտ դեռեւս նախարար եղած ժամանակներից բնավորության գիծ կար` անհաջող հայտարարություններ անել, հետո նույնքան անհաջող կերպով բացատրություններ տալ` վատ վիճակի մեջ դնելով եւ իրեն, եւ գերատեսչությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` կոալիցիայի վերաբերյալ իր նախկին հայտարարության առիթով տված մեկնաբանություններին: Հիշեցնենք, որ ի պատասխան լրագրողների հարցերի,
Ոստիկանները քիչ առաջ կանխել են 36-ամյա երիտասարդի ինքնասպանությունը
Այսօր՝ ապրիլի 4-ին, կանխվել է ինքնասպանության հերթական փորձը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության շտաբի պարետային ծառայության ավագ ոստիկան Վահան Պապիկյանն ու նույն բաժնի ոստիկան Հովհաննես Ֆռանգուլյանը Դավիթաշեն կամրջի վրա կարողացել են կանխել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 36-ամյա Էմիլ Կ.-ի ինքնասպանության փորձը: Գ.Շամշյանը հայտնում է, որ ոստիկանները նրան
Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել
2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել և չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները: Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների
Բանկային կեղծ քարտի օգտագործմամբ՝հաշվեհամարից գողություն է կատարվել
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ` գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու եւ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու համար: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ քաղաքացուց 2012թ. մարտի 19-ին հաղորդում է ստացվել` իր հաշվեհամարից կատարված գողության մասին: Հաղորդման եւ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ
Դատարանը մերժեց Սուքիասյանին
Քիչ առաջ Վարչական դատարանը մերժեց ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումը՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.03.2012թ. թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հրաժարվել էր նրան գրանցել պատգամավորի թեկնածու՝ հիմք ընդունելով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի վերջին 5 տարում Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, այդ պատճառո՞վ ծրագրերը տապալվեցին
Այսօր Կոնգրես հյուրանոցում, Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, ներկա քաղաքական 6 կուսակցություններից 4-ի` ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր կուսակցությանը վերագրեց անվճար ծննդօգնության համակարգի ներդրումը, բազմազավակությունը խթանելու համար գումարների ավելացումը, թոշակների ու նպաստների բարձրացումը: Նկատենք, որ դաշինքը կուսակցություններին հրավիրել էր խոսելու ոչ թե արածներից, այլ` չարածներից եւ թե
Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչն՝ ընդդեմ իր վստահորդի՞
Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանում ավարտվեցին Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի եւ Սամվել Հարությունյանի հայցերի քննությունները: Հիշեցնենք, որ թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Հակոբ Հակոբյանը վիճարկում է մյուս թեկնածու՝ գեներալ Սեյրան Սարոյանի գրանցումը՝ իբրեւ պատգամավորության թեկնածու, պնդելով, որ վերջինս հիմնականում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ կառավարում է իր բիզնեսը, հետեւաբար չէր կարող բավարարել
Զուրաբյանը` արտաքին գովազդի մասին. «Դա շատ թանկ է մեզ համար»
ԿԸՀ-ն երեկ հրապարակել էր այն կուսակցությունների ցանկը, որոնք 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունք են ստացել: Այդ կուսակցությունների շարքում անգամ հայտ չի ներկայացրել ՀԱԿ-ը: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ի՞նչն է պատճառը, չե՞ք ուզում գովազդվել` նա պատասխանեց. «Դա շատ թանկ է մեզ համար: Այսինքն, դա իսկապես բավականին
ՀԱԿ-ը հերքում է, որ իշխանությունների հետ բանակցել է
«Բացառված է»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին` եղե՞լ են բանակցություններ իշխանության ներկայացուցիչների հետ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու ու պաշտպանելու հարցում` այսպես պատասխանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, որ օրվա մի կեսը ՀԱԿ-ը համագործակցում է իշխանության հետ, մյուս կեսը` ընդդիմության` Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել. «Բանակցություններ իշխանությունների հետ եղել են անցյալ տարի հուլիսի 18-ից
«Համաձայն ենք». Ա.Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը` միջկուսակցական շտաբի մասին
Այսօր Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից եւ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից փորձեց պարզել` նրանք որեւէ հակասություն չունեի՞ն, որ միջկուսակցական շտաբ ձեւավորվեր, որովհետեւ նրանց փոխարեն «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Քաղաքագետների միությունում արդեն ստորագրել էր այդ փաստաթղթի տակ: Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց սպասել` ասելով, որ այդ հանդիպումից դեռ ոչ մի մանրամասնության տեղյակ չեն. «Ռուբիկը կգա` իրենից
Զուրաբյանը տեղյակ չէ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
Երեկ Լեւոն Տեր Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ մոտ 2 ժամ քննարկել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը,զարգացումները, թե ինչ է սպասվում ընտրություններին ընդառաջ, ընտրությունների օրը, ընտրություններից հետո: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ մասնավորապես քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք կապված են կոնկրետ Հայաստանի ժողովրդավարության կայացմանը` ընտրությունների
Ընտրություններում անգաղափար կուսակցություններն են՝ իրենց թիմին առաջ մղելու սկզբունքով
Կուսակցությունները ԱԺ ընտրապայքարում ոչ թե գաղափարներով, այլ ամեն մեկն իր թիմին օգնելու ու առաջ մղելու սկզբունքով են պայքարում: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով կուսակցությունները չեն տարբերվում ոչ մոտեցումներով, ոչ էլ գաղափարական առանձնահատկություններով. «Գաղափարական առանձնահատկությունները ոչ միայն չեն շեշտում, այլեւ փորձ է արվում այնպես անել, որ
ՀԱԿ-ը գտնում է, որ մարդասպանի հետ սպանութունը չեն բացահայտում
«Ես դեմ էլ էի, որ իրենք ստորագրեն այս հայտարարության տակ, որովհետեւ ՀՀԿ–ն այսօր այս բոլոր ընտրակեղծիքների, հանցագործությունների հեղինակն է եւ առնվազն տարօրինակ կլիներ, եթե մենք սկսեինք համագործակցել մարդասպանի հետ` սպանությունը բացահայտելու հարցում»,- այսօր Քաղաքագետների միության պլենար նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը` Գալուստ Սահակյանի` միջկուսակցական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ չստորագրելու վերաբերյալ: Նրա խոսքերով`
Հանրապետական պաշտոնյա-թեկնածուներն արձակուրդ են գնացել
Կառավարության կազմի մեջ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հայեցողական եւ քաղաքացիական «յուղալի» պաշտոնների մեծ մասը զբաղեցնում են Հանրապետական կուսակցության անդամները: Այդ պաշտոնյաներից շատերը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում են ընդգրկված, իսկ Ընտրական օրենսգիրքը նման թեկնածուներին պարտադրում է մինչեւ նախընտրական քարոզարշավի ավարտը ժամանակավորապես ազատվել իրենց պետական աշխատանքային պարտականությունները կատարելուց: Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը


















































