Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը տեղյակ չէ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

Ապրիլ 04,2012 18:15

Երեկ Լեւոն Տեր Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ մոտ 2 ժամ քննարկել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը,զարգացումները, թե ինչ է սպասվում ընտրություններին ընդառաջ, ընտրությունների օրը, ընտրություններից հետո: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ մասնավորապես քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք կապված են կոնկրետ Հայաստանի ժողովրդավարության կայացմանը` ընտրությունների համատեքստում:

Մեր հարցին, որ այս անգամ իշխանությունները խոստումներ են տալիս, թե լինելու են ավելի ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ, քան նախորդ տարի, հավատո՞ւմ եք այդ խոստումներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանել էր. «Երբ ամենաբարձր մակարդակներում են այդ հավաստիացումները տրվում, մենք ենթադրում ենք, որ դրանք կկատարվեն»: Այս առնչությամբ մեր դիտարկմանը, որ դեսպանը հավատում է իշխանություններին` Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ դեսպանի նման հայտարարությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30