Օրվա լրահոսը
ԱԼՈՒՇՏԱՅԻՑ՝ ՄԱԴՐԻԴ
Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն Ալուշտայում ավարտեց հերթական ուսումնամարզական հավաքը եւ այսօր վերադառնում է Երեւան: Սակայն մեր ընտրանու չորս առաջատար ըմբիշները՝ Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Արսեն Ջուլֆալակյանը՝ 74, Արթուր Շահինյանը՝ 84 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120, Ալուշտայից մեկնում են Մադրիդ՝ մասնակցելու հուլիսի 8-ին մեկնարկող «Grand Prix»-ի խաղարկությանը:
ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի 15-16 տարեկան պատանիների առաջնությունը: Հայաստանի 12 ներկայացուցիչներից երկուսը՝ 66 կգ քաշային Գոռ Ջանվելյանը եւ 70 կգ քաշային Նարեկ Մանասյանը, հասան մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն ավելին անել չկարողացան: Նրանք դարձան բրոնզե մեդալակիրներ:
ԴՎՈՐԿՈՎԻՉԻ ԳԱՎԱԹԸ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ
Մոսկվայում Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված վեցերորդ պատանեկան թիմային մրցաշարը, որում ութ ուժեղագույն հավաքականներ պայքարում էին շախմատի ճանաչված միջազգային մրցավարի գավաթին տիրելու համար, ավարտվեց Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով: Մասնագետների բնորոշմամբ, Դվորկովիչի գավաթի խաղարկությունն այս տարիքային խմբում աշխարհի ամենաուժեղ թիմային մրցաշարն է, անգամ համաշխարհային օլիմպիադայից ուժեղ, քանի որ այստեղ մասնակից յուրաքանչյուր երկիր ասպարեզ է հանում իր լավագույն
ՏԱՐԻ ՖԻԼՄԵՐՆ ԷԼ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարեւորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական «ֆանտազյոր»: Նրա սեւ-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինեմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես՝ կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երեւանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն
Րաֆֆի Խարաջանյանը Հայաստանում է
Ամենաերկարակյաց դաշնամուրային դուետի մաեստրոն պատրաստ է իր փորձը փոխանցել հայ ուսանողներին Հայաստանյան երաժշտական կյանքում երբեւէ գործիքային անսամբլների պակաս չի զգացվել, մինչդեռ դաշնամուրային դուետը մեզանում երբեւէ իր նկատմամբ հետաքրքրություն չի ձեւավորել, այսպիսով նաեւ ինչ-որ տեղ նվազեցնելով կամերային այս ժանրում ստեղծագործողների թիվը: Օրինակ, աշխարհում մշտապես գործող դաշնամուրային դուետ է ֆրանսուհի Լաբեքյու քույրերի անսամբլը: Մեր իրականությունում ավելի քան
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԲՐԱԶԻԼԻԱՆ, ՕԲԱՄԱՆ՝ ՊԱՏԻՆ ԵՎ 20 ՔՄ-ԱՆՈՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Չեխիայի քվադրինալեի դասերն ու տպավորությունները Հունիսի 16-26-ը Հայաստանն առաջին անգամ մասնակցեց բեմանկարչության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ Պրահայի հանրահայտ քվադրինալեին, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ՝ Չեխիայի նախագահի հովանու ներքո, ԵՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Պրահայի քվադրինալեի գործունեության 40 տարիների ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդար արվեստագետներ, որոնց թվում են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը,
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՈՐԴԻՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է ԴԱՐՁԵԼ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որդին՝ Էդուարդ Սահակաշվիլին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ iPad-ի վրա աջ ձեռքով անգլերեն տեքստ հավաքելու արագությամբ: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով «Грузия Online»-ին, հատուկ Բաթում եկած Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները երեքշաբթի օրը պաշտոնապես գրանցել են նոր ռեկորդը՝ 5,26 վայրկյան, որը մեկուկես վայրկյանով գերազանցում է ավելի վաղ բրիտանացու սահմանած ռեկորդը: Սահակաշվիլիի 15-ամյա
ԹԱԻԼԱՆԴԻ ԲԱՆԱԿԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թաիլանդի ռազմական իշխանությունները ճանաչել են երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պաշտոնանկ արված վարչապետ Տակսին Չինավատի կուսակցության ջախջախիչ հաղթանակը: Reuters-ի մատուցմամբ, երկրից արտագաղթած վարչապետի քրոջ՝ Իյնգլակ Չինավատի (նկարում) գլխավորած «Հանուն Թաիլանդի» կուսակցությունը ընտրություններում հաղթելու արդյունքում երկրի խորհրդարանում կազմել է բացարձակ մեծամասնություն՝ ստանալով 500 պատգամավորական տեղերից 264-ը: «Կարող եմ հավաստիացնել, որ զինվորականները ոչ մի ցանկություն չունեն շրջանցել
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Եվրամիության միջնորդությամբ հինգ ամիս շարունակված բանակցություններից հետո Սերբիան եւ Կոսովոն անցած շաբաթ օրը համաձայնագիր են կնքել, որով թույլատրվում է Սերբիայի սահմանը հատել Կոսովոյի փաստաթղթերով, ինչպես նաեւ փոխադարձաբար ճանաչվում են անշարժ գույքի փաստաթղթերը եւ կրթական հաստատությունների դիպլոմները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Եվրամիության EU Observer պարբերականը, սա կողմերի միջեւ առաջին համաձայնագիրն է Կոսովոյի կողմից երեք
Նախարարն իր պաշտոնը լքեց այն զբաղեցնելուց մեկ շաբաթ անց
Ճապոնիայի վերականգնման հարցերով նախարար Ռյու Մացումոտոն (նկարում) հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին՝ այդ պաշտոնում նշանակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց: BBC-ի փոխանցմամբ, Մացումոտոն խիստ քննադատության էր ենթարկվել մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով ամենաշատը տուժած նահանգների ղեկավարների հետ շփումների ժամանակ՝ իր անտակտ դիտողությունների համար: Երկրի վարչապետ Նաոտո Կանը աղետից տուժած շրջանները վերականգնելու եւ
Թուրքիայում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել
Թուրքիայում Անկարա-Էսքիշեհիր ավտոճանապարհին հուլիսի 5-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Աղբյուրի փոխանցմամբ, պայթյունն իրականացվել է այն պահին, երբ անցնելիս է եղել զինվորական մի մեքենա: Պայթյունից վնասվել են նաեւ ճանապարհով անցնող մի քանի քաղաքացիական մեքենաներ եւս: Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են ականը գործի դնող մարտկոցն ու համապատասխան
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻՆ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պահանջել է դադարեցնել իր զինակիցների ձերբակալությունները՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կպատմի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի գործողությունների մասին: Vesti.az-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի գրել է The Times-ը: Առանց մատնանշելու կոնկրետ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ Ահմադինեջադն ասել է, թե «որոշակի գերատեսչություններ» օգտագործում են իրենց պաշտոնները՝ ծխախոտային արտադրանք երկիր ապօրինաբար ներկրելու համար: Իրանի նախագահի
Պաշտոնավարելիս ծա՜նր է կուսակցական տոմսը
Չնայած Կապանում ռուսական գիմնազիա ստեղծելու մասին արձանագրությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, սակայն news.am-ին տված հարցազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այդ առիթով բարձրացած աղմուկն արհեստական է համարել: Նա ասել է, թե տեղյակ է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրության էությանը, սակայն «աղմուկը, որը որոշ մարդիկ փորձում են բարձրացնել այս
«Նախարարությունը էշի ճակատը պաչեց»
Ըստ ճանաչված լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի, ցանկանում են երեխաներին զզվեցնել հայերենից Գորտակնյունազգիներ, ակաղձուն, այծատերեւազգիներ… 7-9-րդ դասարանի աշակերտները պետք է այս բառերը սովորեն եւ հիշեն: Հայոց լեզվի դասագրքերում են այս առաջադրանքները տրված: Կարդացել, ուսումնասիրել եւ երեկ էլ լրագրողներին հայոց լեզվի դասագրքերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նա տեսնում է՝ թեկուզեւ մենք անկախ երկրում
ԹԱԻԼԱՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՋԱՎԱԽՔ
Եվ անգամ 60-ամյա դիմորդ՝ Հայաստանում Հայոց պատմություն առարկայով հուլիսի 4-ին մեկնարկեց միասնական քննությունների երկրորդ փուլը: Երեւանում ձեւավորված միակ քննակենտրոնում՝ ԵՊՀ-ում 279 դիմորդից ներկայացել էր 265-ը: Նշենք, որ միասնական քննությունների երկրորդ փուլում դիմորդների աճ է գրանցվել՝ 1486, այնինչ առաջին փուլում դիմորդների թիվը 1209 էր: Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի. «Այդքան էլ հեշտ չէ բացատրություն տալ, թե
Ապագայի պրոյեկցիա՝ ժամանակակից արվեստում
Կամ՝ «Դալան» արվեստի սրահի նորամուտը «Առավոտը» տեղեկացրել է, որ այսուհետեւ Աբովյան 12 հասցեում կգործի նոր՝ «Դալան» ցուցասրահը: Շուրջ մեկ ամիս առաջ նշյալ հասցեի տան երկրորդ հարկում գալերեիստ, արվեստի սիրահար Արա Մելքոնյանի նախաձեռնությամբ ծրագրվեց արտ-գալերեայի բացում: Հուլիսի 1-ից արդեն «Դալանն» իր հարկի տակ ընդունեց արվեստասերներին: «Դալանի» տեղում նախկինում Երեւանի առաջին լուսանկարչական սրահն էր: Ա. Մելքոնյանը «Առավոտին»
ՊԷՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ ՀԱՅԵՐԷՆ
(Արձագանք՝ Նախագահի կողմից «Լեզուի մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւնը օրերս ստորագրելու առթիւ) Օտարալեզու դպրոցների համար կրթութեան ու լեզուի մասին օրէնքներում փոփոխութիւններ առաջարկողներն ու հովանաւորողները, նաեւ այդ օրէնքները հաստատող «բարձրագոյն ինտելեկտուալ (կամ մտաւորունակ) սերուցքը» համարուող օրէնսդիր պատգամաւորները, այդպէս էլ չհասկացան կամ չուզեցին հասկանալ աշխարհի ժողովուրդների կողմից դարերով հաստատագրուած եւ ապացուցում չպահանջող (աքսիոմատիկ) ճշմարտութիւնը, այն է՝ մայրենի լեզուի
ՎԹԱՐՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
Հուլիսի 4-ին, կեսգիշերին մոտ` Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղի գյուղապետն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է: Վթարի վերաբերյալ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել 23.10-ին: Վերին Խոտանանի գյուղապետ Կարեն Հակոբյանը իր «ՎԱԶ 21 01» մակնիշի 51 օօ 695 համարանիշի մեքենայով վթարի է ենթարկվել Կապան-Արծվանիկ ճանապարհի 15-րդ կմ-ում: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին փրկարարական վարչությունից`
Իրանականը «գցել» է տեղական կարտոֆիլի գինը
Մինչ հայ հողագործն իր կարտոֆիլը ողջ ծավալով շուկա կհաներ, շուկան արդեն ողողվել էր պարսկական արտադրության ներկրված կարտոֆիլով: 250-300 դրամով վաճառվող իրանական արտադրության, ապրանքային տեսքը տեղը կարտոֆիլը, որը, ըստ մասնագետների՝ պահպանման երկար ժամկետ ունի, լուրջ մրցակից է ներքին արտադրության այս մշակաբույսի նկատմամբ: Նրանց հաստկեղեւ եւ միջին չափի ու համաչափ կարտոֆիլի փոխարեն, մերը մանր է ու բարակ
ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ
«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագիրը տապալվում է Ողջի գետի պատճառո՞վ: Կապան քաղաքում իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը կապանցի շատ երիտասարդ ընտանիքների էր բնակարան ձեռք բերելու հույս տվել: Ծրագրի պատասխանատուն՝ Հայաստանի Հանրապետությունը խոստացել էր տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար կառուցել յուրաքանչյուրը 12-14 հարկանի երեք շենքից բաղկացած բնակարանային համալիր՝ ընդամենը՝ 335 բնակարան: Մեկնարկը տրվեց
ԱՌԱՆՁՆԱՏՆԱՅԻՆ
Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արենի գյուղի բնակիչ՝ 1962 թ. ծնված Բուգդան Ս.-ն, պատուհանի ապակին հանելով՝ նշված գյուղում գտնվող մի առանձնատնից գողացել է հագուստեղեն, տեսաձայնագրիչի երիզներ եւ կենցաղային իրեր՝ պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
ԵՐԿՈՒ ՄԱՀ
Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի անձը պարզվում են) Գեղադիր գյուղում վրաերթի է ենթարկել 47-ամյա Հովակիմ Գրիգորյանին, 35-ամյա Համլետ Գրիգորյանին եւ 35-ամյա Սեւակ Կարապետյանին, այնուհետեւ բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Հովակիմ եւ Համլետ Գրիգորյանները տեղում մահացել են, իսկ Սեւակ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ
Հուլիսի 4-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող չգործող անասնագոմի շինություններից մեկն այրվել է, որի հետեւանքով 2 երեխա է մահացել: Նշված շինություններից մեկում, վառվող մոմի հետեւանքով բռնկված հրդեհից մահացել են նույն շինությունում բնակվող՝ 23-ամյա Թեհմինե Միրզոեւայի երեխաները՝ 4-ամյա Հայկ եւ 1-ամյա Մոնիկա Միրզոեւաները: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Դատապարտյալների ցուցահանդեսը
Երեկ «Հայրենիք» կինոթատրոնի շենքում Սահմանադրության 16-ամյակի առթիվ կազմակերպվել էր դատապարտյալների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի մտահղացումը ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն էր՝ Կառլեն Թորոսյանի նախագահությամբ: Ցուցահանդես այցելած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն «Առավոտի» հարցին, թե նմանատիպ ցուցահանդեսների մասնակցե՞լ է, ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում, խոստովանեց, որ առաջին անգամ է մասնակցում: Մեր այն դիտարկմանը, թե դատապարտյալների նկարները շատ հաճախ
«ՈՐԴԻՍ ԱՅԼ ԶԵՆՔ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»
Դատախազի օգնականի մայրը դիմում է նախագահին Մեծարգո պարոն նախագահ. Թախանձագին խնդրում եմ Ձեզ հետամուտ լինել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված այն դրույթին, որի համաձայն՝ դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով, քանի որ Դուք եք Սահմանադրությամբ լիազորված ապահովելու դատական իշխանության բնականոն գործունեությունը։ Այս կապակցությամբ, խնդրում եմ, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված այս սկզբունքը պահպանվի որդուս նկատմամբ արդարադատություն իրականացնելիս եւս։
Ականներից կմաքրեն 14 տարում
Ականազերծող կազմակերպությունը վստահեցնում է, որ եթե ավելի լավ ֆինանսավորեն, ապա աշխատանքներն ավելի շուտ կավարտեն Գրեթե ամեն գարնանացանն ու աշնանացանը, երբ դաշտերում գյուղացիները սկսում են գյուղատնտեսական աշխատանքները, ականների պայթյունից մարդիկ են մահանում: Լեռնային Ղարաբաղում դեռեւս հարյուրավոր հեկտարներ ականապատված են: Բարեբախտաբար, վերջին 2 տարիներին որեւէ բնակիչ լուրջ վնասներ չի կրել. ականների վերջին զոհը եղել է Մարտունու մի
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԾՆՆԴԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
16-ամյա Լիլիթի հարազատները պատրաստվում են դիմել դատարան՝ ծննդաբերությունից հետո իրենց աղջկան համապատասխան բուժօգնություն չտրամադրելու համար: Կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, «Էրեբունի» հիվանդանոցում մահացավ 16-ամյա Լիլիթ Մուրադյանը, որն ընդամենը 1 ամիս առաջ էր ծննդաբերել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը ու որից հետո այդպես էլ չէր կարողացել ոտքի կանգնել: Ծնունդն ընդունող բժիշկը Լիլիթի հարազատներին վստահեցրել է, որ ծննդաբերությունն
Արարատցիք մի հոգսից պրծան
Ուշացած ինքնաբացարկ, անսպասելի նորմալ ընտրություն եւ 21-րդ դար Արարատի քաղաքապետի ընտրություններում: Կիրակի՝ հուլիսի 3-ին. Արարատ քաղաքում քաղաքապետ ընտրեցին: Քվեարկությանը մասնակցած 5695 ընտրողից 5259-ը քվեարկել է Աբրահամ Բաբայանի (ձախից), իսկ 230-ը՝ Հակոբ Թովմասյանի օգտին: Հունիսի 21-ին եւ 22-ին «Առավոտը» ներկայացրել է թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի եւ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի փոխադարձ մեղադրանքները: Կողմերը «մարտական» էին
«ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»
Կարծում է ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը – Կազանյան հանդիպումից հետո բավականին հետաքրքիր վիճակ ստեղծվեց, թեպետ կանխավ հայտնի էր, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկներ չաներ, հնարավոր կլիներ բեկում: Սակայն այժմ նոր առաջարկների մասին է խոսում Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում այս իրավիճակը: – Կազանից բազմապիսի սպասելիքներ մեծ հաշվով չկային, կար հիմնական սպասելիքը,
WIKILEAKS-Ը ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԷԼ ՑԻՏԵՑ
WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում, որը վերաբերում է Իրանին եւ այդ երկրի միջուկային ծրագիրն ԱՄՆ կողմից արգելակելու հնարավորությանը, հայտնվել են նաեւ Բաքվում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Էնն Դերսի եւ Իրանի խնդիրներով զբաղվող նրա ենթակայի հետ 2007թ. հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՀՀ ազգային անվտանգության գերատեսչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ հանդիպման մանրամասները: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ամերիկացի դիվանագետների


















































