Օրվա լրահոսը
Մորոզեւիչի փոխարեն՝ Գրիշչուկը
Մարտի 13-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկող «կույր» եւ արագ շախմատի «Amber» անունը կրող ավանդական 19-րդ գերմրցաշարի մասնակիցների ցուցակում փոփոխություն է կատարվել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչը հրաժարվեց խաղալ, նրան որպես փոխարինող ընտրվեց մեկ այլ ռուս գրոսմայստեր՝ Ալեքսանդր Գրիշչուկը:
Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց
Ավետիք Գրիգորյան: Լիլիթ Գալոյան: Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց (405 մասնակից, 187 գրոսմայստեր) եւ կանանց (160 մասնակից, 83 գրոսմայստեր) անհատական առաջնությունները: Խաղացված երեք տուրերից հետո տղամարդկանց պայքարում հարյուր տոկոսանոց արդյունք ունեն 13 հոգի: Հայաստանի 14 ներկայացուցիչներից հինգը կորցրել են կեսական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են հետեւյալ հաջորդականությամբ. Ավետիք Գրիգորյան՝ 26-րդ տեղ,
ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ՎԻԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐՏԻ 8-Ը
Առաջին թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,2 կգ) WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքում հերթական անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտիները: Նա 12 ռաունդանոց մենամարտում միավորների պատկառելի առավելությամբ հաղթեց մեքսիկացի ծագող աստղ Ռոդրիգո Գերերոյին: Պայքարի ավարտին կողային մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Վիկին՝ 120:108, 118:110, 117:111: Ի տարբերություն Վիկի դեմ ելած իր նախորդ
«Պետք է հասկանալ միմյանց ցավը»
Բրիտանացի գրող եւ փորձագետ Թոմաս դե Վաալը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին «Հակամարտությունը կարգավորելու համար կողմերը պետք է հասկանան միմյանց ցավը»,- ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին այսպիսի կարծիք ունի բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի եւ ղարաբաղյան հակամարտության փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ուսումնասիրությամբ հայտնի, այդ կապակցությամբ «Սեւ այգի» անվանումով գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը: Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի
«Ո՞վ է Զավեն Վարդանյանը»
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը դիրիժորին խորհուրդ է տալիս մեկ-մեկ օպերային թատրոն հաճախել՝ մաղձ թափելուց առաջ: Վերջին օրերին մամուլում «հարձակումներ» են կատարվում Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի վրա՝ հետապնդելով, հավանաբար, նեղ անձնական շահեր եւ ոչ երբեք ստեղծագործական լուրջ խնդիրներ: Այս համոզմանն է օպերային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը: Հանդիպեցինք թատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստ
ՓԱՍՏՈՐԵՆ, ԿԱ՛ ՆԱՄԱԿ
Ուղղակի մշակույթի նախարարը հետաձգում է դրա պատասխանը «Առավոտը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ 30-ից ավելի թատերական գործիչներ նամակով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել ռեժիսոր Արմեն Էլբակյանին: Նշել էինք նաեւ, որ առայսօր նախարարը չի պատասխանել թատերական գործիչներին, որովհետեւ Մայր թատրոնի ղեկավարի իր նախընտրելի թեկնածուն Արմեն
ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Իսրայելի եւ պաղեստինցիների քաղաքական ղեկավարության միջեւ անուղղակի բանակցությունները, որոնց մասին հաղորդվել էր նախօրեին, վերսկսվելու են ակնհայտորեն անբարենպաստ մթնոլորտում: «Newsru»-ի մատուցմամբ, այդ բանակցություններում միջնորդական առաքելությամբ հանդես եկող եւ նախօրեին Իսրայել ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նոր խոչընդոտների է հանդիպել: Բանակցությունները դեռ չվերսկսված, հայտնի է դարձել, որ Իսրայելը, խախտելով 10-ամսյա մորատորիումը, որոշում է ընդունել Հորդանան գետի Արեւելյան
ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ռոյ Էշբերնը (նկարում), ով ԱՄՆ-ում հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների ակտիվ քննադատ, մարտի 8-ին ռադիոեթերում խոստովանել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ռադիոեթերում Էշբերնը, ով միշտ քվեարկել է միասեռականների շարժման նախաձեռնությունների դեմ, նշել է, որ Սենատում իր դիրքորոշումը միշտ արտացոլել է ընտրողների ակնկալիքները, այլ ոչ թե
ՈՒԿՐԱԻՆԵՐԵՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԿՄՆԱ
Ուկրաիներենը Ուկրաինայում միակ պետական լեզուն կլինի, երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ հավելելով, որ երկրում «անպայմանորեն կգործի ռեգիոնալ լեզուների Եվրոպական խարտիան»: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Յանուկովիչի գլխավորած կուսակցությունն ավելի վաղ պատրաստել էր մի օրինագիծ, որով տարածաշրջանային մակարդակներում ռուսերենին տրվելու էր պետական լեզվի կարգավիճակ, սակայն, ինչպես խոստովանել է նորընտիր նախագահը, դրա համար անհրաժեշտ է
Նիգերիայում նոր բախումների վտանգ կա
Նիգերիայի կենտրոնական հատվածի երեք գյուղերի բնակիչները երեկ եղբայրական գերեզմանում հուղարկավորել են մարտի 7-ին միջկրոնական բախման հետեւանքով սպանվածներին, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ էին: «Reuters»-ի մատուցմամբ, անցած կիրակի Ջոս քաղաքում քոչվոր մահմեդականները հարձակվել էին քրիստոնյա գյուղատնտեսների վրա, գնդակոծել էին նրանց տներն ու կացնահարել հողագործներին: Բախման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվել է առնվազն 500 մարդ, թեեւ ոստիկանությունը
Թուրքիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի հյուպատոսությունը
Ուկրաինայի ԱԳՆ-ում շտապ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումից հետո անվտանգության ուժեղացման եւ աշխատանքի վերականգնման հարցերը քննելու: Նման հանձնարարական, ըստ «News.am»-ի, տվել է Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն: Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, մարտի 9-ին Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսարան է ներխուժել ատրճանակով զինված Թուրքիայի մի քաղաքացի, որը մի քանի անգամ
Բրազիլիայի դեմարշը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների
Բրազիլիայի կառավարությունը ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից բամբակ մշակող գյուղատնտեսներին սուբսիդավորման անօրինական որոշման, որոշել է ԱՄՆ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել. մասնավորապես բարձրացնել Բրազիլիա ներմուծվող որոշակի ապրանքների մաքսատուրքը: Ընդ որում, այդ որոշումը պաշտպանվել է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, ինչը շատ ծայրահեղ դեպքերում է լինում: Բրազիլիայում հրապարակվել է ամերիկյան արտադրության 100 անուն ապրանքների ցանկը, որոնք 30
Հայ ժամանակակիցները՝ ավստրիական անթոլոգիայում
Հերբերտ Մաուրերը թարգմանել է Հրանտ Մաթեւոսյանին, Վանո Սիրադեղյանին եւ այլոց «Գրաբարը հիմք է հասկանալու համար այսօրվա հայերենը եւ հայ գրականությունը: Հայերենից գերմաներեն թարգմանելու համար էլ պետք է տեղեկություն ունենալ գրաբարից»,- կարծում է ավստրիացի ժամանակակից արձակագիր Հերբերտ Մաուրերը: Երեկ գրողը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողների հյուրն էր: Նա ներկայացրեց իր՝ 10 հայ ժամանակակից գրողների գործերից կազմված գերմաներեն
ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մարտի 11-ին կկայանա «Կինոերկխոսություններ» հեռուստատեսային վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը: Այդ ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուսը», Ստեփանակերտի մամուլի ակումբը եւ «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական կազմակերպությունը՝ աջակցելով երիտասարդ ադրբեջանցիներին ու Ղարաբաղի հայերին համատեղ ֆիլմեր պատրաստելու գործում։ 2006 թ.-ից մինչեւ այսօր ծրագրին մասնակցել է ավելի քան 30 երիտասարդ։ Նրանց 20 վավերագրական ֆիլմերն արտացոլում են հույսն ու մտավախությունը, տխրությունն ու հումորը՝ այն
«DARVIN NOW»-Ն ԿԲԱՑՎԻ
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկի ճեմասրահում կկայանա Darwin Now ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: «Darwin Now»-ը Բրիտանական խորհրդի ներդրումն է Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին եւ նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին նվիրված միջազգային տոնակատարություններում: «Darwin Now»-ը ցուցադրվում է աշխարհի ավելի քան 25 երկրում: Ցուցահանդեսի յուրաքանչյուր պաստառ ներկայացնում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու ուսանողները
Մարտի 1-5-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կոմերցիոն վարչության վաճառքների, մարկետինգի եւ հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրին հայաստանյան բուհերի ուսանողների համար՝ հետեւյալ ուսմունքների եւ կիրառական գիտությունների կիրառման մոտեցումների եւ գաղափարախոսության վերաբերյալ. ռազմավարական մարկետինգի կառավարում, մարկետինգային ուսումնասիրություններ, հետվճարային եւ կանխավճարային ապրանքների մշակում, ապրանքների եւ ծառայությունների գովազդ եւ խթանում, կորպորատիվ վաճառք, առաքման ուղիներ եւ աշխատանք՝ հատուկ հաճախորդների հետ, կորպորատիվ
ԿՐՔԵՐ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՈՒՐՋ
Բանը հասել է Ազգային ժողովին Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով: Դրանք կամ կրում էին զուտ դեկլարատիվ- հայտարարությունների մակարդակի բնույթ, կամ սեփական գործընկերների հետ անհամաձայնություն հայտնաբերելու լավ առիթ: Ցավալի էր նաեւ այն, որ շատ դպրոցի տնօրեններ կամ ոլորտի մասնագետներ իրենց հարցերից
Ինչո՞ւ պէտք է վերադառնալ դասական ուղղագրութեանը
Ետխեղագրական խոստովանութիւններ Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10 Ուղղագրութեան՝ չափից աւելի այլանդակումը եւ խեղագրութեան շուրջը բարձրացած դժգոհութիւնների ալիքը պատճառ դարձան մի քանի անգամներ նոր յանձնաժողովներ ստեղծելուն, մտաւորականութեան նոր ներկայացուցիչների ընդգրկելուն: 1926թ. ստեղծուած հերթական յանձնաժողովը ապարդիւն էր անցել: 1932թ. լուսժողկոմը երկու անգամ եւս ռեֆորմի «փրկութեան» յանձնաժողով է ստեղծում, որին սակայն Աբեղեանը հրաժարւում է մասնակցել՝
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԶՈԽԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՍԱԴԻԶՄ
Երբ գրականագետները հաճույք են ստանում «մահվան տեսիլներից», դա մազոխիզմ է, երբ նույնն են պահանջում դպրոցականներից՝ սադիզմ: Մեր հարեւանները՝ ադրբեջանցիները եւ վրացիները, մեզ՝ հայերիս, համարում են մազոխիստներ, իբր շատ ենք սիրում մենք մեզ տանջել ու լլկել, զոհի կերպարի մեջ մտնել, ողբերգականորեն տրամադրվել եւ ինքներս մեզ ոչնչացնել: Բնական է, որ մենք այդ կարծիքին չենք համաձայնում եւ վրդովվում
Մի քաղաքացու պատմություն
Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 70-ամյա Արեւհատ Կարապետյանի ճակատագիրը ոչ ոքի չի՞ հուզում Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի եւ նրա դստեր Գայանե Պողոսյանի մասին, սկսած 2006 թվականից, գրել են հայաստանյան մի շարք թերթեր՝ «Առավոտ», «Ազգ», «Գոլոս Արմենիի», «Չորրորդ ինքնիշխանություն» եւ այլն: «Առավոտը» ՀՀ այս քաղաքացիների խնդրին վերջին անգամ անդրադարձել է 2009թ. փետրվարի 14-ին՝
Քաղաքական կամք
Առանձին վերցրած մեկ համայնքում Փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի ընտրություն էր: Գյուղապետ դարձավ 32-ամյա անկուսակցական Կարեն Սարգսյանը («Առավոտը» այս ընտրությանը անդրադարձել է փետրվարի 27-ի՝ «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» եւ մարտի 1-ի՝ «Հաղթեց անկուսակցականը» հրապարակումներով): Նորընտիր գյուղապետն ու նրա երեք մրցակիցներից մեկը՝ Արթուր Հովհաննիսյանը համադասարանցիներ են եղել, երկուսն էլ Այնթապ համայնքի ավագանու անդամ էին:
ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Հին Ագարակի հանքի ընդլայնման արդյունքում 17-րդ դարի հուշարձանը հայտնվել է կործանման եզրին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող բաց հանքում իրականացվող աշխատանքները եւ պարբերաբար տեղի ունեցող պայթեցումները երկար ժամանակ է՝ վտանգում են 17-րդ դարի Ամենափրկիչ եկեղեցու հետագա գոյությունը: 400-ամյա եկեղեցին Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական տարածքի՝ Հին Ագարակում է գտնվում, որտեղ ժամանակին ապրում էին ագարակցիները, նախքան
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ շմոլ գազից թունավորումով Լոռու մարզի Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 18-ամյա բնակչուհի Թամարա Մարտիրոսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է: ՏՆԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է Մարտի 6-ին Մարալիկ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում: Այրվել է 18 քմ մակերեսով տնակ,
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՐԺԵՑ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ճանապարհային ոստիկաններ Արման Չուխաջյանի եւ Հակոբ Ջանյանի նկատմամբ կալանք ընտրելու պահանջով մեղադրող կողմի բողոքը: Հիշեցնենք, որ Չուխաջյանը, Ջանյանը եւ ճանապարհային ոստիկանության եւս 2 աշխատակիցներ մեղադրվում են քաղաքացիներ Արթուր Հակոբյանի եւ Արտակ Մուսայելյանի նկատմամբ բռնություն գործադրելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Քաղաքացիները ստացել էին քթոսկրի կոտրվածք եւ ուղեղի
ԱԼՅՈՒՐՈՎ՝ ԷԱԿԱՆ ՎՆԱՍ
ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով: Ըստ դատախազության մամուլի ծառայության՝ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008 թ. ՀՀ է ներմուծվել եւ ԱԻՆ Պետռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի
ԻՐԵՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆԸ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ
Երեկ քրեական վերաքննիչ դատարանը՝ Սերժիկ Ավետիսյան, Մարգո Սիմոնյան, Արշակ Խաչատրյան կազմով հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1-ի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի որոշումը: Որոշման հրապարակման ժամանակ դատարանում չէին մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը: Դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների հունվարի 19-ի դատավճիռը, կիրառելով ԱԺ «Համաներման կիրառման մասին» որոշումը,
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
Դեպի քրեական վերաքննիչ դատարան տանող ճանապարհին, Շենգավիթի ոստիկանության մուտքի մոտ՝ մայթի վրա, երեկ անարգել կանգնած էր այս մեքենան: Սակայն ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկում իրավախախտ վարորդի նկատմամբ, որը խոչընդոտել էր հետիոտնի տեղաշարժը:
«Չունեմ, որտեղի՞ց տամ»
Ընտանեկան բռնության մասին հրապարակավ խոսելը մեզանում այնքան էլ ընդունված չէ: Թվում է՝ խնդիրը գոյություն չունի կամ եթե նույնիսկ ունի, ապա յուրաքանչյուրիս անձնական գործն է եւ հրապարակման ենթակա չէ: Սակայն, եթե հասկանանք, որ ընտանեկան բռնությունը չի կարող բացասական հետեւանք չունենալ հասարակության վրա՝ խոչընդոտելով զարգացմանն ու առաջընթացին, ապա պարզ կդառնա, որ այս խնդրի մասին պետք է բարձրաձայնել,
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ
Վանաձորաբնակ ընկերներ Արման Հախոյանին ու Աշոտ Պապիկյանին սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նրանք մեղադրվում են թմրանյութ պատրաստելու մեջ՝ այն էլ խոշոր չափերով: Ամբաստանյալները, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում, մեղադրանքները շինծու են համարում եւ սուտ: Այդ մասին նրանք պատմեցին դատաքննության ժամանակ: 2009թ. սեպտեմբերի 8-ին
ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸ ԵԼՔ ՉԷ
Երեկ հ/կ-ների եւ պատգամավորների մասնակցությամբ կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված քննարկում էր կազմակերպվել։ Ըստ ներկաների, այսօր կանայք կարճատեւ աշխատանքային ստաժով ավելի ցածր կենսաթոշակ են ստանում: Քննարկմանը ներկա փորձագետների կարծիքով, նման պայմաններում, կուտակային համակարգի ներդրման դեպքում, գենդերային անհավասարությունը կշարունակի խորանալ։ Նրանք առաջարկեցին յուրաքանչյուր երեխայի խնամքի 2 տարին համարել աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ վերացնել կանանց եւ տղամարդկանց կենսաթոշակային տարիքի