Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանքի նման մի բան էր այսօրվա ձեւաչափն ու մասշտաբը. Մեկնարկում է ԴիջիԹեք 2025-ը

Հոկտեմբեր 10,2025 14:14 Share

Տրվեց «ԴիջիԹեք 2025»-ի մեկնարկը, որն, ըստ կազմակերպիչների, տարվա կարեւորագույն տեխնոլոգիական միջոցառումն է։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, այսօր Երեւանը ոչ միայն հյուրընկալում է «ԴիջիԹեք 2025»-ը, այլեւ ներկայացնում է իր տեխնոլոգիական ճանապարհը՝ որպես քաղաք, որն արդեն կառուցում է սեփական թվային ապագան:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ձեւակերպմամբ, «ԴիջիԹեքն» իսկապես տոն է Հայաստանի տնտեսության եւ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար:

Առաջատար տեխնոլոգիաների տեխնոլոգիաների միության (ԱՏՁՄ) նախագահ, Firebird և Team Group-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը ի թիվս այլնի ընդգծեց, որ «ԴիջիԹեքը» մտահղացրել եւ իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։

Նա նշեց, որ երազանքի նման մի բան էր այսօրվա ձեւաչափն ու մասշտաբը ու այն տեխնոլոգիական առաջնորդների ներկայությունը, որ այսօր մասնակցում են «ԴիջիԹեքին»: Ընդգծեց, որ այսօր արդեն ունեն խիստ հավակնոտ առաջընթաց եւ էլ ավելի համարձակ ծրագրեր:

 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որ մաս են կազմել «ԴիջիԹեքին»: Նա նաեւ ներկայացրեց, թե ինչ է լինելու 3 օրերի ընթացքում, եւ ինչպես է «ԴիջիԹեքը» լավ իմաստով ցնցելու տեխնոլոգիական ոլորտը:

Հավելենք «ԴիջիԹեք 2025»-ն այս տարի առաջին անգամ անցկացվում է 3 օր, 3 գիշեր ձեւաչափով, «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով եւ կոնֆերանսով, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր է լինելու՝ Տիգրան Համասյանից մինչեւ Մուրկոֆ։


«ԴիջիԹեք 2025»-ի աջակիցներն են Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության։ Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ եւ՛ ցուցահանդեսային, եւ՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի եւ տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները:

Հավելենք, որ արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառմանը ակնկալվում է շուրջ 40 000 հազար այցելու եւ մասնակից՝ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում, ինչը ԴիջիԹեքը դարձնելու է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածային։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031