«Ես ակնկալիքներ չունեմ, որ այս իշխանությունները դարձի կգան, բայց ամեն դեպքում` պետք է ճնշում լինի նրանց վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը գլխավոր դատախազության շենքի առաջ մասնակցում էր ի պաշտպանություն կալանավորված Արսեն Ղուկասյանի կազմակերպված ցույցին: Վերջինս անհետ կորած զինծառայողի հորեղբայրն է:
«Մեր ժողովուրդը պետք է ճնշում գործադրի, եւ իրավապահ համակարգը պետք է հասկանա, որ անընդհատ այս իշխանությունների որոշումները կատարելու, ապօրինությունների գնալու համար ի վերջո մի օր կանգնելու է պատասխանատվության առաջ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:
Ցույցի միջոցով զոհվածների եւ անհետ կորածների հարազատները պահանջում են, որ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվի, որովհետեւ նրա առողջական վիճակը եւ կալանքը անհամատեղելի են:
Կարդացեք նաև
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































