Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրում ենք մի բռնապետական երկրում, որտեղ խոսելու համար մարդուն կարող են կալանավորել. Զոհված զինծառայողի հայր

Հոկտեմբեր 10,2025 13:11 Share

44-օրյա պատերազմի ժամանակ նախատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը վատառողջ էր, սակայն եկել էր մասնակցելու գլխավոր դատախազության առաջ ի պաշտպանություն կալանավորված Արսեն Ղուկասյանի կազմակերպված բողոքի ցույցին:

«Չէի կարող տանը՝ բազմոցին նստած դիտել, թե ինչ է կատարվում այստեղ: Մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում: Վերջապես 5 տարին լրացավ, ինչու մեր տղերքից, մեր երեխեքից որեւէ լուր չկա: Եթե չկա, թող ասեն՝ գիտեք ինչ, էդ տղերքը էլ չեն գալու, հույսներդ կտրեք: Ասելիքս սա է…»,- նշեց Վահիդ Սահակյանը:

Նա նաեւ անդրադարձավ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների հանդեպ ունեցած վերաբերմունքին. «Ծնողներն ասում են, եթե 2018 թվից հետո էդ հողերը մերը չէին, մեր զինվորները ի՞նչ գործ ունեին այնտեղ…Ստեփանյանն ասում է՝ պետք է եղել, տարել ենք…Չեմ պատկերացնում՝ սա փողոցային զրո՞ւյց է, «բեսեդկայի» զրո՞ւյց է…Փոխանակ հարցին լուծում տաս, էդ մարդկանց աջակցես, ընդառաջես, ասես ձեզ համապատասխան մարդ կընդունի, հարցին լուծում կտա, ինչ ձեւով ես վարվում…Չեմ հասկանում էս արհամարհական վերաբերմունքը, անտարբերությունը…»:

Ինչ վերաբերվում է անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի ձերբակալությանը, Վահիդ Սահակյանը նշում է. «Արսենի կալանավորումը բոլորիս համար էլ սպասելի էր, նա ամենաակտիվ, ամենաճիշտ խոսող հերոսի հարազատներից է, դրա համար էլ կալանավորել են…Սա խոսքի ազատություն չէ, ապրում ենք մի բռնապետական երկրում, որտեղ խոսելու համար մարդուն կարող են կալանավորել»

Ցույցն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031