Օրվա լրահոսը
ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Երեկ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի հարազատները: Նրանք նախագահից պահանջում էին, որ իրենց 2 տարվա նպաստները վճարեն: Հիշեցնենք, որ «ՅԱԿ-40» օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերությունից պետք է ստանային 10 զոհվածների աշխատավարձը: Այդ գումարը, որպես իրավահաջորդ, զոհվածների հարազատներին պետք է վճարի մեր
Առնվազն 400 հազար դրա՞մ բյուջեի համար
Շիրակցի գյուղապետերը դժգոհում են մարզպետարանի սահմանած «մաղարիչի» չափից Օրերս մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը», ահազանգ էին ստացել Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում վերջիններիս խնդրանքով) ու կուսակցություններից մեկի գրասենյակից՝ առ այն, որ մարզպետարանը խոչընդոտում է բյուջեի վերջնական հաստատումը, որի պատճառով էլ իրենք գանձապետարաններից չեն կարողանում գումար ստանալ, աշխատավարձեր փոխանցել ու գյուղի կարիքների համար
ԿՈԶԵՌՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ
Նրանք տարիներով սպասում են, թե երբ են իրենց տները իրացվելու Արդեն 4 տարի է՝ Երեւանի Կոզեռն թաղամասը հայտարարվել է պետության գերակա շահի համար իրացվող տարածք, սակայն այստեղի բնակելի հատվածները մինչեւ հիմա չեն իրացվել: Կոզեռնը դեռ չի սեփականաշնորհվել որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից, ինչն էլ դարձել է իրացման ձգձգման պատճառ: Այս ձգձգումն էլ իր հերթին է
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՃԵԼ
2009-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 676,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 824,7 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության, նախորդ տարվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 10,9%-ով կամ 82,8 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 15,9%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 2%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի եկամուտների 77,2 %-ը ձեւավորվել է հարկերի
Առաջնորդվում են միջնադարյան բարբարոսի հոգեբանությամբ
Իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ այս կարծիքին է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունները միջազգային հարաբերությունների ասպարեզում իրենց դրեցին այնպիսի խոցելի դրության մեջ, որ ղարաբաղյան հարցում առաջացրին միջազգային ճնշումներ. «Ինչպես եւ զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապեց եւ կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն
ՖԱՅԼԱԲԱԶԱՐՑԻՆԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ
Ֆայլաբազարում կանգնող բանվորներն իրենց համեմատում են մարմնավաճառների հետ. երկուսն էլ սկզբում գործն են անում, հետո էլ խոստացած գումարը կա՛մ ստանում են, կա՛մ չեն ստանում: «Հայաստանում տնտեսական կրիզիսը ամենաշատը մեզ վրա է ազդել, թե առաջ օրական գոնե 1000-2000 դրամի մի գործ կպնում էր, հիմա էդ էլ չի կպնում: Մարդիկ փող չունեն, որ շինարարություն անեն, մեզ էլ
Սաղաթելյանը վատառողջ է
Բայց նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում, որովհետեւ չի դիմել «Մարտի 1»-ի գործով անցած եւս մեկ քաղբանտարկյալի առողջական վիճակն անհանգստացնող է: Միայն երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «ապօրինի կերպով», իբր, «սառը զենք» պահելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Դրանց մասին Սաղաթելյանն ինքը չի
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵ՞Լ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Խորհրդարանականները բավականին ակտիվ էին բացառիկ միջազգային համաձայնագրի քննարկման ժամանակ Խորհրդարանում միջազգային պայմանագրերը կամ ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաձայնագրերը սովորաբար քննարկվում են ձեւականորեն, եւ կառավարության կողմից ներկայացվելուց հետո դրանք կարծես մեխանիկորեն քվեարկվում են եւ ընդունվում: Սակայն ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը եւ նաեւ երեկ բացառիկ էին նրանով, որ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ
ԳՈՐԴՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ավելի վաղ հրապարակած դիրքորոշումը՝ առ այն, որ «կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղով։ Մենք հավատացած
ՁԱԽՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք Թուրքիայի պաշտոնյաների վերջին հայտարարություններն ապացո՞ւյց են, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը ձախողվում է՝ ասաց. «Քաղաքականության մեջ լինում են անդառնալի եւ երկար գործընթացներ: Օրինակ, երբ որ մենք ասում ենք, թե Հայաստանը տանուլ է տվել, պարտվել ԼՂ գործընթացում՝ դա չի նշանակում, որ հենց վաղը պետք է վերադարձվեն ազատագրված
Կներգրավվեն ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքներում
Հայաստանի համալսարանների շրջանավարտների համար այս տարի նոր ծրագիր կմեկնարկի. նրանք հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալ Եվրամիության քաղաքականությանն ու լավագույն փորձին: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան երեկ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է
Խոստովանում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ՝ ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Աղբյուրը, վկայակոչելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հաղորդագրությունը, փոխանցում է, որ Դավութօղլին հունվարի 29-ին, Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում,
«ՄԱՐՏԻ 1-Ի» ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ ԴԵՌ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն՝ անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկման մասին: Մտքերի փոխանակումից հետո համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն (ի դեպ, նա ներկա չի եղել հանձնաժողովի այդ նիստին) եզրակացրել են. «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ձգձգումների իրականացնեն 2008 թվականի մարտի
«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԱՅՍՔԱՆ ԱՂՄԿՈՒՄ»
Ասում է ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը – Ձեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական անդամ դառնալը իրարանցում առաջացրեց պատվիրակության ներսում, ինչպե՞ս եք զգում այս իրավիճակում: – Ես պատվիրակության անդամ հիմա չեմ դարձել, այլ 2009-ի հունվար ամսից: Մինչեւ այս նստաշրջանը եղել եմ փոխարինող անդամ, այժմ` հիմնական: Նրանց, ովքեր մոռացել են ամբողջ պատմությունը, հիշեցնեմ,
ՔՐՔՐՎԱԾ ԲԱՌԵՐ
Արտաշատի ճանապարհին կոռուպցիայի դեմ «պայքարող» այս պաստառը արժանացել է նույն ճակատագրին, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունները: Դատարկ բառերը, հաճախակի կրկնության հետեւանքով, մաշվել են, քրքրվել եւ շուռ եկել գլխիվայր:
Փետրվարի 2
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ակտիվ օր է: Ձեր բարձր տրամադրության շնորհիվ բոլոր գործերը արագ կկատարվեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր անհամբեր բնավորությամբ առանց հոգնելու կհասցնեք անել նույնիսկ հաջորդ օրվա աշխատանքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան ժամերն օրվա ամենահաճելին ու ամենաարդյունավետը կլինեն: Այցելեք մտերիմներին տեսության: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ժամանակ կունենաք ոչ միայն լիցքաթափվելու, այլեւ զբաղվելու ձեր սիրած գործով: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀՈՒ ԲՈՂՈՔԸ
Վճռաբեկ դատարանը մերժել է Լոնդոնի Իսլինգթոն շրջանի ՔԿԱԳ մարմնի աշխատակցուհու բողոքը, ով, ելնելով քրիստոնեական համոզմունքներից, հրաժարվել է գրանցել միասեռականների քաղաքացիական ամուսնությունը: Լիլիան Լեյդիլը խոստովանել է, որ այդ պաշտոնում իր 16-ամյա աշխատանքի ընթացքում եղել են ծաղրանքի կամ աշխատանքից ազատման սպառնալիքի դեպքեր՝ միասեռական «ամուսնությունների» գրանցման մերժման համար: 2008թ. հուլիսին աշխատանքի հարցերով դատարանն անցել է Լ. Լեյդիլի կողմը:
ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՍՏՈՐ
«Համբուրգ» ակումբի կիսապաշտպան Զե Ռոբերտոն հայտարարել է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ինքը կդառնա հոգեւորական: «Ես իմ մեջ մարդկանց օգնելու կոչում եմ զգում: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում, պատահական չէ: Աստված ինձ հնարավորություն է տվել»,- հայտարարել է բրազիլացի 35-ամյա սպորտսմենը՝ գերմանական “Bunte” ամսագրի հարցազրույցում: Նա շաբաթական մեկ անգամ այցելում է եկեղեցի եւ
ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉ ԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ
Հունվարի 20-ին ԳԴՀ ոստիկանությունն անց է կացրել զանգվածային խուզարկություններ Գերմանիայի ամբողջ տարածքում: Առգրավվել են համակարգիչներ, տեղեկատվության կրիչներ եւ գրքեր: Ընդհանուր առմամբ՝ խուզարկություններն ընթացել են Բադեն-Վյուրտեմբերգի 30 տեղավայրերում, Բավարիայում, Բեռլինում, Հեսսենում, Ներքին Սաքսոնիայում, Հյուսիսային Ռեյնե-Վեստֆալիայում եւ Սաքսոնիայում: Իրավապահպան մարմինների ներկայացուցիչների վկայությամբ՝ առգրավված նյութերի հեղինակները կանանց նկատմամբ բռնությունների կոչ են արել: Ամենից առաջ խոսքը Սաուդյան Արաբիայում հայտնված
ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ ՉԻ ԼԻՆԻ
Քրիստոնյաների բազմաթիվ բողոքներից հետո “Penny-Markt” սուպերմարքեթների ցանցը վաճառքից հանել է երկրում կայանալիք դիմակահանդեսային «Ֆաշինգ» տոնի համար կարված կոստյումները, որոնք պատկերում են վանական՝ խաչով եւ միանձնուհի՝ գուլպաների կապիչներով: Այդ մասին հայտնում է կաթոլիկ լուրերի գերմանական կայքէջը: Ստանալով տասնյակ գրավոր բողոքներ այն մասին, որ նման հագուստները վիրավորում են հավատացյալների կրոնական զգացմունքները, խայտառակում եւ արհամարհանք են առաջացնում կաթոլիկ
ԱՎԵՏԻՔՆ ՈՒ ԱՆԱՀԻՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԳԻԼԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ՄԱՐՏԻՆ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները: Տղաների պայքարում վաստակելով 7,5 միավոր՝ Հայաստանի 2009թ. չեմպիոն դարձավ երիտասարդ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, իսկ աղջիկների մեջ 6,0 միավորով հավասարը չունեցավ Անահիտ Խառատյանը: Նորընծա չեմպիոններին հանձնվեցին նաեւ դրամական խոշոր պարգեւներ: Ինչպես առաջնության մեկնարկից առաջ տեղեկացրել էին շախմատի ֆեդերացիայում, այս երկու շախմատիստները 2010
ԲՈՍՅԱԿՈՒԹՅՈ՛ՒՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈ՛ՒՄ
Նման բառերով բնորոշվեց հայկական եթերի վիճակը Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց հայկական հեռուստաեթերի ներկա վիճակը, հեռարձակվող հաղորդումների բացասական ազդեցությունը: Մշակույթի ենթահանձնաժողովը ստացել էր նամակ՝ հայկական հեռուստաեթերով «բռնության մշակույթ» տարածելու եւ ազգային արժեհամակարգի դեմ ոտնձգություններ պարունակող հաղորդումների վերաբերյալ: Նամակի հեղինակներն են Հանրային խորհրդի
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ
Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի ազգային հավաքականը չի ժամանելու Երեւան, որտեղ երկու շաբաթից մեկնարկելու է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ադրբեջանական կողմն այդ մասին վաղուց էր հայտարարել: Բայց քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր հունվարի 30-ին, մեր ֆեդերացիան, որը նաեւ աշխարհի գավաթի մրցաշարի կազմակերպիչն ու անցկացնողն է, ձեռնպահ էր մնում խնդրո առարկա հարցին վերջնական
Գեղասահքը «սպանվել» է, իսկ հույսը դեռ ապրում է
Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Ինչո՞ւ: Եվ դա այն դեպքում, երբ վերջին երեք խաղերին մշտապես մասնակցել ենք, անգամ ունեցել մինչեւ չորս մասնակից: Պատճառները շատ են ու խիստ մտահոգող: Չնայած մարզաձեւը հայտնվել է ծանրագույն վիճակում, գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ապագայի հանդեպ լավատեսությունը չէր կորցրել
ՄԱՐԻԱՆ ԷԼ Է ՈՒԶՈՒՄ
Ազգությամբ ֆին երգչուհի Մարիա Կիրիզյանը (Վուտիլայնեն) ներկայացրել է իր «Little red riding hood» երգը՝ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլին մասնակցելու նպատակով: Նա փետրվարի 14-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եվ բալետի պետական թատրոնում մասնակցելու է մրցույթի եզրափակիչ փուլին: Ի դեպ, առաջին անգամ է, որ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու հնարավորություն է ընձեռվում այլազգի արվեստագետի: Ըստ www.esctoday.com
ԳԻԼԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ՄԱՐՏԻՆ
«Մեդիամաքսը» հայտարարում է մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Տոմսերի արժեքն է 5 հազար դրամ (թատերահարթակ), 10 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր), 15 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր), 20 եւ 25 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր): Համերգների ողջ հասույթը ուղղվելու է
ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ԿԳԱ
Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված է բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի մասնակցությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Ավանգարդ» ֆոլք ակումբը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը, տեղեկացնում է tert.am-ը: The No Smoking Orchestra-ն 80-ականների սկզբից Սարաեւոյում ձեւավորված եւ գործող հայտնի երաժշտական խմբի՝ Zabranjeno
«ՆԱ/ՆԵ»-Ն ԿԱՄՓՈՓՎԻ
Այսօր Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կկայանա հանդիպում լրատվամիջոցների հետ, որին կհաջորդի «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009թ. արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի եւ երեւույթների ձեւավորման գործում՝ Բրիտանական խորհուրդը՝ իր «Wo/men in Politics» ծրագրի շրջանակներում, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է՝ անցկացնում են «Նա/Նե» ամենամյա լրագրողական
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Երիտասարդների օրհնության օրը Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ պատարագ: Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանից երիտասարդները մասնավոր օրհնություն ստացան: Ավելի ուշ Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում նրանք մասնակցեցին տոնական միջոցառման՝ ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության, Լոռու ուսանողական միության եւ Գուգարաց թեմի համատեղ նախաձեռնությամբ: Ներկա էին թեմի հոգեւոր դասը, մարզային եւ
Էժանագին երաժշտությամբ տեռոր
Ռոք երգիչն ու երգահանը՝ ներկայիս շոու-բիզնեսի ու երաժշտության մասին «Երաժշտական շուկան այսօր վտանգավոր անհոգություն առաջացնող երաժշտությամբ է լցված, անընդհատ քեֆ-ուրախություն է, այսինքն՝ այդ երաժշտությունը մարդուն դնում է այնպիսի տրամադրության մեջ, որ չի ստիպում սեփական հոգու մեջ նայել, մինչդեռ կյանքը միայն տաշի-տուշի չէ…»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց երգահան Էդգար Գյանջումյանը: