Օրվա լրահոսը
ԵՐԻԿԱՄԻ ԴՈՆՈՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ
Քանի դեռ մեր երկրում օրենքը թույլ չի տալիս դիակից օրգաններ վերցնել, երիկամի փոխպատվաստումը հայերի համար խնդիր է: 21-ամյա Քրիստինե Հայրապետյանի երիկամը Արաբկիր բժշկական կենտրոնում վերջերս փոխպատվաստել են: Նրա պատմելով՝ իմանալով, որ երիկամային անբավարարություն ունի եւ անհրաժեշտ է փոխպատվաստում կատարել, խուճապի մատնվեց եւ «տեղը չէր գտնում»: Քրիստինեի խոսքերով՝ «4 տարեկան տղա ունեմ ու նրա համար էի
«SAS»-ը զեղչերից պահումներ է անում
5 տոկոսանոց զեղչի քարտեր ունեցող հաճախորդները դժգոհում են, որ իրականում զեղչն ավելի պակաս չափով է տրամադրվում: Մայրաքաղաքի սուպերմարկետներում սպառողներին գայթակղելու համար վերջերս շատ տարածված մեթոդ է դարձել զեղչային քարտերի ներդրումը: Որոշակի գումարի չափով գնումներ կատարելիս սպառողին տրամադրվում է քարտ՝ հետագայում մի քանի տոկոս զեղչով գնումներ կատարելու համար: Ճիշտ է, զեղչի տոկոսները շատ ցածր են, հիմնականում՝
Գազի գինը բարձրացնում են՝ որակը թողնում նույնը
«Աբսուրդ է գազի գինը բարձրացնել, եթե գազի որակը մնում է նույնը: Երբ կալորիականությունը բարձրացնում են գների հետ, դա ինչ-որ տեղ արդարացված է, բայց պետք է նշեմ, որ Հայաստանում նույնիսկ որակի տեսչությունը չունի համապատասխան լաբորատորիա, որը կստուգի գազի որակը, բոլորը հիմք են ընդունում «ՀայՌուսգազարդի» լաբորատորիական ցուցանիշները»,- երեկ գազի սակագների թեմայով հրավիրած քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԳՐԴՈՆ» ԵՆ ԱՆՈՒՄ
Գյումրի մեկնող միկրոավտոբուսների վարորդները կանգառներից մարդ են հավաքում եւ ուղիղ Գյումրի գնալու փոխարեն գյուղերով պտտվում: «Այրարատ» կ/թ-ի մոտից Գյումրի գնացող միկրոավտոբուսներից մեկն է: Սա Գյումրիի ավտոկայարանն է, որտեղ կայանած այս սպիտակ պետհամարանիշներով բոլոր մեքենաները ծառայում են որպես տաքսի: Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող միկրոավտոբուսների ուղեվարձը 1500 դրամ է: Երբ միկրոավտոբուսի բոլոր տեղերը զբաղված են
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
«Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ համոզված են ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները։ Նրանց պնդմամբ՝ իրավիճակի լարվածության հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները։ «Նախկինում այդպիսի հայտարարությունները հիմնականում Ադրբեջանից էին լսվում, այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- կարծիք են հայտնել ամերիկացի
Գնացին մեղսակցային գործարքի
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԵԽԽՎ պատվիրակության կազմի փոփոխությունը «վախկոտություն էր, ծայրահեղ մեղսակցային, մարտնչող վախկոտություն»: «Սա մարտակոչ է Հայաստանի հասարակությանը, Հայաստանի քաղաքացուն եւ ընդդիմադիր ուժերին, որ ամեն մեկը չկարծի, որ ինքն է միակ ներկայացուցիչը: Ոչ «Ժառանգությունը», ոչ ՀԱԿ-ը, ոչ Դաշնակցությունը կամ որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չէ եւ միակը չի կարող լինել: Հիմա խնդիրն այն է, որ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆՉԻ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը – Սոչիի հանդիպումով հերթական աշխուժությունը սկսվեց ԼՂՀ հարցի շուրջ, դրան հետեւեցին տեղեկատվական արտահոսքեր, որոնք, համենայնդեպս, հայկական կողմերի համար դրական հեռանկար են խոստանում (խոսքը ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին է). կարծում եք՝ այս ամենի մեջ ռացիոնալ հատիկ կա՞, թե՞ արդյունքի չբերող հերթական աշխուժությունն է: – Աշխուժությունը բնական է,
ՄԱՐՔՍԻՍՏԻ ՀՈՒՅՍԸ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ Է
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ուղերձ է հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որով հորդորում է Վեհափառին իր հովանավորության տակ վերցնել հայոց փրկությունը: Ուղերձում, մասնավորաբար, ասված է. «Վեհափառ տեր, Սրբազան, Ձեզ եմ դիմում, որպես ջերմ հայրենասեր եւ ազգապաշտ, որպես պաշտպան հայրենյաց, որպես առաքինի հովվապետ հոգեւոր հայոց, որպես այր առատամիտ ու փարթամ բանականության
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՂԵԿԱՎԱՐԵ՞Լ ԵԽԽՎ-Ն
Անդրադառնալով կոալիցիոն ուժերի հայտարարությանը, որում սպառնալիք կար, թե հարկ եղած դեպքում կարելի է լրջորեն քննարկել Մեւլյութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը՝ «Ժառանգությունը» հիշեցրել էր, որ Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ նախագահ դառնալու հնարավորությունը կանխելու նպատակով Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը չմիացան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կոալիցիոն ներկայացուցիչները: Ըստ այդ նախաձեռնության՝ ԵԽԽՎ նախագահությունը չի կարող ստանձնել դիտարկման կամ
Հարցեր Գագիկ Ծառուկյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ դեռ չէր հասցրել շնորհավորել լրագրողների «բոլոր անցած տոները», երբ նրա գլխին հարցերի տարափ տեղաց: Հիմնականում պատասխանները կարճ էին, եւ յուրաքանչյուր պատասխանից հետո պարոն Ծառուկյանն ասում էր՝ «ուրիշ», նկատի ունենալով, թե էլ ի՞նչ հարցեր կան, եւ լրագրողները «ուրիշ» հարցեր էին տալիս: Ամենից հաճախ հնչում էին սպորտի եւ երիտասարդության հարցերի
Թուրքիան ինքն է օկուպանտ
Հիշեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Վերջին շրջանում թուրքական կողմը, մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես են գալիս այնպիսի անհեթեթ հայտարարություններով, որ տպավորություն է ստեղծվում, թե խոսում է ոչ թե փորձված քաղաքական գործիչը, այլ սովորական մի գյուղատնտես: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է,
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՀԱԿ-Ի ՊԱՏՎԵՐԸ
Զարուհի Փոստանջյանի մասին ասում է ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: – Ինչպե՞ս եք վերաբերվում այն հայտարարություններին, որ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ե՛ւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, ե՛ւ «Առավոտին» տված հարցազրույցում արել էր ՀՅԴ հասցեին: Մասնավորապես, թե քանի որ ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ՝ ունի իր մեղքի բաժինն այն
ՄԵԿ «ԿԻՍԱԼԱՎ» ԼՈՒՐ
Նախկին քաղբանտարկյալի քրգործը կարճվել է նրա «մեղքը» հիմնավորող բավարար ապացույցների բացակայության հիմքով: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը, որը միավորում է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում գործող 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագրին 7 տարվա ազատազրկման դատապարտելու՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ համարելով, որ այն անընդունելի
ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԱ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հունվարի 27-ին մերժել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը՝ իշխանամետ թերթերից մեկի կողմից իրեն վիրավորող հրապարակումների դեմ քրգործը կարճելու որոշման դեմ: Մասնավորապես նշված է, թե կարճման որոշման մեջ քննիչը չի ժխտել այդ հրապարակումներում Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորանք պարունակելու հանգամանքը. «Հոդվածագիրներն իրենց ցուցմունքներում նշել են, որ նպատակ են հետապնդել
Հունվարի 30
ԽՈՅ (21.03-20.04)- Օրն անցկացրեք ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի խուսափեք ժամադրությունից՝ այն կարող է վնասել ձեր հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հարմար օր է խնջույք կազմակերպելու եւ արկածների համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր մտերիմներին ասեք այն, ինչ նրանց մասին մտածում եք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Մի մոռացեք ընկերներին,
ՎԱԼԵՆՏԻՆԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ
Թողեք օտար Վալենտինին, ընտրեք հույն Սարգիսին Այսօր երիտասարդների սիրելի ու սպասված Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը երիտասարդներին շատ հուզող՝ հավատա՞լ աղի բլիթի զորությանը, թե՞ ոչ հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց. «Սա ժողովրդական ավանդույթի արտահայտման ձեւ է, եւ ցանկացած եկեղեցական տոն ունի հոգեւոր եւ ժողովրդական
«Տեսադարան»՝ «ՎիվաՍել»-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներն այսուհետեւ հնարավորություն ունեն օգտվել «Բջջային հեռուստատեսության» «Տեսադարան» (Video on Demand) բաժնից: Բացի հեռուստածրագրով նախատեսված ժամերին հեռարձակվող տարաբնույթ հաղորդումներից, ընկերության բաժանորդները կարող են ձեռք բերել նաեւ իրենց հետաքրքրող տեսակոնտենտ: «Տեսադարան» բաժինը հասանելի է բոլոր այն բաժանորդներին, որոնց հեռախոսները համատեղելի են 3G տեխնոլոգիաների հետ: «Տեսադարան» կարելի է մուտք գործել հեռախոսի բրաուզերում բջջային հեռուստատեսության
«ԱՐԻ ՀԱՆԴԻՊԵՆՔ, ԿՏԵՆԱՍ, ԹԵ ԻՆՉ ՏԻՊՆ ԵՄ ԵՍ…»
www.hyesingles.com-ում փնտրվում է տղամարդ «Ես 26 տարեկան եմ, ծխում եմ, խմում եմ, երեխաներ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ»,- www.hyesingles.com կայքում իրեն այսպես է ներկայացնում հայուհի Մարինեն: Նա, ինչպես նաեւ կայքում ամենաէրոտիկ լուսանկարներով իրենց գովազդող մյուս հայուհիները, երբեմն իրենց ապրելակերպի, ցանկությունների, կրոնական պատկանելության եւ կրթության մասին այնպիսի տվյալներ են գրում, որ դժվար է լինում հավատալ՝ նրանք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնվեցերորդ ՏԱՔ ԴԵԿՏԵՄԲԵՐ Եվ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «Ալեքսանդր Ռոդիոնովի կենացը» եւ մի շնչով խմեցի, եւ Կլիմը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասում ես Ալեքսանդր Ռոդիոնով, էդ անվան ու ազգանվան տակ շատ բան ա ասվում», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ ա ասվում», եւ ես ժպտալով ասացի՝
ԱՌԱՆՑ ՍԻՐՈ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ. ԻՍԿ ԱՂԻ ԲԼԻԹԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՉԱՐԺԵ
Մեկնաբանում են մարզաշխարհի ներկայացուցիչները Ասում են՝ սերն ամեն ինչ է. առանց սիրո «անհաջողակ» ես ոչ միայն կյանքում, այլեւ մասնագիտության մեջ, աշխատանքում, անգամ կենցաղում: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց մարզաշխարհի բնագավառում հայտնի մարդկանց հետ։ Ա՜խ, այդ գերբնական ուժը… Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր
Նիկոլի ցուցահանդեսը
«Մշակութային կյանքն այսօր շոուի է վերածված, անլրջությունը համատարած է, ու մշակույթի սանդղակը շատ է իջել»- «Առավոտի» հետ զրույցում ասում է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ում անհատական հերթական ցուցահանդեսը բացվեց երեկ՝ Մոսկվայի տանը: Նկարիչը գտնում է, որ նման իրավիճակում գրողները, երաժիշտներն ու արվեստի իրական ներկայացուցիչները շատ անելիք ունեն, որովհետեւ, նրա խոսքով՝ «Այս երկիրը մեր երկիրն է, այլ
«Թույլ պատրիարքը ձեռնտու է թուրքական իշխանություններին»
Համոզված է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրությունների հետ կապված՝ առաջ են եկել որոշ խոչընդոտներ: Պատճառը Ստամբուլի նահանգապետարան՝ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու երկրորդ դիմումն է: «Թուրքական իշխանությունները նպատակ ունեն թույլ պատրիարք ընտրելու միջոցով կործանել թուրքահայ եւ ստաբուլահայ համայնքը, դրա համար էլ Թուրքիան ձգձգում է հայ համայնքի աթոռակից պատրիարքի
ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄԻՏ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ
Կամ անճաշակ «կենացներ» ու քյաբաբա-խորովածային մթնոլորտ՝ Հայոց բանակի տոնին Հունվարի 28-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակին նվիրված հանդիսություն՝ «Մեր անունն է Հայկական բանակ» խորագրով: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տոնական համերգին մասնակցում էին ՀՀ պետական
ՎՐԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին առաջարկել է վրացական տարածքն ու տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործել որպես Աֆղանստան հասցվող ռազմական բեռների տարանցիկ կետ: Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է հինգշաբթի օրը՝ ամերիկյան AP գործակալությանը տված հարցազրույցում: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, խոսքը Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին է, որի միջոցով կարող են տեղափոխվել Աֆղանստան ուղարկվող սպառազինությունները:
ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ԽՈՍԵԼ Է ԳԼՈԲԱԼ ՋԵՐՄԱՑՄԱՆ ԵՎ ԴՈԼԱՐԻ ՄԱՍԻՆ
«Al-Jazeera» ալեհավաքային հեռուստակայանը ուրբաթ օրը հրապարակել է Ուսամա բեն Լադենի՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աուդիոուղերձը: Այդ ուղերձում «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդը կոչ է արել բոյկոտել ամերիկյան դոլարը, նաեւ ԱՄՆ-ին եւ մյուս արդյունաբերական զարգացած երկրներին, կոնկրետ օրինակներ մատնանշելով՝ մեղադրել է կլիմայի գլոբալ փոփոխության պատասխանատուն լինելու մեջ: «Թիվ մեկ ահաբեկիչը» հայտարարել է, թե «կլիմայի փոփոխությունները
ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ
ԱՄՆ Սենատը պաշտպանել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման ընդլայնման վերաբերյալ օրինագիծը: Նոր պատժամիջոցներն առաջին հերթին առնչվելու են նրանց, ովքեր վառելիք են արտահանում Իրան: Օրենքը վերաբերելու է նաեւ այն ընկերություններին, որոնք զբաղվում են Իրան՝ վառելիքի մատակարարմամբ կամ մեծացնում են իրանական նավթավերամշակման գործարանների հզորությունը: BBC-ի մատուցմամբ, այս նոր առաջարկի համաձայն, այդպիսի ընկերությունները ԱՄՆ-ի կողմից վարկ կամ
Թոնի Բլերը հարցաքննվել է շուրջ 6 ժամ
Երեկ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ցուցմունքներ է տվել Իրաքում պատերազմ սկսելու հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում: BBC-ի մատուցմամբ՝ Բլերը շուրջ 6 ժամ պատասխանել է հիշյալ հանձնաժողովի անդամների հարցերին: Այդ հարցաքննությունն ուղիղ եթերով երեկ հեռարձակվել է նաեւ BBC-ի պաշտոնական կայքէջի միջոցով: Գործակալության միջազգային քաղաքականության մեկնաբան Պիտեր Բայլսի մատուցմամբ՝ Բլերը հանձնաժողովի առաջ հանդես է եկել որպես իրաքյան
Իսրայելցիները սպանել են «Համասի» ղեկավարներից մեկին
Իսրայելի հատուկ ծառայությունները չեզոքացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում «Իզադին ալ-Կասամի բրիգադ» ահաբեկչական կազմակերպության համակարգող, «Համասի» գրոհային թեւի ղեկավար՝ 50-ամյա Մահմուդ ալ-Մաբուհին: Այդ մասին ասել է Սիրիայում «Համաս» ահաբեկչական կազմակերպության քաղբյուրոյի անդամ Իզզատ ար-Րիշկը՝ Reuters-ին տված հարցազրույցում: Նրա ասելով՝ ալ-Մաբուհին սպանվել է դեռ հունվարի 20-ին, բայց խմբավորման ղեկավարությունն այդ մասին հայտարարել է միայն հունվարի 29-ին: Պաղեստինյան
Ուկրաինայի ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվել
Ուկրաինական ընդդիմության առաջնորդ եւ նախագահական ընտրությունների 1-ին փուլի ֆավորիտ Վիտոր Յանուկովիչը ուժգին հարված է հասցրել իր մրցակից՝ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Ստանալով այդ երկրի Գերագույն Ռադայի մեծամասնության աջակցությունը, Յանուկովիչի գլխավորած խորհրդարանական խմբակցությունը պաշտոնանկ է արել ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին (նկարում՝ աջից)՝ կառավարության ղեկավար Տիմոշենկոյի մերձավոր զինակցին: Տիմոշենկոն իր հերթին, փետրվարի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին
Եվրոպացի դառնալու ճանապարհին
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մենք՝ հայերս, կարող էինք գլուխ գովել՝ «այդ մենք ենք առաջինն ընդունել քրիստոնեությունը», «երբ մենք թատրոն ունեինք, այդ եվրոպացիները դեռ ծառերի վրա էին թռչկոտում», «Գառնիի տաճար ունենք՝ աշխարհը չունի», «Դիլիջանի անտառների ու բնության նմանը չկա»: Բոլորս էլ մեծացել ենք այս ամենը լսելով, բոլորիս էլ շրջապատել են «գլուխ գովան» հայերը, ովքեր