Օրվա լրահոսը
Ահաբեկչական ակտեր՝ Պակիստանում եւ Աֆղանստանում
Ավելի քան 80 մարդ է սպանվել չորեքշաբթի օրը Պակիստանի Թեշվարի քաղաքի մարդաշատ շուկայում տեղի ունեցած ռումբի պայթյունի արդյունքում: Երկրի իշխանությունները հաղորդել են, որ եւս 100 մարդ վիրավորվել է: «Reuters»-ի փոխանցմամբ, պայթյուններն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Պակիստան ժամանելուց մի քանի ժամ անց: Քլինթոնի այցը նպատակ ուներ աշխուժացնել երկու երկրների համատեղ պայքարը ահաբեկչության, ինչպես նաեւ
Աֆղանստանի նախագահի եղբայրը աշխատում է ԱՄՆ-ի համար
Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի հարազատ եղբայրը աշխատում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար: Համենայնդեպս, «The New York Times»-ի փոխանցմամբ, դա չի բացառվում: Ահմեդ Վալի Քարզայը (նկարում), որը կասկածվում է նաեւ թմրանյութերի վաճառքով զբաղվողների հետ առնչություններ ունենալու մեջ, մի քանի տարի շարունակ պարբերաբար փող է ստացել ամերիկյան հատուկ ծառայություններից: Այդ մասին պարբերականին փոխանցել են
Օրենսդիրները զբաղված են նաեւ ուրվական քշելով
Պետերբուրգի օրենսդիր ժողովի շենքում նախաձեռնողների խումբը ուրվական քշելու ծիսական արարողություն է արել: Այդ ակցիան ղեկավարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար, պատգամավոր Ելենա Բաբիչը, որին խորհուրդներով օգնել է սիբիրցի մի հեքիմ, իսկ ուրվականին բարեհաջող քշելու փաստը հաստատել է նենեց մի շաման: «newsru. com»-ի փոխանցմամբ, Մարինյան պալատում, որտեղ նիստեր են գումարում Պետերբուրգի օրենսդիրները, ըստ շրջող լուրերի,
Հայ-թուրքական հարաբերությունները՝ ըստ ամերիկացիների
«Արմենիան ռեփորթերի» խմբագիրների մեկնաբանությունները Վաշինգտոնում տպագրվող «Արմենիան ռեփորթեր» անգլալեզու շաբաթաթերթը կտպագրվի ու կվաճառվի նաեւ Հայաստանում: Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիման: Վ. Լիմայի փոխանցմամբ, «Թերթի գլխավոր խմագրությունը գտնվում է Երեւանում, դրա համար նպատակահարմար գտանք մի քանի 100 օրինակով այստեղ եւս տարածել թերթը»: Ինչ վերաբերում է թերթի քաղաքականությանը՝
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԸ ԿՐԿԻՆ ԱՆՏԵՍՎԵՑ
Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի՝ Հայաստանի հետ իրականացվող ծրագրերում տեղ չեն տվել լեզվաբանությանն ու ազգագիտությանը, ի տարբերություն՝ Ադրբեջանի: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS) հունվարին կնքել էին պայմանագիր, որի շրջանակներում գիտական հետազոտությունների ոլորտում համաֆինանսավորման սկզբունքով հայտարարվել էր մրցույթ: Այժմ արդեն անկախ փորձագիտական համակարգի միջոցով ամփոփվել են մրցույթի արդյունքները,
Էլի մի փնթի օրենք
Երբ ալարում են կարդալ նույնիսկ օրենքների վերնագրերը 2009 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հեռարձակման բնագավառին վերաբերող օրինագծերի մի փաթեթ, որը ներառում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ԼԱՑ ԼԻՆՈՒՄ»
Վերահսկելիության առումով նրանք որեւէ արտոնություն չունեն Շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում բնական է, որ առաջնային պետք է դառնա հարկերի ժամանակին հավաքագրման եւ տեղաբաշխման գործընթացը, քանի որ, չնայած ստացած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող արտաքին վարկերին՝ ներքին հավաքագրումների հաշվին է առաջին հերթին ապահովվում պետության սոցիալական եւ այլ պարտավորությունների իրականացումը: Սակայն ոչ մի զարմանալի բան չկա, որ տնտեսական ճգնաժամն
ԿՈՐԱԾԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ
Արտակարգ իրավիճակների նախարարության վեբկայքի համաձայն, սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1934 թվականին ծնված Արթիկ Ուզունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Նույն օրը Բերդ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն՝ անարդյունք։ Նույն նախարարության վեբկայքում նաեւ տեղեկատվություն է զետեղվել, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Արծվաբերդ գյուղի բնակիչ, դարձյալ 1934
Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը
Զբոսայգին, «Պոնչիկանոցը» եւ «հանպատրաստի» դիսկոտեկը Նոյեմբերյանի երիտասարդության ժամանցի հիմնական վայրերն են: Բարենպաստ եղանակին Նոյեմբերյանի միակ քաղաքային այգին լի է մարդկանցով, հատկապես՝ երիտասարդությամբ: Ժամանցի վայրի ընտրությունը մեծ չէ, եւ շատերն են գալիս այստեղ: Նրանց մի մասը շտապում է դիմացի մայթին գտնվող «Պոնչիկանոց»: Սա, ի դեպ, միակ վայրն է, որտեղ ազատ կարող են գնալ բոլորը՝ առանց տարիքային,
ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
Դրամաշնորհը ծախսվել է, բայց սողանքները շարունակվում են եւ ակտիվանում Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Գոշ գյուղի բնակիչները տագնապահար են: Սկսվել են աշնանային անձրեւները, սողանքային երեւույթներն ավելի են ակտիվացել: Գյուղի կենտրոնից բարձրանում եմ վերեւ: Թեքության վրա քանդված ճանապարհներ են: Միայն մի տեղ կիսախողովակով ջուր է հոսում: Սա ճապոնական դրամաշնորհով այստեղ մի քանի տարի առաջ իրականացված հակասողանքային ծրագրից
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ Ուդմուրտիայի իրավապահ մարմինների 2 աշխատակցի դատապարտել են 5 եւ 8 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար: Պարեկային-պահակային ծառայության աշխատակից Արկադի Ու.-ն եւ քրեակատարողական հիմնարկության աշխատակից Ալեքսանդր Մ.-ն մի օր երեկոյան Իժեւսկ քաղաքի կանգառներից մեկում սպասող կնոջը սիրահոժար առաջարկել են տուն ուղեկցել: Կինը համաձայնել է, սակայն շուտով նկատել է, որ մեքենան գնում է այլ ուղղությամբ:
Ոստիկանների նկատմամբ արդարացման վճիռներ չկան
Աճել են ոստիկանության աշխատակիցների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունները ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց մամուլի ասուլիսներում անդրադառնում են միայն շարքային քաղաքացիների կողմից կատարված հանցագործություններին, «դուխ չունենալով» անուն առ անուն նշել ուժային, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունների մասին: Մասնավորապես, նույնը կրկնվեց նախորդ օրը տեղի ունեցած կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան
«Հոկտեմբերի 23-ի դրվագով»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Պարզաբանենք, որ այս քրեական գործը բաղկացած է երկու դրվագից. մեկը վերաբերում է 2007թ. հոկտեմբերի 23-ի երթին, մյուսը՝ մարտի 1-2-ի հանրահավաքին ու դեպքերին: Առայժմ դատարանում քննվում են «երթի գործով» վկաները: Վկա՝ Վազգեն
ՎԱՐՈՐԴԸ ՑՄԱ՞Հ Է ՏՈՒԳԱՆՎԵԼՈՒ
Ճանապարհային ոստիկանները դեռեւս 2007թ. մայիսի 17-ին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 3000 դրամ տուգանքով պատժեցին երկրորդ խմբի հաշմանդամ Վանյա Հակոբյանին: Նա 9 օրվա ընթացքում պետք է մուծեր նշված գումարը: Վ. Հակոբյանը, լուսանկարում պատկերված կտրոնի համաձայն, «ՎՏԲ-Հայաստան Բանկի» Շենգավիթի մասնաճյուղում մայիսի 26-ին վճարեց նշված գումարը: Մեծ եղավ Վանյա Հակոբյանի զարմանքը, երբ իրեն 2008թ. նոյեմբերի 27-ին կանչեցին
ԳՆԱՑՔԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ-2
«Առավոտի» այս տարվա հուլիսի 3-ի եւ հուլիսի 9-ի համարներում տեղեկացրել ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսում է Արմավիր-Երեւան, իսկ ամռան ակտիվ հանգստի սեզոնին՝ նաեւ Արմավիր-Շորժա ուղղություններով չվերթներ, միկրոավտոբուսային երթուղիներից ավելի էժան գներով. օրինակ, Արմավիր-Երեւանը՝ 300 դրամ: Իսկ երեկ ընկերությունից «Արմինֆոյին» տեղեկացրել են, որ նոյեմբերի 1-ից գործելու է նաեւ Արմավիր-Արագած ուղղությամբ էլեկտրագնացքը՝ օրական մեկ անգամ: Տոմսի
ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԲԱԼԻԿԻՆ ՎՆԱՍԵԼ ԵՆՔ
Նկարում պատկերված «Libero» ընկերության թաց անձեռոցիկներն օգտագործելիս 1 ամսական Անյուտիկի մաշկի վրա այնպիսի խորը վերքեր ու խոցեր են առաջացել, որ ծնողները ստիպված են եղել լուրջ բուժում իրականացնել՝ երեխայի մաշկը վերականգնելու համար: Նրա մանկաբույժը, տեսնելով վերքերը, նշանակել է դեղատների լաբորատորիաներում պատրաստվող ստրեպտոցիտի փոշիով հատուկ քսուք: Անյուտիկի մոր պատմելով՝ «երբ այդ փոշին մի փոքր մատիս էր կպչում,
Մեկն ընդդեմ բոլորի՞
Մի քանի տասնյակ բողոք գրելուց հետո քաղաքացին դատապարտվել է սուտ մատնության համար Վերնագիրը ծնվեց միանգամից, երբ դեռ չէի հասցրել մինչեւ վերջ թերթել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած եւ 1994 թվականի մարտի 19-ին վիրավորված ու կոնտուզիա ստացած, 1936 թվականին ծնված Շամխալ Զոհրաբյանի ուղարկած մոտ 1,5 կգ կշռող փաստաթղթերի փաթեթը: Իսկ փաթեթում Շամխալ
ԱՆՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԴՈՆՈՐ ԼԻՆԵԼԸ ՕԳՏԱԿԱՐ Է ԵՎ ՊԱՏՎԱԲԵՐ
Վստահեցնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը «Ամբողջ աշխարհում անվարձահատույց դոնորությունը ամենատարածված ձեւերից է, ինչը չի կարելի ասել Հայաստանի օրինակով: Արյունատվության գիտակցական այս ձեւը շատ օգտակար է հենց արյուն տվողի համար. արյունատվությունը կարեւոր դեր է կատարում մարդու իմուն համակարգի ամրապնդման գործում, շատ հիվանդությունների ինֆեկցիաների նկատմամբ դոնորը դառնում է անընկալունակ»,- «Առավոտի» հետ
ՈՐՏԵՂԻ՞Ց «ԱՐՄԵՆԻԱ ՌՈՅԱԼ ՍԻԳԱՐԵՏԻՆ» ԱՅԴՔԱՆ ԳՈՒՄԱՐ
Սեփականատերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սեփականությունն անձեռնմխելի է» հ/կ-ն անդրադարձել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ ընկերության փաստաբանների կողմից տրամադրված նյութերի հիման վրա վերլուծելով փաստերը, երեկ «Առավոտին» է տրամադրել եզրակացության մասին հաղորդագրությունը, որտեղ նշվում է. «Ընկերության ամբողջ գույքը դրվել էր հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Հաղթող էր ճանաչվել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ընկերությունը: «Արմենիա
ՆԱԽԱՐԱՐԸ ԽԻՍՏ ԼԱՎԱՏԵՍ Է
Մեր տնտեսության 18,5%-անոց անկումը մինչեւ տարվա վերջ կմոտենա 15%-ի: Հաջորդ տարի կլինի տնտեսության վերականգնման փուլ: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կանխատեսումներ է արել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ անկման ամենացածր մակարդակը գրանցվել է հուլիսին, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արդեն նկատվել են տնտեսական աճի միտումներ: Անդրադառնալով 2010-ի պետբյուջեին, պարոն Դավթյանը նշեց, որ բավականին լուրջ հիմքեր կան
Գծատերերն էլ են բողոքում
Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրենները: Նրանք վստահեցնում էին, թե բարեխղճորեն վճարում են հարկերը, չեն խախտում Աշխատանքային օրենսգիրքը եւ վարորդներին սահմանված 8 ժամից ավելի չեն աշխատեցնում: Սակայն իրենց մոտ սկսվել են տարբեր տեսչությունների կողմից ստուգումներ եւ տուգանքների նշանակումներ: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Համար 98 երթուղին սպասարկող կազմակերպության տնօրեն Վլադիկ
Խոշոր գործարարների գլխին մարդ նշանակեցին
Չնայած խորհրդարանական գործարարների բուռն ըմբոստությանը, այնուամենայնիվ, Ազգային ժողովը որոշեց, որ խոշոր գործարարների ընկերություններում պետք է անպայման հարկային տեսուչ լինի՝ նրանց ապրանքների ելքն ու մուտքը վերահսկելու համար: Օրենքի նախագիծը երեկ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Ըստ այս օրենքի, խոշոր ընկերություններում Պետական կոմիտեի ներկայացուցիչը պետք է ստուգի արտադրության բաց թողնված ծավալները, գները եւ իրացման հետ կապված փաստաթղթերը: Ընդ
«ԻԴԵԱԼԻ» ՈՉ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ
«Իդեալ» համակարգից գազի կաթսա գնելիս, գովազդում հայտարարվող զեղչի փոխարեն, գնորդից պահանջում են մոտ 50 հազար դրամ ավելի վճարել: Հայաստանում շատ հաճախ այս կամ այն ընկերությունը իր ապրանքը գովազդելու եւ սպառողին շահագրգռելու նպատակով, տարբեր ակցիաներ է կազմակերպում: Հիմնականում ապրանքների վրա զեղչեր են սահմանվում կամ նվերներ ու բոնուսներ են տրամադրվում: Սպառողներն էլ, խաբվելով ակցիաներին, հենց այդ խանութից
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում երեկ սկսվեց Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Գրիգորյանի եւ Անդրանիկ Մանուկյանի դեմ գործով դատաքննությունը: Նրանք 2008-ի մարտի 2-ի լուսադեմին Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ ոտքերով ու ձեռքերով հարվածել են քաղաքացիներին: Սակայն ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում եւ գտնում են, որ գործել են իրենց լիազորությունների շրջանակում: Նիստում ցուցմունքներ տվեց վկա, ՊՊԾ
Ո՞ր պատմաբանները կաշխատեն հանձնաժողովում
Թուրքիայում եւս, ինչպես եւ Հայաստանում, այս առնչությամբ հստակություն չկա «Հյուրիյեթը» հոկտեմբերի 19-ին մի հրապարակման մեջ նշել էր, թե թուրքական կառավարությունը ոչ պաշտոնապես հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ղեկավար է նշանակել պոլսահայ մի գիտնականի: Թերթի տվյալներով, այդ պատմաբանն անցյալ տարի Երեւանում ուսումնասիրություններ է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: Նշվում էր նաեւ, որ նա հայազգի առաջին պատմաբանն է, ով 1974-ին
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԼԻՆԵԼԸ ՆԱԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է»
Եվ, ըստ Սերգո Երիցյանի՝ «այլեւս անհնարին է հրաժարվել այդ ճակատագրից» – Արդեն մոտ երկու տարի քաղաքական դաշտում չեք երեւում, ինչո՞վ եք զբաղված, մտադիր չե՞ք վերադառնալ քաղաքականություն: – Դժվար է միանշանակ ասել, որ քաղաքականությունից հեռացել եմ, քանի որ հնարավոր չէ պետության, հասարակության, մարդու խնդիրներից հեռու մնալ: Ավելի ճիշտ, կարելի է ասել, ժամանակավոր դադար եմ վերցրել՝ անցած-գնացածը
ՇՓՄԱՆ ԵԶՐԵՐ
Մոսկվայի «Գրականագետների տանը» երեկ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ եւ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի մասնակցությամբ: Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին «Արմենպրեսի» գործադիր տնօրեն Հրայր Զորյանը, «Առավոտի» գլխավոր խմբագիր
Ոչ թե 3, այլ 10 միլիոնի պատասխանատուն եք
Հայաստանի կառավարության ղեկավարին երեկ հիշեցրին ընդդիմադիր պատգամավորները «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց՝ ձեռքին բռնած Ցեղասպանությանը վերաբերող այն պաստառները, որոնք հոկտեմբերի 22-ին պատառոտել էին ոստիկանները՝ կառավարության շենքի առջեւ իր եւ մի քանի այլ քաղաքացիների բողոքի գործողության ժամանակ: Լարիսա Ալավերդյանը պահել էր պատառոտված քարտեզը, Անահիտ Բախշյանը՝ Ջեմալի եւ Աթաթուրքի
ՓԱՍՏԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ
Խոսքը տվյալ դեպքում Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցում առկա փաստերի մասին է Մինչ հայ օրենսդիրները ՀՀ խորհրդարանում փորձում են «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող եւ արդեն լուծարված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջարկությունների կատարման ընթացքը դիտարկելու, նաեւ մարտիմեկյան դեպքերի ու 10 զոհերի սպանության հանգամանքները ուսումնասիրելու նպատակով նոր ժամանակավոր հանձնաժողովներ ձեւավորել, Հանրապետական Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի հրապարակած 135
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾ ԳԻՆ ԿՎՃԱՐԻ
«Եթե արձանագրությունները մերժելու քայլին գնա»,- գտնում է Խոսրով Հարությունյանը «Այդ ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի հետ իր հարաբերություններում հայտնվել է բավականին լուրջ երկընտրանքի առջեւ. գնալ տարածաշրջանում սեփական պատասխանատու դերակատարումը, աշխարհաքաղաքական կարեւորությունն ավելացնելու ճանապարհո՞վ՝ միգուցե նաեւ ժամանակավորապես զիջելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարին, թե՞ տուրք տալ նախկին «ստատուս-քվոյին»,- նկատի ունենալով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման քննարկումները