Օրվա լրահոսը
Ճանաչումը մոտ է Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ՝ գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ չորս կոնգրեսականները իրենց նամակում,
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ՝ «ՕՐՐԱՆՈՒՄ» Երեկ «Օրրան» բարեգործական հ/կ-ի սաները նշեցին Տյառնընդառաջ տոնը՝ ավանդական կրակով, փոխինդով, գաթայով, երգ ու պարով: «Օրրանի» 12-ամյա սան Մարիաննան «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Տյառնընդառաջն իր ամենասիրելի տոներից է. «Հետաքրքիր խորհուրդ ունի այս տոնն ինձ համար: Գիտեմ, որ նորապսակների համար նույնպես խորհրդանշական է: Ես էլ որ ամուսնանամ, փեսացուիս հետ թռչելու եմ կրակի վրայով,
ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է
«Առավոտը» փետրվարի 10-ի համարում անդրադարձել էր Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված խառնակ մթնոլորտին: Հոդվածում շոշափվում էր նաեւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի անունը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Երեկ ստացել ենք դպրոցում ստեղծված վիճակի մասին նրա պարզաբանումները, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ գործող կարգով դպրոցի
Ճգնաժամի հետեւանքները
Գործատուների չարաշահումները, ինչպես նաեւ աշխատակիցների խարդախությունները՝ ճգնաժամի հետեւանք են: Ճգնաժամի պայմանները թելադրում են, որպեսզի խարդախները նորանոր մեթոդներ գտնեն՝ ընկերություններից գումար կորզելու նպատակով: Ըստ ռուսական BFM.ru կայքէջի, հայտնաբերվել է գումար կորզելու մի նախագիծ, որի միջոցով աշխատակիցն օրենքի լծակներն օգտագործում է գործատուի դեմ: Նոր աշխատակիցը կարող է ապացուցել իր աշխատանքային գործունեության փաստն անգամ այն դեպքում, եթե նա
ԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ Ի՞նչ կտա հուշագիրը: Երեկ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համատեղ ասուլիս տվեցին միջպետական իրավական համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո: Յուրի Չայկան, անդրադառնալով ազգային հողի վրա Ռուսաստանում աճող հանցագործություններին, հիշեցրել է, որ ՌԴ գլխավոր դատախազությունում դեռ երկու տարի առաջ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում: «Համանման մի ստորաբաժանում էլ ստեղծվել
Պարենք միասին
Գրոդնոյում անցկացվող ժողովրդական մշակույթների համաբելառուսական փառատոնի եռակի հաղթող, «Սուզորե» փառատոնի մրցանակակիր, «Բարեկամության պսակ» փառատոնի եռակի դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դիպլոմի, «Բազե-2007»-ի պարային մրցույթի հաղթող: Այս ամենը Բելառուսում գործող «Էրեբունի» պարային կոլեկտիվի եւ նրա հիմնադիր ու ղեկավար Ռուզաննա Ավանեսյանի վաստակն է: «Էրեբունին» հիմնադրվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանից դուրս ներկայացնել հայկական մշակույթը: Բելառուսում արդեն մեծ ճանաչում
ՊԼՈՎԴԻՎՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Բուլղարիայի հին հայերը տարբերվում են նորերից Պլովդիվի հայերը հպարտանում են ոչ թե հունական այս ամֆիթատրոնով, այլ փոքրիկ սրճարանով, ուր այցելել է Զորավար Անդրանիկը: O՜, Պլովդիվ, o՜, հրաշք… հին հունական մարմարներ, օսմանյան մզկիթներ, միջնադարյան Եվրոպայի նեղլիկ, սալապատած փողոցներ, Ալյոշայի մոնումենտը… Տարօրինակ է տեսնել բոլոր այս մարած կայսրությունների ներդաշնակ հարեւանությունը: Չեմ հիշում, թե ումից եմ լսել միամիտ
Գործարանները չեն կարողանում գոյատեւել «Դինո Գոլդ Մայնինգի» աշխատակիցները չեն ուզում գործազուրկ դառնալ: Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը 550 աշխատակցի տեղեկացրել է, որ նրանց հետ գործարանը լուծելու է աշխատանքային պայմանագրերը: Այսպիսով, «Գեոպրոմայնինգին» պատկանող գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Ընկերության հայաստանյան գրասենյակի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կոմբինատը կանգնել
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՎԱՐՁԵՆ
Պետական եկամուտների կոմիտեն նոր գլխացավանք է ստեղծել գործարարների համար. պարտադրում է, որ ամեն ամիս իրենց ներկայացնեն առեւտրի կետի լուսանկարները: Տարեսկզբին տեղի ունեցած կառավարության առաջին նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարկային եւ մաքսային վարչարարությանը, ասաց, որ Հայաստանի ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում եւ առաջին հերթին մատնանշում են, որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել
Պետական գործարք
«Ազատ եւ պատասխանատու» լինելու դիմաց հեռուստաընկերությունները ստանում են անպատասխանատու սերիալներ ցույց տալու հնարավորությունը: Հայկական անորակ, ցածրաճաշակ եւ վտանգավոր սերիալների դեմ բազմիցս եմ գրել ու ինչպես այնժամ՝ հիմա էլ կարծում եմ, որ դրանք անթույլատրելի են: Ուրախանում եմ, որ իմ կարծիքը բաժանողներ կան, մասնավորաբար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ հոգեւորական Վահրամ քահանա Մելիքյանը: Ցավում եմ,
ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱ, ՄՆԱՑ՝ ՀՈՂԵՐԸ
Ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի ստվերային կառավարություն, որի անդամների անունները գաղտնի են պահվում Դեռ խորհրդային տարիներից հայտնի մի անեկդոտ կա. ամուսինը գալիս է տուն եւ կնոջն ավետում, որ քիչ էր մնացել իրենք ավտոմեքենա ձեռք բերեին: «Ինչպե՞ս»,- հարցնում է կինը: «Մեկը առվի մոտ մեքենա էր լվանում, ասեցի՝ կտա՞ս, որ «հա» էր ասել, է՜…»: Համանման մի իրավիճակում են
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
ԲՀԿ 4-րդ համագումարում ընդունված երկու հայտարարությունները թեպետ տարբեր թեմաների են վերաբերում, բայց երկուսում էլ խոսվում է պառակտման եւ միասնականության մասին: Իր կենսագրության ողջ ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երկրորդ հայտարարությունն է արել: Առաջինը արել էր կուսակցության նախորդ համագումարում, իսկ վերջինը՝ նախորդ օրը կայացած ԲՀԿ 4-րդ համագումարում: Կուսակցությունը արձանագրում է. «Մեզ համար անընդունելի են ղարաբաղյան խնդիրը
ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵԻՆՔ
ԲՀԿ 4-րդ համագումարը «խորը եւ անդառնալի» հետք չի թողնելու հայոց քաղաքական դաշտում, սակայն համագումարում տեղի ունեցած երկու փոքրիկ միջադեպերը հաստատ որոշակի հետք կթողնեն ոմանց հարաբերություններում: Նախ՝ Գագիկ Ծառուկյանը բողոքեց լրագրողներին, թե ինչու դահլիճում գտնվող «բարգավաճականների» պես ոտքի չկանգնեցինք, երբ հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: Հարց՝ իսկ ինչո՞ւ պետք է լրագրողները ոտքի
ՈՐ ՈՒԶԵՆ՝ ԿԱՇԽԱՏԵՆ
Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը օրերս հանդիպել է Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ եւ պարզել, որ գործարանը կարող է մոտ ապագայում ընդհանրապես փակվել, ինչը Կապանում գործազրկության շեշտակի աճի կհանգեցնի: «Փետրվարի 19-ից Կապանի կոմբինատը ընդհանրապես կանգնեցվում է: Ըստ կոմբինատի տնօրենի, եթե մետաղի գները էականորեն չբարձրանան, իրենք ստիպված են լինելու կոնսերվացնել գործարանը: Փակում են ե՛ւ ֆաբրիկան, ե՛ւ մնացած
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ՞
Երեւանի քաղաքապետարանի փետրվարի 12-ի հաղորդագրության մեջ նշված էր, թե մարտի 1-ին Մատենադարանի մոտ կամ Հյուսիսային պողոտայում հանրահավաք անցկացնելու մասին «իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում: Չնայած կազմակերպչի ներկայացուցիչը պատշաճ ձեւով ծանուցվել է իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին, սակայն քննարկմանը չի մասնակցել, եւ այն կայացել է նրա բացակայությամբ»: Կազմակերպչի ներկայացուցչից՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից,
«Իրավական անգրագիտություն»
Այսպես է որակում Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը ՕԵԿ գործչի պնդումը ՀԱԿ դրամահավաքի վերաբերյալ: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն «Առավոտում» պատասխանելով այն մեղադրանքին, թե արտերկրում ստեղծելով ՕԵԿ համակիրների կառույցներ՝ իրենք, ըստ մեր ենթադրության՝ խախտել են «Կուսակցությունների մասին» օրենքը, տարել էր նաեւ հետեւյալ զուգահեռը. «Վերջերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց հետ համագործակցող կազմակերպությունների հետ միասին ԱՄՆ-ում
«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ի գործով հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, նաեւ տեղեկացրեց, որ «Չերյոմուխա-7»-ի նոր փորձագիտական տվյալները վկայում են, որ չի կարելի հասկանալ, թե կոնկրետ որ «չերյոմուխաներից» են զոհվել մարտի 1-ի 10 զոհերից 3-ը: Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը
ԿԴԻՄԵ՞Ն ՄԻԵԴ-ԻՆ, ՈՐ ՄԵԿՆԱԲԱՆԻ «Ա1+»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՎՃԻՌԸ
Իսկ մինչ այդ՝ երեկ ՀՀ Վճռաբեկ դատարանը քննեց «Ա1+»-ի դիմումները «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչները 2008-ի դեկտեմբերի 19-ին դիմել էին Հայաստանի վճռաբեկ դատարան, պահանջելով նոր ի հայտ եկած հանգամանքով, այն է՝ «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո, վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի 2004 թվականի փետրվարի 27-ին եւ ապրիլի
«ՓՈՔՐԻԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՑԻ՞»
Երեկ քաղաքապետարանը վերջապես բացատրեց, թե ինչու են մերժել ընդդիմության հայտը՝ մարտի 1-ին ցույց անցկացնելու համար: Պարզվեց, որ Հյուսիսային պողոտան վտանգավոր է ցուցարարների համար, քանի որ այնտեղ շինարարությունը դեռ չի ավարտվել: Իսկ Մատենադարանի մոտ, ըստ քաղաքապետարանի, կիրակի օրը միջոցառում է նախատեսվում: Ենթադրվում է, որ այդ միջոցառումը կոչվելու է «Փոքրիկ մատենադարանցի»: Կարդացեք նաեւ՝
«Այլընտրանքային կաթողիկոսի» օգտին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրեր առաջ անդրադարձավ Բուլղարական ուղղափառ եկեղեցու պառակտումից հետո ստեղծված իրավիճակին, որը սկսվել էր 1992 թ.՝ քաղաքական դրդապատճառներով: Աղանդավորները հովվապետ Մաքսիմից պահանջում էին ապաշխարանք՝ կոմունիստների հետ համագործակցելու համար: Իրականում դա այդպես չէր, քանի որ եկեղեցին, ամբողջ պատմության ընթացքում, ստիպված է եղել համագործակցել տարբեր իշխանությունների հետ, այդ թվում նաեւ՝ ոչ այդքան հաճելի: Եվ
ԱՅԼԱՍԵՐՎԱԾԻՆ՝ 25 ՏԱՐԻ
ԱՄՆ-ում 78-ամյա եկեղեցականը դատապարտվել է 25 տարով՝ երեխաներին այլասերելու մեղադրանքով: Կարգալույծ հոգեւորականը, որ ներկայացնում էր ճիզվիտների միաբանությունը, նման խիստ պատժի է ենթարկվել՝ անչափահասներին լլկելու բազմաթիվ դեպքերի համար: Դատարանում Դոնալդ Մաքգուայերի դեմ վկայություն տվեցին նրա սեռական ոտնձգությունների բազմաթիվ զոհեր, որոնք ներկայումս հասուն տղամարդիկ են, եւ նրանց ծնողները: «Չիկագո Տրիբյուն» թերթը հայտնում է, որ Մաքգուայերն իր այլասերությունները
«Եվրատեսիլի» 21 հավակնորդ
Փետրվարի 14-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 21 հայտնի եւ անհայտ երգիչ-երգչուհիներ՝ Շպռօտ, Հայկ Կասպարով, Արտյոմ Հակոբյան, Տիգրան Պետրոսյան, Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Մհեր, Լիլու, Իռեն, Հասմիկ Մարգարյան եւ այլք: Երեկ այդ առիթով Հանրային հեռուստատեսությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկայացել էին նախընտրական փուլի բոլոր 21
«Պետք չէ ընկնել չորս պատի հետեւից»
Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացավ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի ասուլիսը՝ բանաստեղծի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների թեմայով: Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շարքը սկսվելու է փետրվարի 18-ից: Արդեն 13 տարի է, Թբիլիսիի Վոզնեսենսկայա 13 հասցեում գործող Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 գրադարանը $25 հազարի պարտքերի դիմաց տրվել է վրաց գործարարի՝ ոմն Լեժավայի: Նարինե Թուխիկյանի պարզաբանմամբ, դա
Փետրվարի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք, առանձնացեք բոլորից: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք, եղեք ավելի խոհեմ: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի
«ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»
Թեստ՝ ամուսինների համար Հարցերին ամուսինները պետք է միասին պատասխանեն։ Չմոռանաք՝ ամուսնական յուրաքանչյուր միահամուռ պատասխանի համար գումարել 10, իսկ յուրաքանչյուր այլ պատասխանի համար՝ 0 միավոր։ 1. Մանկության տարիներին ձեր ընտանիքում ո՞վ էր լուծում ֆինանսական բոլոր հարցերը. ա) հայրս, բ) մայրս, գ) երկու ծնողներս՝ հավասար։ 2. Ձեր մայրը աշխատե՞լ է. ա) այո, բ) ոչ, գ) պարբերաբար՝ այո։
Բռնություն, սեքս ու ժարգոն
Սրանք են եթերի հիմնական բաղադրիչները Հատկապես վերջին տարիներին հեռուստատեսության եթերները ողողված են բռնության, «ժարգոնի» ու սեքսի տեսարաններով: Այս հարցում էլ կարծիքները երկփեղկված են, ոմանց խոսքերով՝ ինտիմ տեսարանները անբարոյականություն են քարոզում, մի մասի կարծիքով էլ՝ դա պարզապես արվեստ է: Հատկապես ֆիլմերի բովանդակության, տեսարանների մասին մտահոգությունները նորույթ չեն: Դեռեւս 1930-ական թվականներին ԱՄՆ-ում ընդունվել էր մի օրենք, որը
STRING-ՆԵՐԸ, ՍԻՆԹԵՏԻԿ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՆ ՈՒ ՆԵՂ ՀԱԳՈՒՍՏԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ
Ասում է գինեկոլոգ Ստելլա Արամյանը Գինեկոլոգները ցանկացած առողջ կնոջ խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ այցելել իրենց՝ ստուգվելու, սակայն բժիշկների այս խիստ կարեւոր հորդորին հայ կանանց շատ քիչ զանգվածն է հետեւում: Հայերի մեջ ընդունված է, որ բժիշկներին դիմում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչը պայմանավորված է մի շարք խնդիրներով: Կանանց եւ աղջիկների շրջանում անցկացրած «Առավոտի»
Բացումն անում են պատանիները
Փետրվարի 16-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելու է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանի բռնցքամարտիկների հավաքականների միջեւ ընկերական մրցաշարը: Մեր վերջին տվյալներով, 13 քաշային կարգերում ռինգ մտնելու է շուրջ 70 մարզիկ (Ռուսաստանից եւ Ղազախստանից՝ 13-ական, Վրաստանից՝ 16, Հայաստանից՝ առնվազն 25): Ընկերական այս մրցաշարի մրցավարությունը հիմնականում դրված է կազմակերպիչ կողմի վրա, սակայն Հայաստան ժամանող
Հաջորդը լինարեսն է
Ըստ շրջանառվող լուրերի, վերջնականապես ճշտվել են փետրվարի 18-ից մարտի 8-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվելիք շախմատի «Giudad de Linares» ավանդական գերմրցաշարի մասնակից գրոսմայստերների անունները: Լինարեսում հանդես կգան Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վանգ Յուեն (Չինաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Լենյեր Դոմինգեսը (Կուբա): Կազմակերպիչները հրավիրել էին
Մեկ կատակի գինը՝ աստղերի համար
Արգենտինայի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են պրոֆեսիոնալ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի անձի հետ կապված անհավատալի, բայց նաեւ սկանդալային պատմության մասին: Մեր հայրենակիցը, որ թենիսի համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, Կորդոբա նահանգում իր մեքենայի ղեկին՝ հրաժարվել է վճարովի ճանապարհով երթեւեկելու համար սահմանված գումարը վճարել: Ըստ նույն լրատվամիջոցների, Արգենտինայի երիտասարդության կուռք, 27-ամյա Դավիթ Նալբանդյանը վճարովի