Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»

Փետրվար 13,2009 00:00

Թեստ՝ ամուսինների համար

Հարցերին ամուսինները պետք է միասին պատասխանեն։ Չմոռանաք՝ ամուսնական յուրաքանչյուր միահամուռ պատասխանի համար գումարել 10, իսկ յուրաքանչյուր այլ պատասխանի համար՝ 0 միավոր։

1. Մանկության տարիներին ձեր ընտանիքում ո՞վ էր լուծում ֆինանսական բոլոր հարցերը.

ա) հայրս,

բ) մայրս,

գ) երկու ծնողներս՝ հավասար։

2. Ձեր մայրը աշխատե՞լ է.

ա) այո,

բ) ոչ,

գ) պարբերաբար՝ այո։

3. Ձեր վերաբերմունքը՝ փողին.

ա) իմ ֆինանսները ռոմանս են երգում,

բ) խնայողաբար եմ ծախսում փողը եւ լուրջ գնումների համար կարող եմ որոշակի գումար ետ գցել,

գ) փողն ինձ միշտ բավականացնում է ե՛ւ ապրելու, ե՛ւ զվարճանքների համար։

4. Ձեզ լա՞վ եք զգում փող ծախսելիս.

ա) ձեր կամ սիրելիի համար (հագուստի, մանրուքների, զվարճանքների),

բ) ընտանիքի անդամների եւ ընկերների համար,

գ) բարեգործական նպատակներով։

5. Ի՞նչ կանեք, եթե հանկարծ մի քանի միլիոն դրամ շահեք.

ա) կօգտագործենք ընթացիկ ծախսերի համար,

բ) տոկոսով պահ կտանք բանկին,

գ) տուն, ավտոմեքենա կգնենք, մնացածը կպահենք։

6. Ինչպե՞ս եք գնահատում ֆինանսական դժվարություններին դիմագրավելու ձեր կարողությունը.

ա) գերազանց,

բ) լավ,

գ) վատ։

7. Եթե տխուր եք եւ ձանձրանում եք, սթրես եք տարել, ապա…

ա) հյուր եք գնում հին ընկերոջը (ծանոթին),

բ) գնում եք խանութ՝ հաճելի գնումների,

գ) մի բաժակ օղի կամ այլ ոգելից եք խմում եւ պառկում քնելու։

8. Ֆինանսական հարցերը ընտանիքում ինչպե՞ս պետք է կարգավորվեն.

ա) պետք է ընդհանուր դրամարկղ լինի, բայց ամուսիններից մեկը պիտի կարգավորի ընտանեկան ֆինանսական հարցերը,

բ) ամուսինները մեկ ընդհանուր ֆոնդ պետք է ունենան եւ համատեղ լուծեն ֆինանսական խնդիրները,

գ) ամուսիններից յուրաքանչյուրը՝ ֆինանսական ֆոնդ ունենալով հանդերձ, պետք է գումար ներդնի ընտանեկան ընդհանուր բյուջեին։

Իսկ հիմա հաշվեք հավաքած միավորները:

60-80 միավոր.

Դուք իրար հրաշալի հասկանում եք եւ հաղթահարում ցանկացած ֆինանսական դժվարություն։ Գիտեք՝ որտեղ եւ ինչպես կարելի է փող աշխատել եւ ընտանիքի համար առավելագույնս շահեկան ծախսել։ Հեշտությամբ կարող եք սեփական գործ բացել. դառնալ ընտանեկան բյուջեի վարման խորհրդականը։

20-60 միավոր.

Իհարկե, փողի մեջ չէ երջանկությունը, բայց առանց դրա ձեր ընտանեկան նավակը կենցաղին կբախվի։ Ընտանեկան բյուջե վարելու հարցում զուգընկերների միջեւ փոխըմբռնման բացակայությունը բազմաթիվ հակասությունների պատճառ կդառնա։ Գուցե պետք է ֆինանսական պրոբլեմները քննարկել ավելի շուտ, քան կյանքը ձեզ սնանկ կհայտարարի։

20 միավորից պակաս.

Կարծես դուք ապրում եք մշտական ֆինանսահոգեբանական ճգնաժամի մեջ։ Եթե այդպես է, ավելի լավ է՝ ողջ հաշվապահությունը փոխանցեք ձեր զուգընկերոջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել