Օրվա լրահոսը

ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

Վերջերս ելույթ ունենալով ԱԼՄ հեռուստատեսությամբ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դժգոհություն է հայտնել, որ թերթերը միտումնավոր կերպով աղավաղել են իր լուսանկարը: Խոսքը հոկտեմբերի 28-ին մի շարք (ի դեպ, տարբեր ուղղվածություն ունեցող) թերթերի հրապարակած լուսանկարի մասին է, որը լրատվամիջոցներին է տրամադրել «Ֆոտոլուր» գործակալությունը (տես՝ ձախից): Երեկ նույն «Ֆոտոլուրը» ԶԼՄ-ներին է ուղարկել պարոն Գեղամյանի երեկվա ասուլիսի

Տոնածառը՝ զուգարանակոնքին, խաղալիքները՝ զվարճալի

Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանի եւ Նարեկ Մելքումյանի ինքնատիպ աշխատանքները Օրերս «Մոսկվայի տանը» բացվել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական ցուցահանդես: Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանը եւ Նարեկ Մելքումյանը ներկայացրին ոչ ավանդական տոնածառեր, տոնական զարդարանքներ, հետաքրքիր լուծումներով կոմպոզիցիաներ, խաղալիքներ եւ այլն: Աշխատանքները պատրաստված էին տարբեր նյութերից՝ ստվարաթուղթ, ընկույզի կեղեւ, թելեր, շյուղեր, եղեգ եւ այլն: Շարքերն առանձնանում էին ըստ գույների՝

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՆԿԱՐԻՉԸ

Նկարիչ Կարեն Հովակիմյանը ազատ ժամանակ պատգամավորների հետ ֆուտբոլ է խաղում, հետո էլ սպորտաձեւերից ներշնչված՝ նկարում: «Ֆուտբոլն ու նկարչությունը ինձ համար նույն հարթության վրա են գտնվում: Երկուսն էլ արվեստ են…փոքր ժամանակ երազում էի ֆուտբոլիստ դառնալ, ավա՜ղ, ծնողներս չթույլատրեցին»,- ահա այսպես՝ իր մանկական երազանքներով «Առավոտի» հետ զրույցը սկսեց նկարիչ, մոլի ֆուտբոլասեր Կարեն Հովակիմյանը: Նա այնքան է սիրում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Պատմաբանի հայացք Ինձ շարունակ մտահոգում է այն միտքը, որ ներկա նախագահական ընտրապայքարի հետ կապված «Հայաստանում եւ նրա շուրջը» ծավալվող քաղաքական գործընթացները Հայոց պատմությունից հայտնի՝ պարբերական ճգնաժամերի կրկնության առաջին նախանշաններն են հանդիսանում: Ժամանակի, դարաշրջանի հակասությունները սուր կերպով զգացող՝ պատմաբանի գիտելիքներն ու քաղաքական գործչի փորձը այսօր ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ անցյալում մի քանի անգամ արդեն

Դպրոցների լաբորատորիաներն անմխիթար վիճակում են

Ակադեմիկոս Ալեքսանդր Պոկրովսկին երեկ ԵՊՀ-ում առաջարկեց մի մոդել, որի շնորհիվ ոչ ծախսատար լաբորատորիաների առկայութամբ կարելի է դասավանդել բնական գիտություններ: «Բնական գիտությունների գծով երիտասարդ կադրերի թիվը նվազում է, իսկ աշխատատեղերի քանակը՝ աճում: Այս միտումը նկատելի է ոչ միայն Ամերիկայում, որը Սինգապուրից հետո համարվում է բնական գիտությունների դասավանդման գծով լավագույն երկիրը, այլ ողջ աշխարհում: Իսկ Եվրոպայում վիճակն

ՏՈՒԺԵՑ ՄԻԱՅՆ «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

Գյումրեցի պաշտոնյաների՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի հանցագործ որդիները բանտում կանցկացնեն ընդամենը մեկ տարի: Լրագրողներից եւ հանրությունից գաղտնի, մայրաքաղաքում օրեր առաջ լսվեց վերջին շրջանի ամենաաղմկահարույց քրեական գործը, որը հարուցվել էր մայիսի 20-ին գյումրեցի «ոսկե» երիտասարդների «ռազբոռկայի» կապակցությամբ: Հիշեցնենք, որ սկանդալի հերոսներից մեկը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի

Իբր մի բան էլ «տակ են տվել»

Կարագ եւ ձեթ ներկրողները չլսված ու չտեսնված արդարացումներ էին գտնում տուգանքից խուսափելու համար՝ մինչեւ իսկ պնդելով, թե իրենք ոչ ձեթ են ներկրում, ոչ էլ կարագ: Երբ հանրապետության բոլոր խանութներում ձեթի նվազագույն գինը 800-850 դրամ էր, «Քեթրին գրուպի» ներկրած «Natura» բուսական յուղը, պարզվում է՝ վաճառվում էր 400-470 դրամով: Համենայնդեպս, երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այդպես էր

ՂԱԶԱՐԱՎԱՆԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ «ԲՈՍՏԱ՞ՆՆ» Է

Սպարտակ Ասատրյանը գյուղը ոնց ուզում՝ տնօրինում է Վերջին տարիներին Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղն իր աշխարհագրական դիրքով սկսել է գրավել մի շարք պաշտոնյաների ու մեծահարուստների, որոնք էլ ամառանոցներ կառուցելու նպատակով հեկտարներով հողատարածքներ են ձեռք բերում այդ գյուղում: Ղազարավանի գյուղապետ Սպարտակ Ասատրյանն էլ, գյուղացիների խոսքերով, օգտվելով առիթից, որ իրենց գյուղում աճուրդի ենթակա համայնքապատկան հողեր կան, Ղազարավանը «դարձրել

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ: Ինչպես հայտնում են կառավարության լրատվականից, վարչապետը հանդիպումներ ունեցավ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի

Սարգիս Ասատրյանը աղջիկներ չի մատակարարում

Նրանց ընտրությունը թողնում է «կլիենտներին» «Այն, ինչը ես ասել եմ «Էքսպրես» թերթում, բացարձակ ճշմարտություն է, որեւէ բան խեղաթյուրված չէ: Յուրաքանչյուր բառի համար ես պատասխանատու եմ: Ես Մոսկվայում ունեմ պրոումոթերսկի կամպանիա, որն աշխարհով մեկ՝ տարբեր երկրների ղեկավարների եւ լուրջ մարդկանց համար կազմակերպում է շատ գեղեցիկ միջոցառումներ: Ինչ վերաբերում է ձեր ասած աղջկերքին՝ բնականաբար, ես, լինելով աստվածապաշտ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ

Ըստ այդմ, ամենահարուստը Վահան Հովհաննիսյանն է 2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած եւ պաշտոնապես առաջադրված բոլոր 9 թեկնածուները «Ընտրական օրենսգրքի» պահանջների համաձայն ԿԸՀ են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Ու թեեւ համապատասխան փաստաթղթի տիպաձեւում հատուկ շեշտված է, որ այդ տվյալները պետք է ներառեն հաշվետու ժամանակաշրջանը, այն է՝ «ընտրությունների անցկացման նախորդ տարվա

ԲԱՐՁՐ ՃԱՇԱԿ ՉՈՒՆԵՍ

Ակնարկում է ՕԵԿ փոխնախագահը ՕԵԿ երիտասարդական միության նախկին ղեկավարին, որն այժմ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: «Օրինաց երկիր» պաշտոնաթերթը հրապարակում է այն հասարակական կազմակերպությունների նախագահների հոդվածները, որոնք աջակցություն են հայտնում Արթուր Բաղդասարյանին՝ իբրեւ նախագահի թեկնածուի: ՕԵԿ նախագահին արդեն պաշտպանում են «Եվրոպական ժողովրդական շարժում» հ/կ նախագահ Դեզի Հովհաննիսյանը, «Համագործակցություն» հ/կ նախագահ Եկատերինա Սիմոնյանը, նաեւ «Ամրոց» հ/կ նախագահ

ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայրենի իրավապահները յուրովի էին նախապատրաստվել: «Առավոտի» տեղեկություններով, չգիտես որտեղից տեղեկանալով, որ հանրահավաքից հետո, իբր, երթ է լինելու, ՀՀ ոստիկանությունը հավկիթներով «զինել» է իրենց հետ համագործակցող կրիմինալ տարրերին, նաեւ ոստիկանության գործակալներին՝ երթի մասնակիցների վրա հավկիթներ նետելու համար: Երթը իրականում չէր էլ նախատեսվել եւ տեղի

Ռուսսոն՝ հին ու նոր երգերով

Երեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ակումբը, SENGER & FRISCHMANN EVENTS-ը եւ Երեւանի «Մոսկվայի տունը»:Ա. Ռուսսոն հայտնեց, որ այժմ ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում, պատրաստվում է թողարկել նոր CD, որում տեղ գտած երգերը հիմնականում ինքնակենսագրական են.

Քառյակը՝ առանց ջութակահարի

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի կունենա նաեւ քառյակի՝ այս տարի թողարկած CD-ի շնորհանդեսը: Երեկ այդ առիթով մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար, 1-ին ջութակ Էդվարդ Թադեւոսյանը, Սուրեն Հախնազարյանը

Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Եվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել է մրցաշրջան 2007-ում իրենց լավագույն կողմերով դրսեւորած եւ ավանդական տասնյակում տեղ զբաղեցնելուն հավակնող տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչների նախնական ցուցակը, որից էլ ԶԼՄ-ներից ստացվելիք տարբերակների պարզ թվաբանական հաշվարկով կորոշվեն լավագույնները: «Առավոտը» իր

Բոլոր անվանի արցախցիները՝ մեկ գրքում

«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» (Ը-շ): Առաջին էջին ԼՂՀ զինանշանն է, հաջորդ էջին՝ ԼՂՀ պետական օրհներգը, նաեւ մեջբերում Արցախի մասին՝ XII դարի մտածող Մխիթար Գոշից: Սա հանրագիտարանի երկրորդ՝ լրամշակված եւ ճշգրտված տարբերակն է, գիրքը ռուսերեն է, այն տպագրվել է Սանկտ Պետերբուրգում: Առաջաբանում

ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ

Գրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը իր պաշտոնավարության 8-րդ տարում, Ա. Տիգրանյանի «Անուշ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաների՝ իր բեմադրությունից հետո, դեկտեմբերի 10-ին ներկայացրեց Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկը»: Յուրաքանչյուր բեմադրիչ ցանկանում է դիմել նորարարության, փշրել ավանդույթները, նյութը մատուցել ժամանակակից արվեստի չափանիշներով: Բայց եթե

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ տեղի էր ունեցել զինված ընդհարում: Արդյունքում՝ վիրավորվել եւ հիվանդանոց էին տեղափոխվել Կարլեն եւ Հրանտ Մարտիրոսյանները: Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացանք, որ այդ գործով ձերբակալվել է երեք անձ: Նոյեմբերի 30-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 1985թ. ծնված

Դատապարտյալը բողոքարկման իրավունք չունի

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: – Պրն Ազարյան, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի հրամանագրով անցյալ տարի ստեղծվեցին դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ: Դրանց գործունեության վերաբերյալ կան դժգոհություններ եւ բողոքներ:

ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար – Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ապա՝ նախագահի օգնականի պաշտոնները վարել: – Նախ ես եղել եմ ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում. դա ենթադրում էր, որ ես պիտի ապրեմ Հայաստանում: Որպես նախագահի խորհրդական, իմ

Հաշմանդամին պետպատվեր չեն տրամադրել

Առաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Չնայած այսօր շտապօգնության ծառայությունն անվճար է, Ք. Մխիթարյանի հարազատներից, հիվանդին տեղափոխման համար, գանձել են 10 հազար դրամ: Ք. Մխիթարյանն առաջին կարգի հաշմանդամ է. շաքարային դիաբետի պատճառով նրա աչքերը չեն տեսնում, մի ոտքն

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար տեղահանված բնակիչներից շատերի կարգավիճակը մինչ այսօր անհայտ է: Եթե Ադրբեջանից գաղթած հազարավոր մարդկանց տրվեց փախստականի կարգավիճակ եւ նրանց մեծ մասը բնակարան ստացավ, ապա ԼՂՀ-ից տեղահանվածների հարցն այդպես էլ չի

«Տեր-Պետրոսյանը փրփուրներից է կախվում»

Այդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- այսպես արձագանքեց նորաթուխ ռամկավար Գնել Ղլեչյանը՝ շաբաթ օրը կայացած հանրահավաքում հանրապետության առաջին նախագահի հայտարարությանը, թե՝ «ամբողջացնելով Հայաստանի ավազակապետության ղարաբաղյան բուրգը՝ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան երկվորյակներին միացավ քաջահամբավ Սամվել Բաբայանը»: Ըստ Տեր-Պետրոսյանի՝

ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ

Նախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացված հարցմամբ նախագահի թեկնածուների վարկանիշների գրաֆիկական սանդղակը եւ առաջին 6 տեղերը զբաղեցրածների անունները: Եվ հայտնի է նաեւ, որ 7-րդ տեղը զբաղեցրածը նույնպես ունի 4 տոկոսանոց վարկանիշ: ՀՅԴ-ն չի հրապարակել, թե

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: – Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր այդպես էլ չմիավորվեցին միասնական թեկնածու ունենալու գաղափարն իրականություն դարձնելու համար, այլ առանձին-առանձին առաջադրվեցին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այդ գործիչներն առաջադրվելու փոխարեն

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում փոխհրաձգության մասնակիցներից է: Թմրանյութի օգտագործման հոդվածով, նույն գործի շրջանակներում 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքապետի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Քաղաքապետի կլանի «ապոկանների» ներկայացուցիչ՝ Շիրակի մարզպետարանի

Ընդամենը մեկ միավոր պակասեց

Եվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների թվում առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանը: Դահլիճում ներկա էր շուրջ 10000 հանդիսատես, բոլոր տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ: Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, մեկ ամսից արդեն կվաճառվեն «Եվրատեսիլ-2008»-ի տոմսերը: Միջազգային մրցույթում մեր երկիրը «Երազանք»

«ՀԱՅ ՏՂԵՔԻՆ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ

Որովհետեւ մենահամերգի նպատակով ԱՄՆ էին ուզում «թափանցել» ոչ թե բիզնես, այլ սովորական վիզայով:   Պարզվում է՝ միայն հայաստանցի գործարարները չեն խուսափում հարկերից, նման աշխատաոճը մուտք է գործել նաեւ հայկական շոու-բիզնես: Որոշ երգիչ-երգչուհիներ ու խմբեր իրենց ճարպկությունը փորձում են կիրառել նաեւ արտերկրում: Դեռ հոկտեմբեր ամսին Լոս Անջելեսում պետք է կայանար «Հայ տղեքի» մենահամերգը, որից հետո նրանք

Ինչպես դիմավորեցին Մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայաստանում

Ցմահների խնդրանքը Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում սկսվեց «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված սեմինարից, ուր մասնակցում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սեմինարին բարձրացվեցին իրավական ոլորտին առնչվող հարցեր, նշվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա «հաջողությունները»: Մինչ սեմինարին կարծարծվեին տեսական իրավապաշտպանության մասին հարցերը, «Առավոտում» քաղաքացիների այցելություններն ու հեռախոսազանգերն անպակաս էին: Դրանք երեկ 40-ից ավելի էին:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031