Օրվա լրահոսը
Թուրքիան «կհանձնի՞» Իրանին
ՆԱՏՕ-ն դիմել է Թուրքիային Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով: Ըստ newsru.com–ի, այս մասին երեկ հաղորդել է CNN-Turk հեռուստաալիքը: Ըստ նույն աղբյուրի, Թուրքիային հորդորել են բացել նաեւ Իրանի հետ ցամաքային սահմանը: Տակավին հայտնի չէ Թուրքիայի պատասխանը, սակայն շատ փորձագետներ հակված են ենթադրելու, որ դրական պատասխանի հավանականությունը փոքր է, քանի որ
Կուսակցությունները չեն շտապում առաջադրվել
Իսկ «մեծամասնական» 8 ընտրատարածքներում առաջադրվել է 9 թեկնածու Երեկ մեկնարկել է առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի եւ անհատների առաջադրման հայտեր ներկայացնելու փուլը: Սակայն, ԿԸՀ մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ, համամասնական ընտրակարգով առաջադրման համար որեւէ կուսակցություն հայտ չէր ներկայացրել: Առաջադրումների առաջին օրն առանձնապես ակտիվություն չեն դրսեւորել նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող անհատները:
ԺԿ-Ի ԵՎ ԱԺԿ-Ի ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Տիգրան Կարապետյանի ցուցակը դարձավ փրկօղակ այն նախկին ՕԵԿ-ականների համար, որոնք չտեղավորվեցին իշխանական այլ ցուցակներում: Փետրվարի 25-ին տեղի ունեցան ե՛ւ Ժողովրդական կուսակցության, ե՛ւ Ազգային ժողովրդավարական կուսակցության համագումարները: Կառավարության նիստերի դահլիճում անցկացված ԺԿ 12-րդ համագումարը, թերեւս, մատուցեց ամենաշատ անակնկալները: Եվ ոչ այն պատճառով, որ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միայնակ: Եվ անգամ այդքան մեծ
ՍԿՍՎԵՑ ՑՈՒՑԱԿԱԳՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹԸ
Ընդդիմադիր դաշտի համախմբման հնարավորությունները սպառվում են Իշխանական դաշինքներ չեն լինի Իշխանական ուժերը, ինչպես հայտնի է, ընտրությունների գնալու են առանձին, եւ կսկսեն համագործակցել ընտրվելուց հետո՝ խորհրդարանում: Հիմնական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, իրենց համամասնական ցուցակների տեղերն են ճշտում: ԲՀԿ-ի մասով ասվում է, թե այս կուսակցության համամասնական ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր ընդգրկված են կուսակցության համագումարի ժամանակ ընտրված
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԴԻՄԵ՞Ն ՍԴ
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ նշված չէ, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունելով ՀՅԴ Բյուրոյի անդամներին՝ նրանց հետ ընտրություններից բացի խոսե՞լ է նաեւ երկքաղաքացիության ընդունված փաթեթի մասին: Երեկ ամբողջապես ընդունվելուց առաջ՝ այս փաթեթում ՀՀԿ-ի ջանքերի շնորհիվ մի լրացում է արվել. «Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ իններորդ ՌՈԼԱՆԴԻ ԵՐԳԸ – Հեչ շինարարության վրա աշխատած կա՞ս,- հարցրեց Ռոլանդը.- տուն սարքած կա՞ս: – Ինստիտուտի արձակուրդներին մի ամիս շինարարության վրա աշխատել եմ,- ասացի ես: – Էդ հեչ,- ասաց Ռոլանդը.- տուն սարքելու պրոցեսին ծերից ծեր մասնակցած կա՞ս: – Չէ,- ասացի ես.- չեմ մասնակցել: – Որ մասնակցած ըլնեիր՝
ՀՆԴԿԱՍՏԱՆ: ՈՍՏՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
Զանգվածային լրատվամիջոցներ: Սպիտակ-վարդագույն-դեղին Սկիզբը՝ փետրվարի 17-ին: ՍՍՀՄ փլուզումը շրջադարձային է եղել նաեւ Հնդկաստանի ԶԼՄ-ների համար՝ նշանավորելով այս դաշտի ազատականացման սկիզբը: Մինչեւ դա, ինչպես լրագրության պատմության մասնագետներն են միահամուռ նշում, բախտորոշ է եղել 1984-ը՝ Ինդիրա Գանդիի սպանության տարեթիվը, երբ նրա որդի Ռաջիվը մոր մահվան հանգամանքներն իմացել է օտար ռադիոձայներից եւ, վարչապետի պաշտոնում փոխարինելով նրան, մեղմել
«Չեմ ուզում պեսիմիստական բաներ ասել»
Երեկ հայտարարեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ բողոքեց ամեն ինչից Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին: Նա խոսեց ազգային զարթոնքի ձեռքբերումների «փոշիացումից», քաղաքականությունից, մտավորականության խնդիրներից, մշակութային դաշտում տիրող վիճակից եւ համարյա ամեն ինչի համար մեղադրեց ԶԼՄ-ներին: «Ես չեմ ուզում պեսիմիստական բաներ ասել, բայց ստիպված եմ փաստել, որ մեր մշակույթի նկատմամբ այսօր նիհիլիստական վերաբերմունք է
«ԴԻՄԵՔ «ՇԱՐՄԻ» ՆԱՏԱՅԻՆ»
Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հարցազրույցները համաձայնեցնում է «Շարմի» հետ: 1938 թ. կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հիմնած Հայաստանի պետական ջազային նվագախումբը առաջինն էր տարածաշրջանում։ Անդրկովկասում նրանից հետո սկսեցին ստեղծվել նման նվագախմբեր: Կոմպոզիտորն այն ղեկավարեց մինչեւ 1956թ., որից հետո գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնեց Կոնստանտին Օրբելյանը։ Ընդ որում, նվագախումբը, ի տարբերություն մեր օրերի, այն տարիներին ուներ դրույքով
Տեսնում էր՝ չէ՞ր ասում
Արդյո՞ք կաշառակերությունը եւ հակաժողովրդավարությունը Հայաստանում սկսեցին ծաղկել 2006 թվականի մայիսից: Փետրվարի 20-ին ավարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի այցը Եվրոպա ու ԱՄՆ: Երբ ծանոթանում ես ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականում պարոն Բաղդասարյանի հրապարակած հոդվածին, ակնհայտ է դառնում, թե հանուն նարնջագույն հեղափոխության՝ ինչ կարգի բարոյական զոհողություններ են պահանջվել երեք տարի ՀՀ իշխանության մաս կազմած եւ
ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԱԳՐԱՐԱՅԻՆՈՒՄ
Ուսանողների կարծիքներն այդ հարցում հակասական են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողմից անցկացված «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» թեմայով հարցումների արդյունքներին առայժմ արձագանքել է միայն Երեւանի պետական ագրարային համալսարանը (ԵՊԱՀ): Ըստ վերոնշյալ հետազոտության, ագրարայինում կոռուպցիան 96% էր գնահատվել: Բուհից առաջարկեցին, որ ինքներս էլ հարցումներ անցկացնենք իրենց ուսանողների շրջանում: Մեր այցելության ժամանակ անասնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները
Քանակ արդեն կա, ընդհանուր որակն է պակասում
Օրերս մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց բռնցքամարտի հանրապետության պատանեկան առաջնությունը, որի արդյունքներով կազմավորվեց այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականի հիմնական կորիզը: Առաջնությանը մասնակցեցին Երեւան քաղաքի, Շիրակի, Լոռիի, Աբովյանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերի մարզադպրոցների եւ ակումբների կաշվե ձեռնոցի 157 պատանի վարպետներ: Մրցումների ավարտին ՀՀ սպորտպետկոմի օլիմպիական մարզաձեւերի համակարգման վարչության պետ Լեւոն Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց առաջնությունից ստացած իր
ՌՈՒՍՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐ
Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքներ անցկացրած Ռուսաստանի ձմեռային մարզաձեւերի ազգային հավաքականները միջազգային մրցասպարեզներում վերադարձնում են իրենց երբեմնի առաջատարի դերը: Փետրվարի 9-ին Հայաստա ն էր ժամանել Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովի գլխավորած պատվիրակությունը, որը եղավ Ծաղկաձորում, գործնական հանդիպումներ ունեցավ Հայաստանի սպորտկոմիտեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահների հետ: Սակայն եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում այդ այցելության
Վիկը ձեռնոց է նետում Մեննի Պակյաոյի՞ն
Ինչպես հայտնի է, թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մարտի 3-ին ԱՄՆ-ում չեմպիոնական գոտու պաշտպանության հերթական մարտն է անցկացնելու առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Բուրգոսի հետ: Վիկը չի կասկածում ժամկետից շուտ տոնելիք իր հաղթանակին եւ Ամերիկայում ավելի հեռու գնացող նպատակներ ունի իրականացնելու: Նա մտադիր է մենամարտի հրավիրել նույն
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ «ՊՏՈՒՂՆԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ»
Ըմբշամարտի որոշ մարզիչների համոզմամբ, պետությունն ու օլիմպիական կոմիտեն իրենց ըստ արժանվույն չեն գնահատում: Հանրապետությունում մարզաշխարհի աշխատողների, հատկապես գործող բարձրակարգ մարզիկների ու նրանց մարզիչների նյութական վիճակը բարելավելու նպատակով վերջին տարիներին գործնական քայլեր արվել են: Եղած հնարավորությունների չափով բարձրացվել է մարզիչների աշխատավարձը, իսկ հավաքական թիմերի անդամների համար, ովքեր նախապատրաստվում են օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, սահմանվել
Արթուր Աբրահամ. «Ռինգում հաղթում է խելքը»
«Յունիբանկի» հրավերով մի քանի օր Հայաստանում է միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ում սեպտեմբերի 23-ին կայացած մենամարտը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ՛ IBF-ը լավագույնն է ճանաչել վերջին տասնամյակում, իսկ Արթուրը դարձել է պատմության մեջ միակ բռնցքամարտիկը, ով ծնոտի կոտրվածքով կարողացել է մարտը հասցնել հաղթական ավարտի: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամը տեղեկացրեց, որ
ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացած 531 օրից յուրաքանչյուրը ծառայելու է օլիմպիադայի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի մարզիկների հաջող մրցելույթներն ապահովելուն: – Պարոն Ծառուկյան, հաշվի առնելով «Մրցաշրջան 2006»-ում Հայաստանի մարզիկների մրցելույթները միջազգային ասպարեզներում, ՀԱՕԿ-ի աշխատանքն անցած տարում ինչպե՞ս եք գնահատում: – Համեմատած նախորդ տարիների հետ, առաջընթաց կա թեկուզ նվաճված մեդալների
Ոտնահարվել է սեփականության իրավունքը
Հողամասը մշակելուց հետո Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանը 1991թ. հողերի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, գյուղի ճամփեզրից 65 մ հեռավորությամբ, Մարտունի-Վարդենիս ճանապարհի եզրին 0,12 հա հողակտոր է ստացել: Սակայն մինչեւ 1999 թ. ընտանիքով հողամասը մշակելուց հետո, այլեւս անհնար է դառնում այն օգտագործել: 1998 թ. աշնանը համագյուղացիներ Արթուր եւ Հակոբ Հայրապետյանները Գ. Հակոբյանին պատկանող հողակտորի «պռնկին»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԴԵՌ «ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ» Է
Դատարանն ազդեցիկ բարեկամից վախեցավ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահող Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ, 2 օր առաջ լսվեց քաղաքացի Աստղիկ Դանիելյանի հայցն ընդդեմ Աստղիկ Հակոբյանի եւ Գագիկ Սահակյանի: Վերջինս ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի եղբորորդին է, որի անհավանական արկածների մասին պատգամավորը տեղյակ է: Պատմութունը սկսվել է նրանից, որ Աստղիկ Հակոբյանը դիմել է հարեւանուհուն՝ Աստղիկ Դանիելյանին,
Գյուղացուն հալածում են
Տնամերձ հողատարածքի համար ազգային անվտանգությո՞ւնն է խառնվել «Անցյալ տարի հունիսի 1-ին Մասիսի ոստիկանության միլիցիոներ Ղարիբը եկել էր ու ինձ հրավիրում էր Մասիսի դատախազություն՝ ասելով, որ նպաստիս հարցով է: Սակայն ոչ ոստիկանությունից, ոչ էլ դատախազությունից ինձ կանչելու մասին որեւէ պաշտոնական գրություն չկար: Ես չեմ հասկանում՝ նպաստիս հարցով դիմում եմ գրել գլխավոր դատախազությանը, որն էլ մակագրվել է
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ «ՀՐԱԶԴԱՆՅԱՆ» ԲԻԶՆԵՍՆԵՐԸ
Կովերը, խոզերը, հյուրանոցն ու պարի խմբերը միասին տեղ են գտել ցեմենտի գործարանում «Միկացեմենտի» այս մակետից էլ է երեւում, թե որքան մեծ տարածք ունի այն: Նույնիսկ զուգարանների պատերին փակցված պլակատները գործարանի աշխատակիցներին հիշեցնում են՝ «արտադրանքի որակը ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ ազգային պարծանք է»: Ցեմենտի գործարանի գրեթե բոլոր պատերին դեռ փակցված են բանվորների աշխատանքի
Կոյուղին լցվում է փողոց
Իսկ պատկան մարմիններն առայժմ միայն խոստումներ են տալիս, թե խնդրով կզբաղվեն Արդեն քանի ամիս է՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 28 եւ 29 շենքերի բակում հակահիգիենիկ վիճակ է: Այդ բակով անցնել չի լինում, որովհետեւ համայնքի շենքերի կոյուղատար խողովակները խցանվել են եւ կոյուղու ողջ պարունակությունը ինքնահոս դուրս է գալիս դիտահորից ու լցվում փողոց: Բակում արդեն կոյուղու
ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀՂԻՆԵՐԻ ՀԵ՞Տ
Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման նոր ծրագրով տուբերկուլյոզով հիվանդները հաճախելու են այն պոլիկլինիկաները, որտեղ այցելում են հղի կանայք ու երեխաները: Շիրակի մարզում շուտով կմեկնարկի բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը: Եթե մի քանի ամիս առաջ գյումրեցի բժիշկները հույս ունեին, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը մի բան կանի ու իրենց կփրկի այդ «չարիքից» (նա փափուկ բարձ էր դնում
«ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՔՍԱԿ-ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻ ԽՄԲԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի ուղիղ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Պարոն Ներսիսյանց, խնդրեմ հակիրճ ներկայացրեք, թե ինչում է կայանում իշխանության տնտեսական կառավարման գաղափարախոսությունը եւ դրան աջակցող ֆիսկալ ռազմավարությունը: – Մենք ընդհանուր առմամբ ընդունում ենք ազատական տնտեսական գաղափարախոսությունը, սակայն ակնհայտորեն խուսափում ենք գաղափարախոսական ծայրահեղություններից: Երկրի տնտեսական կառավարման նկատմամբ ունենք էմպիրիկ մոտեցում եւ սերտորեն առաջնորդվում ենք
Ր. Հովհաննիսյանը համաձայն է «Այլընտրանքի» հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատրաստ է միանալ «իմպիչմենթի» նախաձեռնությանը Երեկ «Ժառանգություն» կուսակցության փաստացի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը, թեեւ առայժմ հայտնի չէ՝ հատկապես ո՞ր ընտրատարածքում: Ր. Հովհաննիսյանի մատուցմամբ, իրեն մեծամասնականով առաջադրվելու առաջարկներ են արվել ե՛ւ Արագածոտնի մարզից, ե՛ւ Երեւանի կենտրոնից: «Հաջորդող օրերին Նալբանդյան փողոցից (ԱԱԾ-ից-
«ՍՐՏԱՆՑ ԵՎ ՀՊԱՐՏ ՏՈՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Երեկ «Առավոտին» ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Առողջապահության աշխատողները երեկ հեղեղվել էին մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով եւ մեծարումներով: «Առողջապահության կազմակերպման միավորում» հասարակական կազմակերպությունը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ էր հրավիրել հանրապետության բոլոր բուժհիմնարկների աշխատողներին: Առողջապահության համակարգում 25 հազար մարդ է աշխատում, սակայն, հասկանալի պատճառներով, բոլորը չէին կարող դահլիճում լինել: Միջոցառման նպատակը արցախյան ազատամարտին մասնակցած բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելն ու
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ՉԽՆԱՅԵԼՈՎ
Հայրենի իրավապահներն այս օրերին ավելի լարված են աշխատում, քան ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժերը: Վերջին շաբաթների ընթացքում մենք բազմիցս ենք անդրադարձել հայրենի իրավապահների կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին նախապատրաստվող «պրոֆիլակտիկ» գործողություններին: Բայց ինչպես պարզվում է ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից ստացվող տեղեկություններից, մեր իրավապահներն ամեն օր մի նոր բան են մոգոնում՝ մե՛կ ընտրությունների ժամանակահատվածում հնարավոր
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՑՈՒՅՑԸ
Երեկ արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոցի բակում մի քանի դատապարտյալներ կարճատեւ «հանրահավաք» արեցին: Բողոքավորների մեջ էին սպիդով հիվանդներ Վրեժ Վարդանյանն ու Վրեժ Կարապետյանը: Նրանք դիմել են ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովին՝ վաղակետ պայմանական ազատվելու համար: Հանձնաժողովը նրանց օրերս մերժել է: «Առավոտի» տեղեկություններով, «հանրահավաքից» հետո նրանց «արմենիկումի» լրացուցիչ քանակ են սրսկել, իսկ տեղի իրավապահներն էլ սկսել են
ԽՈՅ 21.03-20.04: Ֆինանսական վիճակն այսօր առանձնակի մտահոգության տեղիք չի տա: ՑՈՒԼ 21.04-21.05: Պահանջվում է լինել համբերատար ու կենտրոնացած: Դա է ձեր աշխատանքի բնույթը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Առօրյա հոգսերի եւ դժվարությունների առջեւ մի ընկրկեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր պարտավոր եք կատարել ավելի վաղ տված խոստումները: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեկոյան ձեր նախընտրած տղամարդուն հյուր հրավիրեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր է, որ
Վերջին գրոհը չկայացավ
Երեկ Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարը հատեց եզրագիծը: Ավաղ, չորս խմբերից եւ ոչ մեկում Հայաստանը մրցանակակիր չունեցավ, թեեւ ուժեղագույնների «A1» խմբում նախավերջին օրը նման հույսեր դեռ կային: 8-րդ տուրում մեր շախմատիստներից հինգը հաղթանակ տարավ, իսկ Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրադարձությունները հաջող զարգանալու դեպքում անգամ հաղթող դառնալու հեռանկար ունեին: Սակայն վճռորոշ խաղափուլը նրանց մոտ