Օրվա լրահոսը
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԵՆ՝ ԲԱՅՑ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՉԵՆ
Մայիսյան գյուղի 23 բնակիչների տունը մանկապարտեզն է Նարինեն դասերը սովորում է մոմի լույսի տակ: Նրա ընտանիքը ի վիճակի չէ վճարել 12 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտքը: Հարությունյանների 5-ամյա որդին՝ Արսենը, մանկապարտեզում է ծնվել: Երիտասարդ ընտանիքը երկրորդ երեխայի մասին լսել անգամ չի ուզում. «Այս անմարդկային պայմաններում մի կերպ Արսենին ենք մեծացնում: 21-րդ դարում նույնիսկ աթոռ չունենք, որ
Էջմիածինցիները երթուղուց դժգոհում են
Մոտ մեկ ամիս է՝ ուղեւորները միկրոավտոբուսներով երթեւեկում են իրար գիրկ նստած Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող կանգառներում արդեն քանի օր է՝ օրվա անգամ ոչ «պիկ» ժամերին 10-20 ուղեւոր է սպասում: Նրանք ստիպված են կանգառից աղեկտուր ձայներ հանել, խնդրել-աղաչել, որ մի ոտնատեղ անեն՝ երթուղային տաքսի խցկվելու համար: Երթուղին սպասարկում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը տրանսպորտի եւ կապի նախարարությունում
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՇՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է»
«Կասկադ Ինշուրանսի» գլխավոր տնօրենը փաստում է, որ մեր քաղաքացիներն ավելի շատ մտածում են օրվա հացի, քան ապահովագրության մասին: Պարզվում է, Հայաստանում գործում է ապահովագրության համակարգի լայն սպեկտր՝ մոտ 67 տեսակ: Ճիշտ է, դրա մեջ չեն մտնում մարմնի բարեմասնությունների ապահովագրման տեսակները, ու ցանկության դեպքում էլ, ասենք, մեր որեւէ «աստղ» չի կարող հայաստանյան որեւէ ընկերությունում ապահովագրել իր
ՄԱՐԴԱՎԱՐԻ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Անօթեւաններին լողացնում, կերակրում ու հագցնում են, հետո վերադարձնում փողոց «Ես ահավոր վիճակում էի, կեղտոտ, չսափրված, սարսափելի տեսք ունեի, մարդիկ տեսան, խղճացին ու ինձ այստեղ բերեցին, եթե չբերեին, ես հիմա ողջ չէի լինի: Ժամանակին նորմալ տուն-տեղ ունեի, կին, երկու երեխա, բայց երկիրը փլուզվեց, ընտանիքս էլ հետը փլուզվեց: Ես հայտնվեցի փողոցում: Արդեն 7 տարի դրսում եմ ապրում:
Հայ երեխաները Վանում թուրքերեն չեն խոսել
Վանի պատմությունը խեղաթյուրվել է կողմնակալ պատմաբան Մակ-Քարթիի կողմից Անցյալ տարվա սեպտեմբերին Յութայի համալսարանի կողմից (ԱՄՆ) հրատարակվել է «Հայկական ապստամբությունը Վանում» գիրքը, որ հեղինակել են Ջասթին Մակ-Քարթին, Էսաթ Արսլանը, Սեմալեթին Թաշքիրանը եւ Օմեր Թուրանը: Աշխատությունը խեղաթյուրված նկարագրում է առաջին համաշխարհային պատերազմին նախորդող իրադարձությունները եւ հայերի ապստամբությունը, որը իբր պատճառ դարձավ Վանի ավերմանը եւ հետագայում ամբողջ հայ
Հ1-ՈՒՄ՝ «ԹԵԺ», «ԴԱՐ 21-ՈՒՄ»՝ «ԷՇ ՏԱՍՆՅԱ՞Կ»
Հանրային եթերից «հումորով» վիրավորել են մարդկանց եւ մեկ այլ հեռուստաընկերության Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր «Մինորա» մշակութային կենտրոնի տնօրեն, երգիչ-պրոդյուսեր Ռոլանդ Ռեյը: Հիշեցնենք, որ վերջերս «Առավոտին» նա հայտնել էր, որ հունվարի 21-ին Հ1-ով եթեր հեռարձակված «32 ատամ» հումորային հեռուստաշարքի հաղորդման ժամանակ վիրավորել են իր անձն ու արժանապատվությունը. «Հաղորդաժամին ինձ էշ են անվանել, տվել են եւս
+18 աստիճանը չի ապահովվում
Չնայած դրան՝ այս տարի Երեւան քաղաքի լոկալ ջեռուցմամբ չապահովված դպրոցներում դասերը սկսվել են փետրվարի մեկից: Որպես կանոն, շատ ծնողներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել ուսումնական երկրորդ կիսամյակի առաջին օրերին՝ այն մտավախությամբ, որ ձմեռային արձակուրդներից հետո դժվար թե դպրոցները հավուր պատշաճի տաքացված լինեն: Մեզ հետ զրույցում կրթօջախների ղեկավարների մեծ մասը հավաստիացնում էր, որ այս օրերին բացակայությունները
«ՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԼԱՎ ՆԱՅԵՑ, ՆՐԱՆ ԷԼ ՁԱՅՆ ԿՏԱՆՔ»
Խորհրդարանական ընտրություններից առաջ այսպես են տրամադրված Արագածոտնի մարզի գյուղացիները: Որքան էլ դաշնակցությունը հայտարարի, որ չի բացառում ցանկացածի չափ ձայներ չհավաքելու դեպքում իր ընդդիմություն դառնալը, միեւնույն է, հայ գյուղացին դաշնակցությանը այլեւս ընդունում է որպես իշխանություն եւ իրենց պահանջներում էլ դաշնակցությունից ակնկալում է այն ամենը, ինչ կարող է տալ իշխանությունը: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի այցն Արագածոտնի մարզ՝
Ոստիկանությունում չե՞ն արձանագրվում հանցագործությունները
Դատախազությունն ամփոփեց անցյալ տարին Երեկ ՀՀ գլխավոր դատախազության ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեց 2006 թվականը: Ըստ զեկուցողների՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գագիկ Ջհանգիրյանի, Գեւորգ Դանիելյանի, Արամ Թամազյանի, բացահայտվել են մարդու կյանքի եւ առողջության, սեփականության դեմ ուղղված մի շարք ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ, «մեկուսացվել են կազմակերպված հանցավոր խմբեր, բազմաթիվ վտանգավոր հանցագործներ»: Նշվեց, որ «ուշադրություն է դարձվել քննության
«ԴՆՈՅԻ ՕԲՅԵԿՏԸ» ՈՐՊԵՍ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔ»
«Աստաֆյանի» ետնամասում գտնվող տունը խանգարում է պետությանը Աբովյան փողոցի 5/1 8 բնակարանի տանտերերը օրերս դիմել են Սահմանադրական դատարան: Նրանց բողոքը վճռաբեկ դատարանը չի ընդունել վարույթ, քանի որ դիմումատուները իրավունք ունեն դիմելու վճռաբեկ այն դեպքում, երբ նոր հանգամանք է ի հայտ եկել իրենց գործով կամ էլ առկա է նյութական իրավունքի խախտում, որը հանգեցրել է «ծանր հետեւանքի»:
«Տանիքով» գործատուներն աշխատողներին նեղում են
Գյումրիում ճնշված աշխատողներին պաշտպանում են ոչ թե աշխատանքային տեսուչները, այլ մարդու իրավունքների պաշտպանները: Մարզերում գործատուներն իրենց ենթակաների հետ վարվում են՝ ինչպես ծառայի հետ, արհամարհելով Աշխատանքային օրենսգրքի պահանջները: Վերջին շրջանում Գյումրիի մի քանի դպրոցներում մեծ սկանդալներ եղան՝ կապված ուսուցիչ-տնօրեն հարաբերությունների հետ: Նույնիսկ դեպքեր եղան, երբ ուսուցիչների ու գործադիր տնօրենի միջեւ խնդիրները ծեծկռտուքի վերածվեցին: Խոսքը, օրինակ, թիվ
ԴԱՀԿ-Ն ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՎՏԱՐԵԼ Է
Սնանկ ճանաչված Գյումրիի «Տեքստիլ կոմբինատին» պատկանող հանրակացարանն աճուրդի է հանվել, եւ հանրակացարանի բնակիչները հայտնվել են փողոցում: Վերջին շրջանում Շիրակի մարզի տնտեսական դատարանի որոշմամբ՝ մարզի մի շարք օբյեկտներ հերթով սնանկ են ճանաչվում եւ աճուրդ- վաճառքի հանվում: Սնանկացածների ցանկում են հայտնվել այնպիսի շահութաբեր օբյեկտներ, ինչպիսիք են, օրինակ, «Բայանդուրի թռչնաբուծական ֆաբրիկան», քաղաքի ավտոբուսային ու տրոլեյբուսային պարկերը: Պարզվում է՝
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՍԻՐՈՒՄ
Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ազատյանին հարցրի, թե ընդդիմադիր գործիչներից ո՞ւմ է հավանում: Երկխոսությունը ներկայացնում ենք բառացի, որ թյուրիմացությունների տեղիք չտա: – Ի՞նչ կարծիքի եք ընդդիմության մասին: – Ընդդիմությա՞ն, ես ընդդիմադիր եմ, էլ ի՞նչ ասեմ: – Ո՞ր կուսակցության անդամ եք: – Կուսակցություն չունեմ: – Ո՞ւմ եք ընդդիմադիր: – Ընդդիմադիր եմ բոլորին, որ էս երկիրը
ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ դատախազության կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազը պատասխանեց քաղաքական հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ հարցերին։ Գեղամյան. «Գլխավոր դատախազությունը դիմել է Արտաշես Գեղամյանին, որ վերջինս ներկայացնի իր հայտարարությունը հիմնավորող նյութեր, տվյալներ, որպեսզի հիմքեր ունենանք քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն սկսելու համար: Սակայն մեզ տրամադրվեց մամուլի ասուլիսի տեսագրությունը, որը բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվել էր, եւ դա լրացուցիչ տեղեկատվություն մեզ
Գյուլը գնում է «պատերազմ»
Իրաքյան զարգացումներ, պայքար Քրդստանի բանվորական կուսակցության «ահաբեկչական» գործունեության դեմ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելիք օրինագծի կանխարգելում: Ահա այն առաջնահերթ մտահոգությունները, որոնք կգլխավորեն Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի՝ փետրվարի 4-ի վաշինգթոնյան այցի օրակարգը: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուզը», Գյուլն այդ հարցերը նախ կքննարկի ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ, իսկ փետրվարի 5-ին հանդիպումներ կունենա
Ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ
«Ես եկել եմ ձեզ ասելու, որ հույս չդնեք, թե 2007 թ. մայիսին տեղի կունենան ազատ եւ արդար ընտրություններ»,- երեկ հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ «իշխանությունները նորմալ ընտրություն անցկացնելու ցանկություն չունեն, որովհետեւ նախ՝ շատ սիրում են իրենց աթոռները, երկրորդ՝ այդ աթոռները եկամտաբեր են»: Ըստ «lragir.am»-ի, Ֆ. Խաչատրյանը նաեւ հայտարարել է, թե
ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ ՈՐՈՇՈՂԸ ԹԱՂԱՊԵՏՆ Է
Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը, որը 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր համայնքում Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀԿ-ի համար անհրաժեշտ քվեներ էր ապահովել, ավելի ուշ հայտարարել էր այդ կուսակցությունը լքելու իր որոշման մասին: 2006թ. հուլիսին, սակայն, նա վերականգնվեց «Հանրապետականում»: – Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ ՀՀԿ: – Ճիշտ է, այն ժամանակ ես նեղացել էի ու կուսակցությունից դուրս
ԱՆԱԿՆԿԱԼ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Երեկ նրանց կարելի էր տեսնել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանին զորակցող երթի ընթացքում: Կամերային երաժշտության տան դիմացի պուրակում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի այս բողոքի ցույցի մասնակիցների շարքերում բավական անակնկալ էր տեսնել բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին: Նրա հետ մեր զրույցն
ԵՐԹ-ԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ
Ոստիկանները երեկ չարձագանքեցին, երբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կողմնակիցները հանրահավաք անցկացրին Կամերային երաժշտության տան առջեւ: Բայց փորձեցին խոչընդոտել ԱԱԾ-ի շենքի դիմաց նրանց կանգ առնելու փորձը: «Ձեզ երթ ա տված: Ձեզ տված չի ամեն տեղ կանգնել ու միտինգ անել: Ընդեղ արեցիք՝ հասկացանք»,- ասում էին ոստիկանները «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Սամվել Հարությունյանին: Ոստիկանները երթի մասնակիցներին
«ՍԻՄ-Ի ԳՐՈՀԸ» ՀԵՏԱՁԳՎԵՑ
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս ՍԻՄ», «ՍԻՄ-ՍԻՄ, բացվիր». երեկ այսպիսի վանկարկումներով ՍԻՄ կուսակցությունից հեռացված մի խումբ անդամներ, Հրանտ Խաչատրյանի գլխավորությամբ, հավաքվել էին կուսակցության գրասենյակի առջեւ եւ պահանջում էին, որ իրենց ներս թողնեն, որպեսզի անցնեն աշխատանքային պարտավորությունների: Նրանք հիմք էին ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ նախօրեին կայացրած որոշումը, ըստ որի՝ չեղյալ են համարվել ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները. այդպիսով
Պայքար՝ ընդդեմ «բախտախաղի»
Երեկ տեղեկացրել էինք, որ ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ցեղասպանությունը վերահաստատող թիվ 106 բանաձեւի նախագիծը, սկիզբ դնելով բավական աղմկոտ եւ որոշակիորեն անկանխատեսելի մի գործընթացի։ Ինչպես հայտնի է, Կոնգրեսի նոր՝ դեմոկրատների մեծամասնությամբ բնորոշվող կազմի ձեւավորումից հետո աննախադեպ կերպով աշխուժացել են Ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունման հետ կապված քաղաքական բանավեճերը, մի դեպքում
ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեզ հոգու անսահման ուրախություն կպարգեւի: ՑՈՒԼ 21.04-21.05: Գերազանց ինքնազգացողությունը ձեր առջեւ կբացի բոլոր փակ դռները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճակատագիրը ձեզ կհովանավորի բոլոր գործերում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կամքի ուժի եւ զսպվածության ներդաշնակումը կնպաստի օրվա արդյունավետությանը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր կարելի է գործընկերների հետ նոր ծրագրեր քննարկել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հնարավոր է անպաշտպանվածության զգացում ունենաք: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
«ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Մեր զրուցակիցն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը: – Պարոն Խալիկյան, ի՞նչ կասեք Լեւոն Արոնյանի վերջին ելույթի մասին: – Շախմատի համաշխարհային օլիմպիադայից հետո Արոնյանը ավելի հասուն խաղ է ցուցադրում: Աճի տեմպերը սովորականից բարձր են եւ ակնառու: Արոնյանն այսօր արդեն ինտեգրված է աշխարհի լավագույն շախմատիստների ընտանիքում եւ չափազանց կարեւոր է դառնում,
Բրիտանացին անարգել է Եռագույնը
Մինչդեռ Հայաստանում բրիտանական խորհուրդը նրան արդարացնում է Երեկ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, ուր վրդովմունք է հայտնել Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան ժամանած պարուսույց, պարող Նայջել Չարնոքի «Ֆրանկ» ներկայացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Բրիտանական խորհուրդը վերջինիս բնորոշել էր իբրեւ «ազգային գանձ»: «Բրիտանական խորհրդի՝ արվեստագետներին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը ողջունելի է, մանավանդ, երբ նախապես տեղեկացնում են, որ հրավիրված «Նայջել
«ԿՌՎՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԻԹՄԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ»
Հարցազրույց Անուշ եւ Ինգա Արշակյանների հետ – Շուրջ 6 տարի պրոֆեսիոնալ բեմում պրոպագանդում եք ազգային, աշուղա-գուսանական երգեր: Ազգային երգերի ձեր մեկնաբանությունները մասնագետները թեեւ որակում են կիրթ, սակայն նշում են, որ դրանցում, ինչպես բարբառների, այնպես էլ երաժշտության ընդգծված շեշտադրում կա: Անուշ- Համամիտ ենք ասվածին: Ծնունդով երեւանցի լինելով՝ մենք փորձում ենք յուրացնել Հայաստանի տարբեր շրջանների բարբառները: Ժամանակին
Մարզպետը վռնդում է, դատարանը՝ վերադարձնում
Պաշտոնից ազատվելն ու դատական կարգով վերականգնվելը Գյումրիի թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Հակոբ Մուշի համար խաղ ու պար է դարձել: Օրերս մանկագիր Հակոբ Մուշը նորից սթրեսի մեջ գցեց իր հին կոլեկտիվին ու Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին՝ վերջինիս անսպասելիորեն դատի տալով ու նորից տնօրենի պաշտոնում վերականգնվելով: Ինչպես հայտնի է, նա աշխատանքից ազատվել էր երկու ամիս
ԻՆՉՈ՞Ւ ԴԱՐՁԱ ԹԻՐԱԽ
Հարցազրույց ԱԺ նախագահի նախկին խորհրդական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Բորիս Շահնազարյանի հետ: – Հայտնի է, որ Դուք «Գարդմանահայերի հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահն էիք, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի խորհրդականը: Դուք զբաղվու՞մ եք հասարակական գործունեությամբ: – Ես հրաժարական եմ տվել 2006թ. դեկտեմբերին: Հայրենակցական միության նախագահի պարտականությունները մինչեւ նոր համագումար հրավիրելը ժամանակավորապես դրվել են Հակոբ
Երիտասարդության ակնկալիքները՝ ընտրություններից
Նրանք ուզում են քաղաքականացվել, որպեսզի իրենց պահանջները «վերեւներին» հասցնեն Նորաբաց «Տեսակետ» ակումբի առաջին հյուրերը՝ երեկ «ՀՀԿ», «Օրինաց երկիր» եւ «ՀՅԴ» կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարներն էին: Նրանք փորձեցին ներկայացնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերը եւ սպասելիքները: ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի համոզմամբ, երիտասարդությունը միշտ «քշված է եղել» կուսակցական աշխատանքներից, եւ ժամանակն է, որպեսզի ակտիվ ներգրավվի
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ
Արդեն մեկ ամիս է՝ բնակիչներն ապրում են սարսափելի հակահիգիենիկ պայմաններում: Ամանորից սկսած՝ մայրաքաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ Կիեւյան 8 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներն իրենց բնական կարիքները հոգում են տոպրակների մեջ ու տոպրակն էլ պատշգամբից նետում դուրս: Այլ՝ ավելի քաղաքակիրթ տարբերակ չկա. հանրակացարանի ջրի եւ կոյուղու խողովակները խցանվել են ու թե հիմա ինչ է կատարվում շենքի ընդհանուր
Կողմնորոշվածներն ու չկողմնորոշվածները 50/50 են
«Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը դեռեւս չի որոշել՝ առաջադրվել մեծամասնականո՞վ, թե՞ ոչ: «Գործարար» պատգամավորական խմբի անդամներից ոչ բոլորն են հստակեցրել, թե ինչ են անելու՝ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու են մեծամասնականո՞վ, թե՞ կցվելու են այս կամ այն կուսակցության ցուցակին: Խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը չկողմնորոշվածների մեջ է, ավելի ճիշտ՝ կողմնորոշվել է մի հարցում՝ այլ կուսակցության չի կցվելու,