Օրվա լրահոսը
Արդյո՞ք ամուսնալուծությունը ելք է
Այն բոլոր խնդիրները չի լուծում Ինչպես ասվում է մեր երկրի Սահմանադրության 35-րդ հոդվածում՝ ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, եւ ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք: Այս իրավական դրույթն ընդգծում է ամուսնության եւ ամուր ընտանիքի կարեւորությունը: Սակայն ամուսնական համատեղ կյանքն այնքան էլ հարթ չէ,
ՕԺԻՏԸ ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐԱՀԱՐՍԻ ՆԱՄՈՒՍՆ ՈՒ ՊԱՏԻՎՆ ԷՐ
Այժմ օժիտ տալու ավանդույթը գրեթե վերացել է «Աղջկաս այնպիսի օժիտ պետք է դնեմ, որ սկեսուրի բերանը բաց մնա…». սա յուրաքանչյուր հայ մոր ցանկությունն է: Հին ժամանակներում օժիտ ասվածն այլ նշանակություն ուներ, եւ եթե որեւէ մեկն աղջիկ էր ամուսնացնում՝ օժիտը պարտադիր էր: Հնում օժիտ էին դնում այն ամենը, ինչ չգրված օրենքով հասնում էր տվյալ աղջկան իր
ԿԱՄՍԿՈՒ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՉԷ
Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի հիմնական մրցաշարում երեկ վերջին հանգստյան օրն էր: Հինգերորդ տուրում ամերիկացի Գատա Կամսկուն երկրորդ անգամ անձնատոր լինել հարկադրելուց հետո բուլղարացի Վեսելին Տոպալովը հաջորդ օրը սեւերով հասավ ցանկալի ոչ-ոքիի եւ առջեւում է 3,5:2,5 հաշվով: Այսօր, նախավերջին տուրում, Տոպալովը խաղում է սպիտակներով, հետեւաբար, հաջողությունը զարգացնելու եւ մրցամարտի ելքը վճռելու ավելի
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան գավաթի 2009 թվականի խաղարկության վիճակահանությունը: Պատվավոր մրցանակի համար կմրցեն միայն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբները, որոնք պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից: Վիճակահանությամբ խաղացանկն այսպիսի տեսք է ստացել: 1/4 եզրափակիչ: Առաջին հանդիպումներ: 17.03.09 «Փյունիկ»-«Կիլիկիա», «Ուլիս»-«Գանձասար»: 18.03.09 «Բանանց»-«Արարատ», «Միկա»-«Շիրակ»: Պատասխան հանդիպումներ: 07.04.09 «Կիլիկիա»-«Փյունիկ», «Գանձասար»-«Ուլիս»: 08.04.09 «Արարատ»-«Բանանց», «Շիրակ»-«Միկա»: 1/2 եզրափակիչ:
ՄԵԿՆԱՐԿԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացված ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնություններում որոշվեցին հաղթողներն ու մրցանակակիրները: Հայաստանի չեմպիոններ Մելինեն, Նազիկը եւ Հռիփսիմեն կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը գոհ է 77 կգ քաշային ծանրորդներից: Ըստ քաշային կարգերի, հանրապետության չեմպիոն դարձան. կանայք՝ 48 կգ քաշային կարգ՝ Իզաբելա Յայլյան, 53 կգ՝ Լիանա Մանուկյան, 58 կգ՝
Չարենցի ձեռագրերի ոդիսականը
Մեկնաբանում է չարենցագետ Դավիթ Գասպարյանը 20-րդ դարի հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թ. եւ տեղակայված է այն բնակարանում, ուր բանաստեղծն ապրել է կյանքի վերջին տարիները՝ 1935-1937թթ.: Այս տարի թանգարանը նշելու է հիմնադրման 45-ամյակը: Փետրվարի 12-ին՝ Արփենիկ Չարենցի մահվան տարելիցի օրը, թանգարանում ավելացվել է հետաքրքիր ցուցանմուշներով եւս մեկ բաժին: Նոր անկյունում տեղ
«ՕՁԸ ՏԱՔԱՑՆՈՂԻՆ Է ԿԾՈՒՄ»
Նորք- Մարաշ համայնքի հոգեւոր հովիվ տեր Զաքարիան պատասխանում է բարեպաշտ հավատացյալի անունից հանդես եկող նամակագիրներին: Տեր Զաքարիան ճանաչում է մամուլում տպագրված անանուն նամակի հեղինակներին: Վերջերս ԶԼՄ-ներին էր ուղարկվել մի նամակ, որը ստորագրված էր «Նորք-Մարաշ համայնքի հավատացյալների, բարեպաշտ ժողովրդի» անունից: Նրանք նամակով դիմել էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս
ՍՊԱՆՎԵՑ ԿԳԲ-Ի ԳԵՆԵՐԱԼԸ Կիրակի օրը Մոսկվայում սպանվեց Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոգաչովը, որը ժամանակին զբաղեցնում էր Դաշնության խորհրդի խոսնակ Եգոր Ստրոեւի խորհրդականի պաշտոնը եւ նրա նախկին փեսան էր: Իրավաբանները արձանագրել են, որ Ռոգաչովը դարձել է պատվիրված սպանության զոհ, բայց չեն մանրամասնել սպանության վարկածները: Ռոգաչովի սպանությունը համընկավ նրա նախկին ազգականների կյանքում լուրջ փոփոխությունների հետ,
«Քաղաքական վրեժ» Ռուսաստանյան ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու մայրը՝ Մարիա Խոդորկովսկայան, հայտարարել է, թե իր որդու քրեական հետապնդման պատվիրատուները երկրի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինն ու փոխվարչապետ Իգոր Սեչինն են: 2005 թվականին 8 տարվա ազատազրկման դատապարտված Խոդորկովսկուն եւ նրա բարեկամ ու գործընկեր Պլատոն Լեբեդեւին առաջադրվել են նոր մեղադրանքներ, եւ նրանք նախօրեին Չիտայի բանտից
Բուհական առօրյա
Մանկավարժականում՝ աշնանային, Լեզվաբանականում՝ չինական տրամադրություններ Երեկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում մթնոլորտը աշնանային էր, քանի որ տեղի էր ունենում «Աշնան մեղեդի» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր կուլտուրայի ֆակուլտետի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը: Զրուցեցինք կազմակերպիչ Արմեն Խաչատրյանի հետ: Նա ասաց. «Այսպիսի միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ գնահատողը եւ
«ՀՊԱՐՏ ԵՆ, ՈՐ ՀԱՅ ԵՆ»
Իր ղեկավարած դպրոցի սաների մասին ասում է Գլենդելի հայագիտական թեքումով դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աննա Գրիգորյանը: Հայկական դպրոց ԱՄՆ-ում, որը չունի ոչ կրոնական, ոչ էլ կուսակցական ուղղվածություն: Դպրոց, որը ոչ միայն հայապահպանության խնդիր է լուծում հեռավոր Ամերիկայում, այլեւ հայ աշակերտին տալիս է հիմնական այն գիտելիքները, որոնք նա կարող էր ստանալ, եթե սովորեր հայաստանյան դպրոցում:
ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ
Պատմվածքը գրվել է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տպավորությունների ներքո Գյուղական պարզ ու անմիջական գիշեր էր։ Արեւանման բոլորալուսնի ձյունաճերմակ փայլը, որ սփռվել էր Երկիր մոլորակի վրա, սպիտակալույսի մեջ էր առել ամենն ու ամենքին։ Հեռավոր բլուրների չարագուշակ խավարից այս կողմ անմեղ հանդարտությամբ ձգվում-պսպղում էր վիշապագալար խրամատը, որի հեռավոր խաղաղ անկյունում ուս ուսի քնած էին չորս ընկերները։
Սկզբի համար՝ չորս պահանջ
Ջավախահայերն առայժմ Վրաստանին են դիմում Վրաստանի ԱԳ նախարարի եւ ԱԺ նախագահի երեւանյան այցերից հետո՝ երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատան մատույցներում, ի պաշտպանություն ջավախահայության եւ ջավախահայության խնդիրները լուծելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել «Ջավախք» հայրենակցական միությունը, «Երկիր» միությունը եւ «Միտք» կենտրոնը: Կազմակերպիչների խոսքով, բողոքի ակցիան վրացի պաշտոնյաների մեկնելուց հետո կազմակերպելը տեխնիկական պատճառներ ունի եւ միայն: Թեեւ ջավախահայությանն
ՄԵԿ ԿՆԻՔ ԵՎ ՇԱՏ-ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ
Սիսիանի նոր քաղաքապետը դժգոհ է իր ստացած «ժառանգությունից» Քիչ հավանական է, որ այսպիսի ճանապարհներով դպրոց գնալ-գալու պարագայում երեխաները դեռ ցանկություն ունենան կրծել գիտության գրանիտը: Սիսիան հասնելուն պես նկատեցինք, որ Շահումյան, Իսրայելյան եւ մյուս ոչ ծայրամասային փողոցները լուսավորված էին, իսկ ճանապարհները նույն անմխիթար վիճակում էին: Մասնավորապես, Սիսիանի թիվ 1 միջնակարգ եւ թիվ 13 օժանդակ դպրոցներ տանող
Գյումրիի քաղաքապետի դեմ
«Գրավոր վիրավորանք» չկար Ռուզաննա Ներսիսյանը համաձայն չէ քաղաքապետարանի դիրքորոշման հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախորդ օրը սկսվեց Գյումրիի «Թոռնիկ Ռուզաննա» նախակրթարանի՝ պաշտոնից հեռացված տնօրեն Ռուզաննա Ներսիսյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի: Հիշեցնենք, որ Ռուզաննա Ներսիսյանը Գյումրիի ավագանու նախկին անդամ Կարապետ Ներսիսյանի կինն է, որի պնդմամբ՝ իրեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացրել է քաղաքական
ԱՆՀԱՆԳԻՍՏ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Խուզարկուներ՝ սոցապո՞ւմ Սոցիալ-ապահովության ծառայությունները կարծես ԿԳԲ-ացվում կամ հատուկ ծառայություններին բնորոշ գործելաոճ են որդեգրում: Նպաստառու ընտանիքի պայմաններին ծանոթանալու համար՝ տեսուչների ձեռքը հարցաշարով բլանկներ են տրվել եւ ուղարկվել պարզելու, լրացնելու, թե տվյալ ընտանիքն ինչքան պարտք ունի, ինչպիսի հագուկապ, սննդակարգ ունի եւ նեղ անձնական ինչ այլ խնդիրներ կան: Ինչպե՞ս պարզել: Տարբերակ 1. Հիմք ընդունել տանտիրոջ խոստովանությունը, օրինակ՝ «Հարեւանուհուս
«Ինչ հիշում եմ՝ էս գործին եմ»
Շուրջ 10 տարի մուրացկանությամբ ապրող տիկին Մարիետան երեխա չի ունեցել, որպեսզի մի փող հավաքող էլ չավելանար: Տիկին Մարիետան մուրացկանությամբ է ապրում: «Փող եմ հավաքում, որ կարողանամ իմ եւ հիվանդ ամուսնուս գոյությունը պահեմ, երկուսս էլ մանկուց 3-րդ կարգի հաշմանդամ ենք, յուրաքանչյուրս 8000 դրամ բազային թոշակ ենք ստանում, բայց այդ թոշակով միայն մանր-մունր ծախսերն ենք հոգում, իսկ
ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԿՆՈՋԻՑ ԱՆՊԱԿԱՍ Է
Կանայք հիմնականում շարունակում են ապրել այն ընտանիքներում, որտեղ իրենց պարբերաբար ծեծում են ու հայհոյում: «Առաջին ապտակը ամուսնուցս ստացա հենց հարսանիքի հաջորդ օրը: Պատճառն այն էր, որ նրա խնդրած սրբիչը մի փոքր հեռավորությունից գցեցի: Դրան հաջորդեց մի ծանր ապտակ: Պարզվեց, որ դրանով ես նրան արհամարհեցի, ուրեմն ինքը կսով որեցնի ինձ հարգել իրեն: Եվ արդեն 5 տարի
Բրուցելոզը հասել է Գեղարքունիք
Մարզերում արձանագրվում են ոչ միայն կենդանիների, այլ նաեւ մարդկանց՝ բրուցելոզով վարակվելու նորանոր դեպքեր Բրուցելոզով չվարակվելու համար փողոցից կաթ ու մածուն մի գնեք: Հանրապետության Սյունիքի եւ Շիրակի մարզերի անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդությունը փոխանցվեց նաեւ մարդկանց: Չնայած գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, որ վիճակը մեղմելու եւ վարակի տարածումը կանխելու համար միջոցառումներ են իրականացնում, հիվանդությունը արդեն գլուխ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՁԱԽՈՂՎԻ»
Որոշ տնտեսագետներ համոզված են, որ «Համահայկական բանկի» գաղափարը մեր կառավարության վերամբարձ ծրագրերից մեկն է: «Համահայկական բանկի» նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձեւավորմանը եւ այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում»: Սա մի հատված է նախորդ տարեվերջին ընդունված «Համահայկական բանկի մասին» օրենքից: Կարդալով օրենքն ամբողջությամբ, դժվար է պատկերացում կազմել,
Սեֆիլյանը զգուշացնում է
Չտրվել «կենտրոնների» դավադրությանը Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում «Հայ կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնեց իր մտահոգությունն առ այն, որ աշխարհաքաղաքական կենտրոնները ծրագրել են Հայաստանում գարնան վերջին կամ ամռան սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Թե հատկապես ո՞ր կենտրոնի մասին է խոսքը, Սեֆիլյանն առայժմ չի ցանկանում մանրամասնել: Ըստ բանախոսի, սույն ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի
«ԻՆՉՈՒ ԵՆՔ ԲԹԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ»
ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Պարոն Ներսիսյանց, Դուք հաճախ քննադատել եք պետական պաշտոնյաների եւ գործարարների գործառույթների համատեղումը: Ի՞նչ առաջխաղացում կա այդ խնդրի լուծման մեջ: – Նախ շեշտեմ, որ պետական պաշտոնյաների եւ գործարարների գործառույթների համատեղումը, ըստ իս, այսօր ամենագլխավոր խնդիրն է Հայաստանում, որը քայքայում է թե՛ ժողովրդավարական կարգերը եւ թե՛ տնտեսական
ԶԳՈ՛Ն ԵՂԵՔ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նկատեց, թե ճգնաժամի պայմաններում գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կարող է ունենալ սոցիալական լուրջ հետեւանքներ. «Հայաստանում ավելի քան 1 մլն մարդ խոցելի վիճակում է, եւ այդ թանկացումներից անկասկած կտուժեն հատկապես բնակչության անապահով խավերը»: Հիշատակեց, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է «Մաքսային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է
«Գլխո՞վ են մտածում, թե՞ այլ օրգանով»
ԱԺ մարտի 1-2-ի իրադարձությունները քննող հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը վրդովված է ընդդիմության կողմից հնչող այն գնահատականների կապակցությամբ, որոնցում ասվում է, թե ամենեւին կարիք չկար երկարաձգել «Մարտի 1-2»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւս մի քանի ամսով: Մեր զրուցակցի բացատրությունը հետեւյալն է. «Որոշակի գործունեությունից հետո ստեղծվեց փաստահավաք խումբ, որի նպատակն էր փաստերի ուսումնասիրություն
«Ճարահատյալների հույսը Կոնգրեսն է»
Հայ ազգային կոնգրեսի ասուլիսը Գյումրիում «Մեր լավագույն ընկերները գտնվում են բռնապետության զնդաններում. ուղիղ մեկ տարի առաջ մի քանի սափրագլուխ, դիմակավորված անձինք հացի սեղանից ագրեսիվ ձեւով ձերբակալել են գնդապետ Զաքարյանին, կարելի է ասել՝ առեւանգել են, մեկ տարի է՝ մեր ընկերները գտնվում են բանտերում, բայց վստահ ենք, որ էս ամեն ինչը երկար չի տեւելու, մեր հաղթանակը սարերի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Կոալիցիայի կամոք՝ «Քրեական օրենսգրքում» պահպանվելու է այս դրույթը «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երեկվա քննարկմանը ներկա էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: «Ես այստեղ եմ գտնվում զուտ հետաքրքրության համար,- «Առավոտին» ասաց նա:- Նախընտրում եմ անձնապես ավելի լավ հասկանալ ընթացող գործընթացը: Ես հրապարակային ինչ-որ սիրուն կենաց ասող մարդ չեմ: Ինձ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ընդդիմության հանրահավաքից առաջ ոստիկանները որոշել էին «պրոֆիլակտիկ» միջոցառումներ իրականացնել Երեկ, ժամը 17:00-ին, «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կառույցի գրասենյակում Հայ ազգային կոնգրեսի՝ Ավան համայնքի կառույցի պատասխանատուներ Արամ Սարգսյանն ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, նաեւ «Հանրապետություն» կուսակցության Ավանի կառույցի ղեկավար Լյովա Եղիազարյանը հանդիպել էին Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների եւ ապակուսակցական քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում,
ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՎՆԱՍՆԵՐԸ
«Պետական պաշտոնյա-գործարարները վերածվել են օլիգարխների, որոնք խուսափել են հարկերի բավարար վճարումներից՝ չարաշահելով իրենց պետական դիրքերը, խեղաթյուրել են շուկաները անհավասար պայմանների շնորհիվ, խախտել մրցույթի կանոնները, խանգարել եւ կամ արգելակել փոքր եւ միջին գործարարների մուտքը դեպի արտադրություն եւ, այսպիսով, նաեւ կտրուկ սրել սոցիալական բեւեռացումը հանրապետությունում»,- «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:
ՈՒՍԱՆԵԼԻ ՕՐԻՆԱԿ՝ ԱՆՑՅԱԼԻՑ
Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը ԱԺ-ում Համաշխարհային ներկայիս ճգնաժամի պատճառների շարքում է հիմնավորումը, որ մարդու աշխատանքը դիտարկվում է ոչ թե որպես բարիքներ ստեղծելուն ուղղված շնորհ, այլ մարդկանց շահագործելու ճանապարհով հարստություն դիզելու միջոց: Այս պայմաններում առավելագույնս է կարեւորվում իսկական բարեգործության դերը: Այդ տեսակետից ժամանակակից հայկական գործարարների, օլիգարխիայի համար թերեւս ուսանելի է Ալեքսանդր Մանթաշյանցի տեսակը, դավանած արժեհամակարգը եւ ծավալած
ՄՏԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ, ԲԱՅՑ՝ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում տպագրված «Պաշտոնները փոխանցվում են ժառանգաբար» հրապարակմանը, երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել Արաբկիր համայնքի թիվ 9 մանկապարտեզի եւ թիվ 12 մանկապարտեզին կից գործող «Էդի ընդ Էդիտ» նախակրթարանի տնօրենները: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ Արաբկիր համայնքի մանկապարտեզներում տնօրենների պաշտոնները փոխանցվում են ժառանգաբար՝ մորից աղջկան, սկեսուրից հարսին, բացի այդ, գրել էինք, որ համայնքի թիվ


















































