Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ

Փետրվար 26,2009 00:00

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան գավաթի 2009 թվականի խաղարկության վիճակահանությունը:

Պատվավոր մրցանակի համար կմրցեն միայն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբները, որոնք պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից: Վիճակահանությամբ խաղացանկն այսպիսի տեսք է ստացել:

1/4 եզրափակիչ: Առաջին հանդիպումներ:

17.03.09 «Փյունիկ»-«Կիլիկիա», «Ուլիս»-«Գանձասար»:

18.03.09 «Բանանց»-«Արարատ», «Միկա»-«Շիրակ»:

Պատասխան հանդիպումներ:

07.04.09 «Կիլիկիա»-«Փյունիկ», «Գանձասար»-«Ուլիս»:

08.04.09 «Արարատ»-«Բանանց», «Շիրակ»-«Միկա»:

1/2 եզրափակիչ: Առաջին հանդիպումներ:

14.04.09 «Ուլիս»-«Գանձասար»/«Փյունիկ»-«Կիլիկիա»:

15.04.09 «Միկա»-«Շիրակ»/«Բանանց»-«Արարատ»:

Պատասխան հանդիպումներ:

21.04.09 «Փյունիկ»-«Կիլիկիա»/«Ուլիս»-«Գանձասար»:

22.04.09 «Բանանց»-«Արարատ»/«Միկա»-«Շիրակ»:

Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 9-ին:

Կայացավ նաեւ երկրի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների աղյուսակներում թիմերի զբաղեցնելիք տողերի վիճակահանությունը:

Բարձրագույն խմբի թիմերն ստացան հետեւյալ համարները: 1. «Շիրակ» (Գյումրի), 2. «Միկա» (Աշտարակ), 3. «Բանանց» (Երեւան), 4. «Ուլիս» (Երեւան), 5. «Կիլիկիա» (Երեւան), 6. «Փյունիկ» (Երեւան), «Գանձասար» (Կապան), 8. «Արարատ» (Երեւան):

Առաջին խումբ: 1. «Իմպուլս» (Դիլիջան), 2. «Շիրակ-2» (Գյումրի), 3. «Փյունիկ-2» (Երեւան), 4. «Լեռնային Արցախ» (Գորիս), 5. «Գանձասար-2» (Գորիս), 6. «Բանանց-3» (Երեւան), 7. «Շենգավիթ» (Երեւան), 8. «Միկա-2» (Աշտարակ), 9. «Բանանց-2» (Երեւան), 10. «Փյունիկ-3» (Երեւան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել