Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՑԱՍՈՒՄ ԸՆԴԴԵՄ «ԿՈՏՈՇՈՒԹՅԱՆ»

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը մտավախություն ունի, որ ուժայիններում փոփոխություններ կատարելով՝ իշխանությունները փորձում են կոծկել հանցագործությունների հետքերը: «Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճիշտ է իր գնահատականներում, որ, ըստ էության, քննարկում ծավալվել է ոչ թե իր բարձրացրած հարցադրումների շուրջ, որոնք շատ էական են, այլ՝ այդ զեկույցով Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունները գերազանցե՞լ է, թէ՞

ԻՆՉՈՒ ԷՐ ԹԱՐՍ ՆԱՅՈՒՄ

Դատելով դեմքի արտահայտությունից, որով արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նայում է արդարադատության ներկայիս նախարարին եւ գլխավոր դատախազին, կարելի է ենթադրել, որ պատգամավորը ոչ լիովին է բավարարված վերջիններիս ղեկավարած կառույցների աշխատանքից:

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ

Չնայած՝ մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում՝ թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին՝ հաղթահարելով ժամանակն ու տարածությունը, եւ, չհավատալով պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի մեջ,

Խճանկար

Հաջող մրցելույթներ Ուկրաինայի Սումի քաղաքում անցկացված «Գուսուկու րյու» կարատեի Եվրոպայի բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում էր «Կուբոտայի գավաթը», մասնակցած 36 երկրների 15-16 տարեկան մարզիկների շարքում էին Հայաստանի «Սենդո րյու» կարատե-դոյի ազգային ֆեդերացիայի 7-15 տարեկան վեց սաներ: Նրանք մրցավայր էին մեկնել Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանի ֆինանսական աջակցությամբ: Պատանի հայ մարզիկները Սումիում նվաճել են չորս առաջին եւ

ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՉՈՒԶՈՂՆԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀՈՒԴԱՄԱՍՈՆՆԵՐ»

Բաց նամակ Տաթեւիկ Նալբանդյանին Սիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին: Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե

«Հարստանում» ենք օպերային ռեժիսորներով

Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի շրջանավարտ Վարդան Վիրաբյանի առաջին աշխատանքը՝ հայրենիքում: Օրերս Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ներկայացրեց Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերան, որը Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի (ՌԹԱԱ) երաժշտական թատրոնի ֆակուլտետի ռեժիսորական բաժնի ուսանող Վարդան Վիրաբյանի դիպլոմային աշխատանքն է: Տեղեկացնենք, որ Վ. Վիրաբյանն ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան՝ պրոֆեսոր Կ. Դոմբաեւի ջութակի դասարանը, աշխատել ստուդիայի նվագախմբում: Իսկ

ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ

Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմի ճանապարհը Հայաստանում «կանաչ» չէ: «Ի՞նչ է պատերազմը` մի օր պատահական հարցրեց տղաս: Այդ հարցը ես երբեք ինձ չէի տվել պատերազմից հետո… Տղայիս հարցը մնաց անպատասխան, քանի որ ինքս էլ չգիտեի՝ ինչ էր պատերազմը: Դրա համար որոշեցի վերադառնալ անցյալ եւ այնտեղ փնտրել»,- պատմում է «Մարդկային պատմություն՝ պատերազմի

«Հետո էլ կուզեն հացիկ-ջուրիկ տալ»

ԿԳՆ փոխնախարար Բագրատ Եսայանը ծնողների ոչ բոլոր դժգոհություններն է հիմնավոր համարում: Երեկ ԳԹԿ-ում ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը ամփոփեց հայոց լեզու եւ գրականություն առարկայից հունիսի 2-ին կայացած միասնական քննությունների արդյունքները: Նա վստահեցրեց, որ միավորները նախապես ֆաքսով ուղարկվել են մարզկենտրոններ. «Քննությանը մասնակցած 13439 շրջանավարտից բացակայել է 161-ը, «անբավարար» է ստացել 782, «20» միավոր՝ 28 դիմորդ, «19»-«20» միասին՝

ԲԺՇԿԻ ՍԽԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վիրահատելու իրավունք չուներ Ուռուցքաբանական կենտրոնի ախտորոշմամբ՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակչուհի՝ 33-ամյա Գոհար Մաթեւոսյանի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Այդ ախտորոշման մասին 2007թ. սեպտեմբերի 6-ին տեղեկացրել են նաեւ Արարատի մարզի Մասիսի առողջապահական կենտրոնի գինեկոլոգ-մանկաբարձ, բաժնի վարիչ Մհեր Ենգիբարյանին: Գոհարի հարազատների փոխանցմամբ, բժիշկը տեղյակ լինելով, որ խնդիրը լուրջ է եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել հիվանդության հետագա

Բժիշկների սիրտը կախ է

Այսուհետեւ նրանց գրպանը «մաղարիչի» փոխարեն սերտիֆիկատ են դնելու Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնելու անվճար ծննդօգնության հավաստագրերը: Արդեն 22 շաբաթական հղի կանայք կարող են դա ստանալ իրենց հաշվառման վայրերից: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Որպեսզի բժիշկներն ու բուժքույրերը հղիներին «չնեղեն» գումար ուզելով, նախարարությունը որոշել է անձամբ նրանց սերտիֆիկատ տրամադրել: Այսուհետեւ

ԱՎՏՈՇՈՒԿԱՆԵՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ

Եթե այսօր որեւէ մեկն իր մեքենան վաճառելու ցանկություն ունի, կարող է մեքենայի վրա գրել՝ «վաճառվում է» եւ ավտոշուկա տանելու փոխարեն կանգնեցնել, ասենք, մայթերին, խաչմերուկներում կամ այնտեղ, որտեղ սիրտն ուզում է: Հայաստանում մեքենաների առեւտրով զբաղվող շատ գործարարներ գերադասում են ներկրված ավտոմեքենաների վաճառքը կազմակերպելու համար տարածք ունենալ քաղաքի մարդաշատ ու կենտրոնական մասերում(Նուբարաշենի ավտոշուկա տանելու փոխարեն): Այսօր մայրաքաղաքի

ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԻ ՍՏԱՑՎԻ

«Առանց ընդդիմության իշխանությունը նմանվում է խորհրդային պոլիտբյուրոյի, որին բոլորը ծափ էին տալիս եւ ոչ ոք չէր քննադատում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա համոզված է, որ նոր ստեղծվելիք հասարակական պալատն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ հենց այնտեղ պետք է «եփվեն առողջ առաջարկները»: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կոալիցիոն ուժերի պոտենցիալը բավարար չէ՞

Իշխանությունները զբաղված են դեմագոգիայո՞վ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ Տիգրան Ուրիխանյանը հերքեց լուրերը, թե ինքը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի սանիկն է, ինչի պատճառով էլ վայելում է իշխանության բարեհաճությունը: Ու իբրեւ ասվածի ապացույց՝ մատնանշեց, որ «պատասխանատու» լրատվամիջոցներն արդեն տեւական ժամանակ չեն լուսաբանում ՀԱԿ-ի գործունեությունը: Նույնիսկ մի քանի ոչ իշխանահաճո տեսակետ արտահայտեց: 2003-ին նախագահական նստավայրում նախաձեռնվեց գործընթաց, որը

ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՈՉ ԹԵ ՀՊԱՏԱԿՆԵՐ, ԱՅԼ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ իր արտահերթ զեկույցը եւ քննարկումն այս ճանապարհի առաջին քայլն է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ հետընտրական զարգացումների մասին, ուղղակի իրարանցում է առաջացրել իշխանական կառույցներում: Գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը զեկույցի հրապարակումից անմիջապես հետո շտապեցին հանդես գալ իրենց առարկություններով: Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱՑԵԼ

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ հայտարարեց, որ իշխանության կողմից ռեալ երկխոսության առաջարկ չի արվել, իսկ այն, ինչ արվել է, «կուտ տալու» պես բան է, որը իրենք չեն ընդունում: Արման Մուսինյանը երեկ պատասխանելով լրագրողի հարցին՝ «պատրա՞ստ եք նոր բախումների», ասաց. «Ցավում եմ, որ դուք այդպես եք մտածում, ի՞նչ է նշանակում՝ պատրա՞ստ եք նորից բախումների

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ «ՏԱԿՏԻԿԱ»

«ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Բացի այդ, կալանքի տակ է նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների կամ չգործողությունների օրինականության համար»,- երեկ խորհրդարանական լսումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս հարցը տվեցին լրագրողները: Ի պատասխան՝ գլխավոր

Հացադուլ՝ հերթափոխով

Հացադուլավորներն օգնության են կանչում կաթողիկոսին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դատավարության վերսկսման նախօրեին Գյումրիի ԵԿՄ անդամները երեկվանից նորից հացադուլ հայտարարեցին: Ինչպես հայտնի է, բողոքի այս ձեւին նրանք դիմում են արդեն 4-րդ անգամ: Եվ քանի որ ազատամարտիկները առողջական խնդիրներ ունեն, 2-3-րդ կարգի հաշմանդամներ են,

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ

Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սառնասիրտ սպանությունները մեկ անգամ եւս ստիպում են խորհել դրանք ծնող պատճառների մասին: Ինչո՞ւ այդպես եղավ: Ինչպե՞ս եղավ, որ այսօրվա՝ արդեն տասնյոթ տարի ժողովրդավարական հռչակված Հայաստանում գտնվեցին իշխանավորներ, որ ժողովրդի վրա կրակելու հրաման արձակեցին, եւ մարդիկ էլ, որ կրակեցին: Ովքեր են այս եւ այն մարդիկ, որ այդքանից հետո էլ դեռ փորձում են

Արվեստագետները՝ խաչատրյանական փառատոնին

Միջոցառման շրջանակներում հանդես կգան նաեւ երգչուհի Գայանե Գեղամյանն ու դաշնակահարուհի Աննա Մանդալյանը: ՀՀ մշակույթի նախարարության եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 6-14-ը կանցկացվի երաժշտական փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 105 եւ նրա տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյակներին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ փառատոնի շրջանակներում կանցկացվի գիտական կոնֆերանս՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, Խաչատրյանի մասին ֆիլմի

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԴԱՌՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ Ա՞Ժ

Մտավորականները տարաբնույթ կարծիքներ ունեն Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, դերասան Աշոտ Ադամյանը: Հայտնի է, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքները մեղմելու համար ստեղծել Հանրային խորհուրդ կամ պալատ, որտեղ ներգրավված լինի տարբեր ոլորտների շուրջ 100 ներկայացուցիչ: Ասուլիսին ներկա հյուրերից Ավիկ

«Ազգովի կարդանք Խորենացու «Ողբը»

Առաջարկում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունում է, որ իրավունքների համար պայքարը շարունակվում է: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը բեմադրիչ Արմեն Մազմանյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էին, թեման՝ հասարակական լարված մթնոլորտը: «Այժմ ձեւ ենք անում, թե հասարակության մեջ գնում են բովանդակային խորքային պրոցեսներ եւ մենք փորձում ենք

ԲՐՈՒՏԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ

Գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ն անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին դիմել էր դատարան՝ պահանջելով Բուսաբանական այգու մուտքին կից գործող բրուտանոցից վտարել քանդակագործ Գարիկ Կուրղինյանին: Առանց վերջինի ներկայության, դատարանը վճիռ էր կայացրել եւ վտարել նրան: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն այս տարվա մարտի 6-ին նույնպես անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը: Բրուտանոցի տարածքը 1985 թվականից մինչ օրս գտնվել

«Բարեկամներիս տանն եմ ապրում»

Ո՞վ է փոխհատուցելու սեփականատիրոջը Դեռեւս 2003 թ. Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Հովսեփյան) հաստատել է հաշտության մի համաձայնություն, որով խախտվել է իմ՝ սեփական բնակարան ունենալու իրավունքը: «Առավոտն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել է այս խնդրին: Արդարության ակնկալիքով բազմաթիվ դռներ եմ թակել. հինգ անգամ դիմել եմ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈ՞Վ

Երկքաղաքացիությունը ձեռնտու է հատկապես վրացիներին Շուրջ տարիուկես է՝ Հայաստանն ընդունել է երկքաղաքացիության մասին օրենքը: Սակայն հաշվի առնելով, թե այլ երկրների քանի քաղաքացի է ցանկություն հայտնել դառնալ ՀՀ քաղաքացի (մոտ 200 մարդ), կարելի է ասել, որ մեր երկիրն օտարերկրացիների համար այնքան էլ գրավիչ չէ: Մեր տեղեկություններով, ՀՀ քաղաքացի դարձած անձանց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, որոնք,

«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ» ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ կազմակերպվել էին լսումներ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հայեցակարգի պատրաստման նպատակով: Հիմնական զեկուցողներն էին ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Այս պարոնայք խոսեցին իրենց կառույցների անկախության բարձրացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտության մասին: Թե մինչ այժմ իրենց ի՞նչն էր խանգարում անկախ լինել՝

Օսկանյանի արժանի «հերթափոխը»

Երեկվա իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առավելապես կենտրոնացավ ղարաբաղյան թեմայի վրա, մասնավորապես՝ նշելով, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե բանակցային սեղանի վրա ներկայումս որեւէ փաստաթուղթ չկա, իրականությանը չեն համապատասխանում: «Առաջարկներ կան, դրանք ձեւակերպված են մադրիդյան փաստաթղթում եւ ժամանակին ներկայացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին»,- ասաց Նալբանդյանը, ընդգծելով, որ «Հայաստանը պատրաստ է շարունակել

Պաշտպանական կողմին մոտ չեն թողնում նախաքննությանը

Գուրգեն Եղիազարյանի որդին հացադուլ է սկսել «Ես կոչ եմ անում հայ ժողովրդին՝ վճռական լինել եւ սկսած պայքարը հասցնել տրամաբանական ավարտին: Եթե մենք հաստատ լինենք մեր համոզմունքներում եւ միահամուռ կանգնենք՝ ստահակները մեր երկրում անելիքներ չեն ունենա: Ինչքան գնում, ճնշումները շատացնում են՝ հակառակ բանական մտածելակերպի, ապացուցելու, որ իրենք ճիշտ են, բայց ոչնչի չեն հասնի»,- երեկ «Առավոտի» հետ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ՝ ԼԱՎ ԷՐ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը վստահ է, որ բարեփոխումների կարիք կա ամենուրեք եւ ոչ միայն իր գլխավորած կառույցում: – Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում, երբ առաջարկ եղավ փոխել Հանրային հեռուստաընկերության կազմը, հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունն իր այս կազմով էլ լավ կաշխատի: Ձեր ղեկավարած կառույցի կազմում կարծես փոփոխություններ չեն եղել, ձեր աշխատաոճը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

Արցախյան ազատամարտի մասնակից Խաչիկ Սիմոնյանը վիրավորված է Տիգրան Կարապետյանի հայտարարության համար, որտեղ նա օգտագործել է «ղազագիր» բառը: «Հանրապետություն» կուսակցության անդամ, ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Խաչիկ Սիմոնյանը մեկն է այն բանտարկյալներից, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ» եւ այլն, եւ ՔՕ 300-րդ

ՖԵՄԻԴԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Այս գայթակղիչ տիկինը Թեմիսան է կամ, ինչպես ընդունված է ասել մեզանում՝ Ֆեմիդան, որն, ըստ հին հունական դիցաբանության, Զեւսի կինն էր եւ սկզբնական շրջանում մարմնավորում էր վարքի «ճիշտ» նորմերը, իսկ այնուհետեւ դարձավ արդարադատության աստվածուհին: Հայաստանի գլխավոր դատախազության շենքում տեղադրված է Ֆեմիդայի ահա այս արձանը, որտեղ սույն աստվածուհին ներկայացված է որպես բավականին թեթեւ վարքի կին: Դիցաբանական սյուժեի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031