Օրվա լրահոսը

«ԿՈՒԶԻ՝ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ, ԿՈՒԶԻ՝ ՈՉ» ԱԳ նախկին նախարարի կարծիքով, պետությունը առայժմ չպետք է խառնվի Հայ դատի հարցերին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե Ցեղասպանության ճանաչումը չի կարող խոչընդոտել հայ172թուրքական հարաբերություններին։ Ճիշտ նույն պահին էլ պրն Օսկանյանը սխալվում է, քանի որ թուրքական մամուլը եւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարությանը։ Արդեն երեկ Թուրքիայի նախկին

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է բացահայտել. «Պետք է ասել, որ հետխորհրդային տարածքում Արեւմուտքի հայտնի ուժերը վերահսկողություն հաստատելու իրենց մղումը կարողացան էապես բավարարել մի կոնկրետ մեթոդ մշակելով, որի էությունը քաղաքական վերնախավերի զգալի մասի գնումն էր։ Այսինքն՝ ուղղակի կամ, ավելի հաճախ անուղղակի ճանապարհներով գնում էին կուսակցություններ, պատգամավորներ, լրատվության զանգվածային միջոցներ։ Շատ տեղերում դա զգալի հաջողություններ բերեց։ Միակ

ՏՀԵ՛ՆՑ

ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ նույն «Գրեյթ Վելլի» ընկերությունը, որին «Պեռնո Ռիկարի» ճնշման հետեւանքով արգելեցին «Արարատ» ապրանքանիշով կոնյակ արտադրել, գրանցվում է ԼՂՀ-ում՝ «Գրեյթ Արցախ» անունով։ Եվ այն արտադրելու է ինչ կամենա՝ օղի, գինի, կոնյակ։ Ապրանքանիշի հարցը, ճիշտ է, դեռ քննարկվում է, բայց Անուշավան Դանիելյանը նշել է. «Պեռնո Ռիկարը» գործում

66 ՁԱՅՆ ԿՀԱՎԱՔՎԻ՞

Արդյոք ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն միայն սեփական ուժերով կարո՞ղ են ԱԺ նախագահի հարց լուծել, մանավանդ, որ խորհրդարանական այլ կազմավորումների մեծամասնությունը եւ անգամ ՀԿԿ-ն կարծես տրամադիր չէ կողմ քվեարկել Աշոտ Գալոյանին։ «Առավոտի» այս հարցադրմանն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն այսպես արձագանքեց. «Ձեր հարցի պատասխանը շատ պարզ ու թվաբանական է։ Դա այնքան ակնհայտ է, որ անգամ պատասխանելու կարիք չկա»։

ԴԻՐՔԵՐԻ ԵՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ի կիրակի օրվա հավաքում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը իր կուսակիցներին կտրուկ տոնով ներկայացրել է իր դիրքորոշումը։ Մինչ ՀՀԿ նախագահը համոզում էր անդամներին, որ պետք է գլուխը կախ ենթարկվեն ՀԺԿ-ի առաջ քաշած պայմաններին, Տիգրան Թորոսյանն ասել է. «Ես ունեցել եմ արմատական դիրքորոշում»։ Ըստ ամենայնի, պրն Թորոսյանը պատրաստվում է գնալ մինչեւ վերջ։ Ավելի ուշ, ՀՀԿ նախագահը եւ

Հայացք դրսից Ի՞նչ են մտածում ոչ խորհրդարանականները Այն, ինչ այսօր կատարվում է խորհրդարանում, Պարոնյանի գրչին արժանի իրավիճակ է։ Ուզես-չուզես, այս ամենը լուսաբանելիս՝ առանց հումորի ոչինչ չի ստացվի, քանի որ իրականում ԱԺ-ում խիստ կատակերգական իրավիճակ է։ Ավելի մանրամասն ազգային երեսփոխանների վարքն ու բարքը լուսաբանելը մեր խնդիրը չէ։ Այս անգամ մենք փորձեցինք ներկայացնել խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունների

ՀՐԱՇԱԼԻ ՅՈԹՆՅԱԿԸ Երեկ մինչ ԱԺ նիստերի սկսվելը խորհրդարանական յոթ կուսակցությունների ներկայացուցիչները՝ այսպես կոչված «6+1» ֆորմատով հանդիպումներ ունեցան նախ վարչապետի, հետո նախագահ Քոչարյանի հետ։ Եւ դեռ հանդիպումների մշտական մասնակիցներից մեկը՝ ՍԻՄ172ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հրապարակավ ազդարարում է, թե փորձում են ապահովագրվել այն տարբերակից, որ վերադասավորումների հետեւանքով խորհրդարանը չդառնա գործադիր իշխանության կցորդը, «ինչպես եղել է տարիներ շարունակ»։

ՀԱՄԱՅՆՔՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՐՈՅԱՆԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ԳՐՊԱՆՈՒՄ

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի որոշմամբ մարզի գլխավոր դատախազ Իվան Արշակյանը ժամանակավորապես դադարեցրել է Նոր Կեսարիա գյուղի գյուղապետ Վաչագան Հարությունյանի լիազորությունները։ Գյուղապետը մեղադրվում է ինչ-ինչ փաստաթղթեր կեղծելու մեջ, ինչի արդյունքում վերջինիս կողմից յուրացվել են պետական եկամուտներ։ Համենայնդեպս այսպես են ներկայացնում իրենք՝ գյուղապետի համախոհները, որոնց կարծիքով դա բացարձակ հերյուրանք է։ Մարզպետի եւ գլխավոր դատախազի բացատրությունները լսելու համար

կԼԽԿԹյլ ԽԿՀԿխՆ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը թղթախաղի մեծ սիրահարի համբավ ունի։ Սակայն նրա հետաքրքրությունների ոչ այնքան լայն շրջանակը քննարկելու նպատակ չէինք ունենա, եթե հավաստի մի աղբյուրից չտեղեկանայինք, որ Գավառի մի քանի բնակիչների հետ թղթախաղի բռնվելուց առաջ պրն Աբրահամյանն իր կողմից առաջարկել է պարտվելու դեպքում «հակառակորդին» հանձնել Արտաշատի գինու գործարանը։ Հովիկ Աբրահամյանի բախտը թեեւ թղթախաղում չի

ՓԱԿ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Միջնորդավորված ենք ներկայացնելու այն, ինչ երեկ տեղի է ունեցել Նուբարաշենի մեկուսարանում՝ Աշոտ Բլեյանի գործի դատաքննության ընթացքում, քանզի նիստին թույլատրվել է խիստ սահմանափակ թվով անձանց ներկայությունը։ Դատական նիստին ներկա է գտնվել միայն «Արմենպրեսի» թղթակիցը։ Դատավոր Իսկուհի Վարդանյանն արգելել է նկարահանումները։ Դատավարությանը մասնակցած Աշոտ Բլեյանի մերձավորներից մեզ հայտնի դարձավ, որ նա հայտարարել է,

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Առաջիկա 4 տարվա ընթացքում նման վերադասավորությունները մեզանում կարող են շարունակական լինել։ Յուրաքանչյուր նոր թեկնածուի ընտրության խնդիրն այսօր շատ է բարդացել»։ ՆԱԽՈՐԴ Արա Սահակյանը 1997-ին էր կանխատեսել. «1999-ի խորհրդարանական ընտրությունների շեմին, անշուշտ, շատ արժեքներ կվերաիմաստավորվեն։ Խոսքն այն մասին է, թե հարկավո՞ր են արդյոք փորձված մարդիկ խորհրդարանում, թե՞ ոչ։

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր նկատմամբ իրականացված մահափորձի քննության մասին ասել է. «Ինչ վերաբերում է հնարավոր պատվերի իմ կողմից՝ երեւի ամենաշատը ես եմ շահագրգռված, որ Սամվել Բաբայանը չլինի այս գործի մեջ, ինքը չլիներ հեղինակն այս ահաբեկչական գործողության»։ Նա նաեւ նշել է. «Ես ինքս էի շահագրգռված, ճիշտն ասած, որ այս դատավարությունը չլինի

ԱԺ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱ՞ՀԸ

Լուրեր էին տարածվել, թե ՀՀԿ-ն դեմ է Աշոտ Գալոյանի թեկնածությանը, որին (ՍԴ-ում պարտության պարագայում) ԱԺ նախագահի պաշտոնում մտադիր է առաջարկել ՀԺԿ-ն։ Սակայն ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանն «Առավոտին» ասաց. «Հանրապետական կուսակցության պատգամավորները հակված են «կողմ» քվեարկել ՀԺԿ-ի ներկայացրած թեկնածուին»։ 44-ամյա Աշոտ Գալոյանը պատգամավոր էր դարձել հոկտեմբերի 27-ից հետո։ «Միասնության» ցուցակում գրավում էր պատվավոր 41-րդ հորիզոնականը։

Մ. Ե. ԿՈՇՏՈՒՆԻՑԱՆ՝ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

Երեկ Հարավսլավիայի Սահմանադրական դատարանը այդ երկրում կայացած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչեց ընդդիմության թեկնածու Վոիսլավ Կոշտունիցային։ Նրա հաղթանակը պետք է վերջնականապես ձեւակերպի Հարավսլավիայի խորհրդարանը։ Կոշտունիցայի իրավասությունները ճանաչեցին թե՛ արեւմտյան երկրները եւ թե՛ Ռուսաստանը։

ԽՈՍԱՓՈՂԸ ԹՈՂԵՔ ԵՎ ՍՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵՔ

Վերջապես պարզվեց, թե աղետի գոտու չվերականգնման հարցում ովքեր են մեղավոր՝ ՀՀ պատգամավորները։ Այս մեղադրանքը ազգային երեսփոխաններին ուղղեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պրն Քոչարյանը աղետի գոտու եւ պատգամավորների միջեւ շատ հետաքրքիր կապ է տեսնում. «Եթե պատգամավորները կարողանան ավելի ակտիվ աշխատել բարերարների հետ…«Օրինակ, եթե այսօր ամեն պատգամավոր մի բարերար գտնի, որը մի սյուն բարձրացնի, աղետի գոտու հարցը

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՈՉՎԱԾ «ԲԼԴՈՒՂԻՑ» ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ» Ասել էր Աշոտ Բլեյանը։ Հունվարի 10172ից սկսված դատաքննության ընթացքում նա բազմաթիվ միջնորդություններով ի ցույց էր դրել այս գործի փուչ բնույթը։ Սակայն նրա անմեղության ապացուցման եւ գործի ելքի համար էական նշանակություն ունեցող այդ շուրջ երկու տասնյակ միջնորդություններն այդպես էլ պատճառաբանված լուծում չստացան։ Ու թերեւս անտեղի էր Աշոտ Բլեյանի հույսը, թե

Պարզվում է, ամեն ինչ օ քեյ է Հայտնվել է «Հայկական ավիաուղիների» տերը դառնալու հավակնորդը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական պետական քարտուղար պրն Ջոն Քերրին երեկ հայտարարեց, որ եթե «Հայկական ավիաուղիները» սեփականաշնորհվի, ապա մրցույթին կմասնակցեն բրիտանական շատ ընկերություններ։ Պրն Քերրին միայն սա չասաց։ Նա հայտնեց նաեւ, որ բրիտանական կառավարությունը չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑ «ՀԱՅ ԴԱՏԸ» «Մենք ուզում ենք Եվրոպան տեսնել դեմոկրատացված», «Թուրք հասարակությունը պետք է ձերբազատվի 15 թվականի Ցեղասպանության բարդույթից եւ թուրք երեխաները պետք է 21-րդ դար մտնեն որպես ցիվիլ պետության քաղաքացիներ», «Սփյուռքի համար կորուսյալ հայրենիքը ոչ պակաս կարեւոր է»։ Ահա այսպիսի ճոռոմ, միաժամանակ ունայն ու քմծիծաղ առաջացնող հայտարարություններով են համեմվում 1915 թվականի

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ

ՀՀ ազգային անվտանգության նախարարության ստորաբաժանումների փոխգործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ս/թ հոկտեմբերի 4-ին կանխվել է հանրապետության «Սլավգրուպ» եւ «Դերժավա» ընկերությունների նախագահի նկատմամբ պատվիրված սպանությունը եւ հանցավոր մտահղացումը նախապատրաստելիս ձերբակալվել են Երեւանի բնակիչներ՝ «Հատուկ գնդի» վետերանների խորհրդի համանախագահ, փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության գումարտակի հրամանատարի տեղակալ, միլիցիայի մայոր Մարտիկ Բուդաղյանը, ՀՀ պետական եկամուտների

ՆՈՒՅՆՆ ԷՐ ԵՐԵԿ, ՆՈՒՅՆՆ Է ԱՅՍՕՐ Հրապարակված լուրը, թե Ցվետանա Պասկալեւան մամուլից է տեղեկացել, որ «Ասպեկտ» հաղորդաշարը փակվել է ռուսերենի իր վատ իմացության պատճառով, տարտամ զգացողության տեղիք տվեց, թե ինչ172որ ժամանակ այս ամենն արդեն եղել է։ Սակայն սա դեժավյու չէր։ 1997172ի հոկտեմբերի 29172ին «Առավոտում» հրապարակված հարցազրույցում Հայաստանի ազգային հեռուստատեսության տնօրեն Համլետ Գասպարյանն «Ասպեկտը» հաղորդացանցից հանելու

ՓՈԽԵՔ ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ, ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆՈՎԻՉ «Բաներ կան՝ ես հիմա իրավունք չունեմ ասեմ։ Ժամանակից շուտ որ ասում են, ժամանակից շուտ կյանքին հրաժեշտ են տալիս»։ Հետապնդման մոլուցքով հատկապես վերջին շրջանում տառապող Արտաշես Գեղամյանը երեկ դարձյալ դերի մեջ էր եւ երկաթուղայինների մշակույթի պալատում հավաքվածների հետ գնում էր «Կոնֆերանսին ընդառաջ»։ Հավաքվածներից ոմանք պրն Գեղամյանից պարզապես պահանջում էին իրենց առաջնորդել՝

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է կանխատեսել. «1999-ի խորհրդարանական ընտրությունների շեմին, անշուշտ, շատ արժեքներ կվերաիմաստավորվեն։ Խոսքն այն մասին է, թե հարկավո՞ր են արդյոք փորձված մարդիկ խորհրդարանում, թե՞ ոչ։ Իմ կարծիքով, իրոք, հարկավոր են։ Իսկ փորձառություն այսօր հնարավոր է ձեռք բերել նախեւառաջ գործադիր համակարգում։ Հետեւաբար, խորհրդարանում գործադիր նախկին անդամների ներկայությունը նույնիսկ ցանկալի է։ Կլինեն շատ լուրջ առաջարկներ՝

Ո՞ՒՄ ՔԵՌԻՆ Է «ՓԵԹԱԿՈՒՄ»

«Փեթակ» շուկայի վերաբերյալ «Առավոտի» սեպտեմբերի 27-ի հրապարակման հաջորդ օրն իսկ այնտեղ տեղադրված խաղային ավտոմատները հանել-տարել են։ Այս մասին թերթին հայտնած ընթերցողը նաեւ ասաց. «Բայց ձեր թղթակիցն արձանագրել էր, չէ՞, որ ավտոմատները կան, գործում են։ Դե, եթե պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը իրոք հավասար դաշտ է փորձում ապահովել՝ թող դրանց համար չմուծված հարկերի եւ առանց լիցենզիայի գործունեության

ԱՆՄԱՏՉԵԼԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշոտ Բլեյանի դատաքննության ավարտին հնչած մեղադրական ճառը փաստորեն պետական գաղտնիքի պես է պահպանվում։ Երեկ լրագրողները փորձել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանից պարզել այդ ճառի գոնե վերջին մասի բովանդակությունը, սակայն կտրուկ մերժում են ստացել։ Ինքը՝ Աշոտ Բլեյանն էլ դեռ չգիտի, թե ի վերջո ինչի մեջ են իրեն մեղադրել։ Մեղադրական ճառին ծանոթանալու հնարավորություն նրան տրվելու է միայն երկուշաբթի։

Սուպերդատարանի սուպերդռնփակը Մալաթիա172Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան հասանք ճիշտ այն պահին, երբ մեր գործընկերոջ՝ «Ազատություն» ռ/կ172ի թղթակից Անուշ Դաշտենցի միկրոֆոնը միլիցիայի մի մայորի օգնությամբ ծեփվեց գետնին՝ հոգեվարքի անորոշ ճիչեր արձակելով։ Լրագրողը «Մամուլի մասին» օրենքի համաձայն, իր մասնագիտական պարտականությունն էր կատարում, հավաքված ժողովրդի ձայները «հավաքում»։ Լրատվամիջոցներից այդ ժամանակ կային «Արմենպրեսը», «Նոյյան տապանը», «Պրոմեթեւսը», «Ա1+»172ը, «Ազատությունը», «Հայկական

«ԿԱՄԱԿՈՐ ԾԵՐՈՒԿԻ» ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ «Սամվել Բաբայան+14» գործով նահագահող դատավոր Սուրեն Ալեքսանյանի «շնորհիվ»՝ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի պատվիրակության այցը ԼՂՀ նախատեսված մեկ օրվա փոխարեն տեւեց 3 օր։ Ստեփանակերտ էին մեկնել նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, փոխնախագահ Վարդան Հարությունյանը, հանձնաժողովի անդամ Հովհաննես Ասրյանը եւ առաջատար մասնագետ Սիլվա Մարկոսյանը։ Այցի նպատակն

«ԴԵՌ ԻՆՉՔԱՆ ՊԻՏԻ ԴՈՄԻԿՈՒՄ ԱՊՐԵՆՔ» Երեկ Գյումրիում տեղի ունեցավ Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի բացումը։ Բացման արարողությանը, որքան էլ զարմանալի էր, իր մասնակցությունն էր բերել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (որի օգնությունը, ինչպես պարզվեց վերջում, ոչ թե գումարային էր, այլ բարոյական)։ Վերջինիս ուղեկցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանը, Հայաստանում

ՕՐՀՆՎԻ ՆԵՐԿԱ ԱԺ-Ն ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՐԱ Չի կարող զարմանալի չթվալ փոքր-ինչ ժամանակավրեպ մի հարցադրում. եթե ՀԺԿ-ի կադրերից ԱԺ-ում ձերբազատվելու ցանկության պատճառներից էր, որ նրանք դեմ քվեարկեցին բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը եւ չպաշտպանեցին կառավարությանը, ի՞նչ տրամաբանությամբ էին (են) փոխխոսնակների աթոռներին ցանկանում բազմեցնել Վարդան Այվազյանին եւ Արթուր Բաղդասարյանին։ Նրանցից առաջինն, ինչպես հրապարակավ հայտարարեց պատգամավորներից մեկը՝ ուղղակի փախել էր

«ԵՐԲԵՔ ՄԻ ԿՐԿՆԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ԻՆՔԴ ՉԵՍ ԼՍԵԼ» Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ՀԴՄ172ների տեղադրման դեմ բողոքող կրպակավաճառները։ Նրանց այստեղ սպասում էին, քանի որ մետաղյա արգելապատնեշներով կառավարության մուտքի որոշակի տարածք ազատ էին պահել։ Բացի տեխնիկական պատրաստվածությունից կառավարությունը նաեւ օրակարգային նախապատրաստություն էր տեսել։ Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում էր կայացրել ՀԴՄ172ների տեղադրման վերաբերյալ։ Երեկվա նիստում

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Ցեղասպանության ճանաչումը բերվել է պետական ծրագրի մեջ՝ առնվազն խոսքով, որի հետեւանքով արդեն անիմաստ է սպասելը, թե Թուրքիան ավելի բարյացակամ կլինի այսօր Հայաստանի նկատմամբ, քան էր 1991-ից հետո… Սփյուռքը շատ է խոսում, բայց ինքը, ցավոք, լուրջ չէ Ցեղասպանության ճանաչման նկատմամբ»։ ՆԱԽՈՐԴ Դարձյալ Գեւորգ Գույումջյանը ճշգրիտ հիշեց, որ 1997-ին Պարույր Հայրիկյանն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031