Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է

Հոկտեմբեր 10,2000 00:00
Arkadi Ghukasyan

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր նկատմամբ իրականացված մահափորձի քննության մասին ասել է. «Ինչ վերաբերում է հնարավոր պատվերի իմ կողմից՝ երեւի ամենաշատը ես եմ շահագրգռված, որ Սամվել Բաբայանը չլինի այս գործի մեջ, ինքը չլիներ հեղինակն այս ահաբեկչական գործողության»։ Նա նաեւ նշել է. «Ես ինքս էի շահագրգռված, ճիշտն ասած, որ այս դատավարությունը չլինի այստեղ, որ խուսափեմ այսպիսի խոսակցություններից»։ ԼՂՀ եւ Հայաստանի միացման մասին խոսող պատգամավորներին Արկադի Ղուկասյանն առաջարկել է այդ հարցը լուծել խորհրդարանում. «Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Ղարաբաղը միանա Հայաստանին»։

ԻՆՉ ԳԱՂԱՓԱ՜Ր Է ԿՈՐՉՈՒՄ

kazino

Ըստ ամենայնի, կազինոները Երեւանից կտեղափոխվեն Ջերմուկ եւ Վահագնաձոր՝ սա են հուշում ԱԺ երեկվա քննարկումները։ Մինչդեռ հանձնաժողովում նախնական քննարկումների ընթացքում առաջարկ էր եղել կազինոների համար նախասահմանել Բոզ գյուղը (ներկայիս Մարգահովիտ)։ Հանձնաժողովականները վստահ էին, որ այստեղ կազինոները նկարագրի կամ այլասերելու առումով այլեւս որեւէ փոփոխությունների չեն հանգեցնի։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐՍՈՒՄ

Լիտվայում ձախ կուսակցությունները համոզիչ հաղթանակ են տարել խորհրդարանական ընտրություններում: Նրանք միասին ստացել են ձայների մոտ 80 տոկոսը: Իշխող պահպանողական կուսակցությունը կարողացավ վաստակել ձայների ընդամենը 8 տոկոսը: Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթեց երկրի գործող նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին՝ 56,1 տոկոս արդյունքով: Երեկ հայտնի դարձավ, որ Սերբիայի իշխող կուսակցությունները համաձայնեցին սկուպշչինայի ( խորհրդարանի) արտահերթ ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031