Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՐՈՅԱՆԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ԳՐՊԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 10,2000 00:00
Armavir

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի որոշմամբ մարզի գլխավոր դատախազ Իվան Արշակյանը ժամանակավորապես դադարեցրել է Նոր Կեսարիա գյուղի գյուղապետ Վաչագան Հարությունյանի լիազորությունները։ Գյուղապետը մեղադրվում է ինչ-ինչ փաստաթղթեր կեղծելու մեջ, ինչի արդյունքում վերջինիս կողմից յուրացվել են պետական եկամուտներ։ Համենայնդեպս այսպես են ներկայացնում իրենք՝ գյուղապետի համախոհները, որոնց կարծիքով դա բացարձակ հերյուրանք է։

Մարզպետի եւ գլխավոր դատախազի բացատրությունները լսելու համար շաբաթ օրը մեկնեցինք Արմավիրի մարզպետարան, սակայն երկուսն էլ տեղում չէին։ Գյուղապետ Վաչագան Հարությունյանին անմեղ է համարում գյուղի մեծամասնությունը, պնդելով, որ Ա. Հերոյանը անձնական հաշիվներ է լուծում։ Ընդհանուր ժողովի ժամանակ գյուղացիները բողոքի նամակ են ներկայացրել գլխավոր դատախազին, ասելով, որ վերջինս հաշվի չի առել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը՝ որտեղ գրված է. «Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե նա հրաժարական է տվել»։

Գյուղացիների 80%-ը պնդում է, որ իրենց գյուղապետը հրաժարական չի տվել։ Ավելին, նախորդ տարի ընտրվել է 2-րդ անգամ։ Գյուղի 20%-ը, սակայն, Վաչագան Հարությունյանի դեմ է։ Վերջիններիս պնդմամբ, գյուղապետը ստվերային գործունեությամբ է զբաղվում։ Նշենք, որ այս մարդիկ Ա. Հերոյանի կողմնակիցներն են։ 1991-95թթ. գյուղի ալան-թալանի ժամանակ ամբողջ տեխնիկան, անասունների մեծ մասը եւ լավագույն հողակտորներն այս մարդկանց ձեռքին են։ Երկու մասի բաժանված գյուղացիները այն աստիճան են թշնամացել, որ բացառում են նույնիսկ երկկողմյան ամուսնությունները։ Նոր Կեսարիա համայնքային ժողովում գյուղապետի համախոհները որոշեցին դիմել ՀՀ նախագահին եւ ԱԺ-ին, որպեսզի ապօրինի հայտարարվի Արմավիրի գլխ. դատախազ Ի. Արշակյանի եւ մարզպետ Ա. Հերոյանի 26.05.2000թ. կամայական որոշումը՝ գյուղապետ Վաչագան Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ եւ կարգազանցները ենթարկվեն պատասխանատվության։ Հակառակ դեպքում գյուղացիները կդիմեն այլ պետությունների օգնությանը, իսկ ծայրահեղ դեպքում՝ անժամկետ հացադուլ կհայտարարեն։

ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ

zerbakalel

Հոկտեմբերի 7-ին ԱԱ նախարարության հասարակայնության եւ մամուլի հետ կապի ծառայությունը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ ձերբակալվել են ազատամարտիկներ։ Ձերբակալվածների մեջ նշվում են Երեւանի բնակիչներ, «Հատուկ գնդի» վետերանների խորհրդի համանախագահ, փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, միլիցիայի մայոր Մարտիկ Բուդաղյանը, պետեկամուտների նախարարության օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Ստեփան Նիկողոսյանը։ Հայտարարության մեջ նշված է՝ «եւ ուրիշներ»։

ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ովքեր են «եւ ուրիշները»։ Մեզ պատասխանեցին, որ ձերբակալվել է երեք մարդ եւ երեքին էլ ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրօրի 15 եւ 99 հոդվածներով։ Հոդված 15-ը կոչվում է. «Պատասխանատվությունը հանցագործության նախապատրաստելու համար եւ հանցափորձ կատարելու համար»։ Հոդված 99-ը՝ «Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031