Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱ՞ՀԸ

Հոկտեմբեր 10,2000 00:00
Gagik minasyan

Լուրեր էին տարածվել, թե ՀՀԿ-ն դեմ է Աշոտ Գալոյանի թեկնածությանը, որին (ՍԴ-ում պարտության պարագայում) ԱԺ նախագահի պաշտոնում մտադիր է առաջարկել ՀԺԿ-ն։ Սակայն ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանն «Առավոտին» ասաց. «Հանրապետական կուսակցության պատգամավորները հակված են «կողմ» քվեարկել ՀԺԿ-ի ներկայացրած թեկնածուին»։

44-ամյա Աշոտ Գալոյանը պատգամավոր էր դարձել հոկտեմբերի 27-ից հետո։ «Միասնության» ցուցակում գրավում էր պատվավոր 41-րդ հորիզոնականը։ ՀԺԿ անդամ է 1999-ից։ Նախկին կոմերիտական առաջնորդ է։ Պատմաբան է։ Առժամանակ աշխատել է ԱՄՆ-ում։ Նա այժմ քաղաքագիտություն է դասավանդում ամերիկյան համալսարանում եւ ԵՊՀ-ում։ Ունի 3 զավակներ։

ԵՐԵԿ՝ ԳՐԵԹԵ ԴՌՆՓԱԿ, ԱՅՍՕՐ՝ ԴՌՆԲԱՑ

qaxbantarkyal

Երեկ առավոտյան անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Աշոտ Բլեյանի գործով հերթական դատական նիստն անցկացվելու է Նուբարաշենի մեկուսարանում։ Դատաքննությանը թույլատրվել էր միայն 5 անձանց ներկայություն։ Մեկուսարանի դիմաց դարձյալ բողոքի ցույց էին արել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները։ Այսօր նրանք պատրաստվում են ցույցի դուրս գալ նախագահի նստավայրի առջեւ, չնայած Ռոբերտ Քոչարյանը բացակայելու է հանրապետությունից։ Ի դեպ, անտեսվում է նաեւ այն հանգամանքը, որ նախագահի նստավայրի դիմաց ուսուցիչների նախորդ ցույցը չարժանացավ Բլեյանի հավանությանը։ Սակայն նրա վերաբերմունքն այսօր թերեւս ավելի պարզորոշ արտահայտվի, քանզի դատական այսօրվա նիստը վերջապես դարձյալ անցկացվելու է դռնբաց։

«ԳՑՈՂԻ ԱՆՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

hhk

ՀՀԿ-ում հայտնվել է այնպիսի իրավիճակ, երբ լուրջ հակամարտություն է առաջացել կուսակցության նախագահի եւ փոխնախագահի միջեւ։ Կուսակցության նախագահ վարչապետը «գցում է» փոխնախագահին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031