Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։ Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները:

«Մեր ավագանու անդամների ու մեր քարոզչության միջոցով մարդկանց աչքի առաջ պայթեց այդ «հաճախորդ» օպերացիան». Թեւանյան

Լրագրողները հիշեցրին, որ միջադեպ էր եղել Անի Խաչատրյանի եւ Նարինե Հայրապետյանի միջեւ ու հարցրեցին՝ գուցե ուզում են նման միջադեպերը բացառվե՞ն քաղաքապետարանում՝ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Տեսեք, Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է ապօրինաբար: Մենք խմբակցությունով որոշել ենք դատի տալ եւ մեր ավագանու անդամ Սամվել Հակոբյանը այդ գործով զբաղվում է: Իրենք գիտեն, որ ապօրինաբար հիմա լիազորություններ են իրացնում, որովհետեւ քվորում չի եղել երդման արարողության ժամանակ»։

«Ալիեւը եւ Փաշինյանը միաժամանակ նույն պահանջները ներկայացրեցին հայ ժողովրդին»․ Արթուր Խաչատրյան

Ըստ պատգամավորների՝ Սահմանադրությունում Անկախության հռչակագրի փոփոխությունը Ադրբեջանի պարտադրած օրակարգն է, իսկ Հայաստանի իշխանությունները՝ որպես Ադրբեջանի կողմից կառավարվող դասական խամաճիկային կառավարություն, հլու-հնազանդ ենթարկվում է։

Նախագծով՝ անձի ֆունկցիոնալության գնահատումը եւս կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը. փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նշված գործառույթը վերապահել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացումը, մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշումը, այդ թվում` մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթը եւս կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների ՌԴ-ից և Մերձավոր Արևելքից

Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։

Էլ ինչ կվերադարձնի Վաչագան Ղազարյանը. պաշտպանը դժվարանում է հստակեցնել

«Ինքս էական հիմքեր տեսնում եմ, որոնք եթե դատախազությունն ընդունի, կարող ենք գալ հաշտության, քանի որ իրականում աբսուրդ պահանջ է ներկայացված։ Երբ պահանջը խելամիտ լինի, այդ մասով կարելի է հաշտություն կնքել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Վարազդատ Ասատրյանը։

Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ լցրած ակտիվիստը Վրաստանում 5-օրյա կալանքի է դատապարտվել

«Ազատություն». Թբիլիսիի քաղաքային դատարանը ակտիվիստ Նատա Փերաձեին հինգ օրվա կալանքի է դատապարտել՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կախված խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ շփելու համար։ Նրա նկատմամբ վարչական գործ էր հարուցվել մանր խուլիգանության մեղադրանքով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման դեպքեր են բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ։ 2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել: Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով

«Ալիևի պատվերով ուզում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը»․ բողոքի երթ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի երիտասարդ աջակիցների նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հավաք-երթ դեպի Ազգային Ժողով և Սահմանադրական դատարան:

ԱՄՆ Սենատում ներկայացված՝ Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օժանդակության վերահսկման բանաձևին միացել է քաղհասարակության ավելի քան 25 կազմակերպություն

Ամերիկյան սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն «Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժնի պահանջների: Պետքարտուղարությունից հայցվող տեղեկատվությունը վերաբերելու է ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց արդյունքում Արցախում արձանագրվեց էթնիկ զտում։ Որպես համահեղինակներ՝ բանաձևի այս նախագծին են

Առանց պետհամարանիշի մեքենայով հետեւել են, ահաբեկել, Նարինե Հայրապետյանին էլ ստիպել են հրաժարվել ցուցմունքից. Թեւանյանը ահազանգում է

«Իշխանությունները փորձում են տրանսպորտի ուղեվարձը թանկացնել. «Շատ լավ գիտեն, որ ընդվզում է լինելու, իրենք չեն կարող դա անցկացնել առանց քվորումի ապահովման: Այդ քվորումի ապահովման համար իրենք ստիպված են լինում բացահայտել իրենց կոալիցիոն երրորդ կողմին, որը մինչեւ հիմա նպաստել է, որ քաղաքապետ ընտրվի, եւ կարմիր գծերի թանկացումների որոշումներն անցնեն: Բայց երեւի սակարկությունները ծանր են անցնում այդ երրորդի հետ, իրենք փորձում են մահակ կիրառել»։

Հանրապետությունում սպասվում է բավական տաք փետրվար

Հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ

«Չենք կարծում, որ ադրբեջանցու հեղինակած նյութում լինեին հայկական անձնանուններ». Մայրենիի դասագրքի համահեղինակ

Հերթական չապացուցված մանիպուլյացիան է՝ ուղղված գիտամանկավարժական խմբին

Այո՛, արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության եւ մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է

«Եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում՝ Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել». փաստաբան

Եթե այստեղ ինչ-որ իրավախախտման մասին խոսք էլ գնա, քանի որ վկայակոչեցիք դատարանի որոշում, նվազագույնի տիրույթում կարող է խոսք գնալ զանցանքի մասին. փաստաբան

Մարուքյան. Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագրի ստորագրում Հայաստանի հետ

Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում

Արտյոմ Խաչատրյան․ «Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային գործընկերների հետ խոսել․․․Նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ»

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին վստահեցնում է՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից, հայրը կապ չունի այս բիզնեսի զարգացման հետ

Կարեն Վանեցյանի հանձնման մասին միջնորդություն է ուղարկվել ՌԴ

«1Լուրեր». Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր

«Այն փաստաթղթերը, որոնք մենք փոխանցել ենք իրավապահներին, նկատել ենք, որ որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը, նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր»․ փոխնախարար

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն անդրադառնում է ինտենսիվ այգիների ծրագրին առնչվող քրեական վարույթին

«Իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը»․ Թագուհի Թովմասյան

«Ալեն Սիմոնյանին պատժելու համար Նիկոլ Փաշինյանը շատ առիթներ ունեցել է։ Երբ Ալեն Սիմոնյանը թքում էր քաղաքացու վրա, այդ ժամանակ պետք էր պատժել նրան»։

Աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով հստակություն չկա

ՀՀ սնանկության դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի վճռով թոշակառու Լյուդմիլա Վաղարշակի Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Անձնական խնդիրների հետ կապված նա 6000 դոլարին համարժեք վարկ էր վերցրել բանկերից մեկից, ապա չէր կարողացել մարել… 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Լ. Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվում Արայիկ Սարգսյանը: Սնանկության դատարանի 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ թույլատրվում է

Արամ Հովհաննիսյանը և Քեթրին դը Բոլը քննարկել են Եվրոպոլի SIENA համակարգին միանալու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի գործադիր

«Լենա Նազարյանը պարտվել է դատարանում, բայց չի կատարում վճիռը․ սա անպատժելիություն է»․ Թագուհի Թովմասյան

«Մեկ տարի է՝ դատարանը կայացրել է վճիռը, եւ մեկ տարի է՝ Լենա Նազարյանը չի կատարում վճիռը։ Եթե չկատարի, ես հետեւողականորեն գնալու եմ դատախազություն եւ պահանջելու եմ, որ արդեն քրեական հետապնդում հարուցվի Լենա Նազարյանի նկատմամբ»։

Լուսինե Թովմասյան. Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը:

Լրագրողի նկարի վրա «լիրբ» ու «պոռնիկ» գրողը արդարանում է, թե անուն ազգանունը չեմ գրել, ինչի՞ է իր վրա վերցրել

Ուշագրավ է, որ Խաժակ Թանանյանը հայցադիմումի պատասխանում հասնում է մինչեւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը ու գրում, որ խնդիրը այդ ֆիլմի Կարապետի ու Հայրապետի ձեւավորած հայկական կլասիցիզմի ծիրում է եւ լավ կլինի հայցվորը նոր թիրախ որոնի ու իր իրավահարաբերությունները պարզի Հայրապետի հետ:

Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված

Խնամքով հանվում է «Երեւան» բառը

Հունվարի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նստարանների հարցը ներկայացվել էր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Այն կապված էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում նստարանների գնման պատմության հետ: Բլոգեր Արթուր Չախոյանը բարձրաձայնել էր, որ 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն քաղաքապետարանը ավելի էժան տախտակներ է գնել։ Իսկ դուք տեսե՞լ եք այլ վարչական տարածքների նստարանների վիճակը: Լուսանկարում կրկեսի շենքի մոտի նստարանն է, իսկ

«Սա հանձնարարական է ՀՀ-ին»․ Արթուր Սաքունցը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի՝ ՀՀ-ին մինչև 2025 թվականը հաշվետվություն ներկայացնելու պահանջի մասին

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած վիճակագրության՝ ընդհանուր առմամբ 2012-2023-ի ընթացքում զինծառայողների մահվան դեպքերը կազմում են 854 դեպք, իսկ դրանց մեծ մասը ոչ մարտական պայմաններում են։

«Ձևակերպումներն անորոշ են». ՌԴ Պետդուման ընդունել է «կեղծ լուրերի տարածման համար» գույքի բռնագրավման մասին օրինագիծը

«Ամերիկայի ձայն». Փորձագետներն ուշադրություն են հրավիրում՝ փաստաթղթում ձևակերպումները չափազանց անորոշ են։ Չորեքշաբթի Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ՝ գրեթե միաձայն (395 կողմ, 3 դեմ) վավերացրեց ռուսաստանցիների ունեցվածքի բռնագրավման մասին օրինագիծը։ Օրենքը նախատեսում է մարդկանց գույքը բռնագրավել՝ «ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու և այն վարկաբեկելու, Ռուսաստանի դեմ ծայրահեղական և պատժամիջոցների կիրառման մասին կոչերի, դասալքության, հրամաններին չկատարման,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ի ցերեկը հնարավոր է, 6-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի գիշերը և առավոտյան շրջանների

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031