Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Խաչատրյան․ «Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային գործընկերների հետ խոսել․․․Նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ»

Փետրվար 02,2024 14:33

«Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից, դրանք ստեղծվել են մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի եւ ինովացիոն մտածելու շնորհիվ»,-այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանն՝ ի պատասխան հարցի՝ կիսո՞ւմ է տեսակետը, որ հոր պաշտոնական դիրքի շնորհիվ է բիզնեսի առաջխաղացում ունեցել եւ հարստացել։

Արտյոմ Խաչատրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Արտյոմ Խաչատրյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային գործընկերների հետ խոսել․ «Նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ: Նա մեր հայրն է, մենք արել ենք բիզնես գործունեություն եւ Հայաստանում այսօր ունենք 2500-ից ավելի աշխատող, որոնց միջին աշխատավարձը 400 հազար դրամ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829