Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վանեցյանի հանձնման մասին միջնորդություն է ուղարկվել ՌԴ

Փետրվար 02,2024 14:28 Share

«1Լուրեր». Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել