Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Հովհաննիսյանը և Քեթրին դը Բոլը քննարկել են Եվրոպոլի SIENA համակարգին միանալու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Փետրվար 02,2024 13:56

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի գործադիր տնօրեն տիկին Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ։ Առարկայական քննարկումներ են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կարիքների վերաբերյալ։ Տիկին Մարին Լոպեսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներկայացված խնդիրների լուծմանը։
Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։ Քննարկվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվել է վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829