Լրահոս
Օրվա լրահոսը

Խնամքով հանվում է «Երեւան» բառը

Փետրվար 02,2024 13:30

Հունվարի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նստարանների հարցը ներկայացվել էր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Այն կապված էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում նստարանների գնման պատմության հետ: Բլոգեր Արթուր Չախոյանը բարձրաձայնել էր, որ 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն քաղաքապետարանը ավելի էժան տախտակներ է գնել։

Իսկ դուք տեսե՞լ եք այլ վարչական տարածքների նստարանների վիճակը:

Լուսանկարում կրկեսի շենքի մոտի նստարանն է, իսկ առհասարակ, բազմաթիվ նմանակներ կան տարբեր համայնքերում:


Խնամքով հանվում է «Երեւան» բառը, նստարանները ստանում են այսպիսի տեսք, ու սա տեւական ժամանակ է: Ափսոս, քաղաքապետարանի, համայնքապետարանի պատասխանատուները չեն քայլում, շրջայցերն էլ միայն սոցիալական ցանցերով է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829