Օրվա լրահոսը

ՎՊՀ-ի նախկին դասախոսն ընդդեմ ռեկտորի դատական նիստը հետաձգվեց

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված էր Վանո Եղիազարյանն ընդդեմ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի դատական նիստը: Բուհի նախկին դասախոսը դիմել է դատարան, պահանջով, որպեսզի անվավեր ճանաչվի ռեկտորի 07.05.2021թ. թիվ 322Ա/Մ և 10.05.2021թ. թիվ 329Ա/Մ հրամանները: Եղիազարյանը պահանջում է, որպեսզի վերականգնվի նախկին աշխատանքին, ինչպես նաեւ ներկայացրել է պահանջ՝ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման մասին: Սակայն

«Սա համարում եմ դավաճանություն` ով ինչ ուզում է ասի». Դավիթ Բաբայան

«Այդ կինը պատրաստ է իր երեխաներով ապրել ադրբեջանցիների հե՞տ, մոռանալ 5 հազար զոհերի՞ն, սա ի՞նչ արժեհամակարգ է»

Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու  ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս եւ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։ Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային եւ

«Եկեք իզուր տեղը կիկոսությամբ չզբաղվենք». Դավիթ Բաբայան

«Ռուս խաղաղապահ առաքելության մնալը Արցախում ինձ թվում է` կերկարաձգվի: Հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, պետք է լինեն խաղաղապահ ուժեր»:

Լեւոն Արոնյանը առայժմ բաժանում է 5-ից 7-րդ հորիզոնականները

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի 2021 Champions Showdown շախմատ-960-ում երեք տուրից հետո ԱՄՆ տեղափոխված Լեւոն Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, երեք տուրից հետո 1,5 միավորով 10 մասնակիցների մեջ բաժանում է 5-ից 7-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արիֆ Յունուսով․ «Ինձ հիմա մեկ հարց է հուզում՝ ե՞րբ է լինելու ղարաբաղյան 3-րդ պատերազմը, հետո գուցե 4-րդը»

Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով՝ անցյալի տարի Ադրբեջանը չի հաղթել։ Հաղթել է Ռուսաստանը, որովհետեւ նա քառորդ դար ուզում էր վերադառնալ Ադրբեջանի տարածք, հիմա տարածաշրջանում է   «Ես վախենամ Ղարաբաղյան հիմնահարցով դեռ պետք է զբաղվեն նաեւ մեր երեխաները։ Ղարաբաղյան հիմնահարցը ոչ միայն կարգավորված չէ, այլեւ նախորդ տարի ուղղակի 2-րդ պատերազմն էր, ինձ հիմա

Ֆրանցիսկոս Պապը Երեւանում եկեղեցի կբացի

ՄԻՊ-ի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմենաֆոբիան նաեւ կրոնական ինքնությունն է թիրախավորում. Արման Թաթոյան

Գագիկ Ծառուկյան. «Օլիմպիական խաղերում սպիտակ քարտերից օգտվելու անհրաժեշտություն այլեւս չկա»

ՀԱՕԿ-ի համաժողովի ավարտից հետո Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանին խնդրեց պատասխանել մի քանի հարցերի: Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, արդյոք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է ցանկություն հայտնել, որպեսզի Հայաստանի մարզիկները Տոկիոյի եւ ընդհանրապես ամառային օլիմպիական խաղերին այլեւս մասնակցեն առանց «սպիտակ քարտերի, այսինքն, միայն քրտինքով նվաճված ուղեգրերով: «Այո: Մենք ժամանակին «սպիտակ քարտերից» օգտվել ենք: Բայց այսօր այնքան մարզիկներ ունենք,

Լևոն Բարսեղյանը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածո՞ւ

Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից մեկը՝ ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցության անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին։ Նա հրապարակել էր իրեն տրված տեղեկանքը՝ Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող թեկնածուի՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին։ Օգտատերերից

Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանին առնչվող հարցեր են ուղղել Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգեւոր հայր Պաուլուս

Մենք չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ մեր պետականության ամրագրումը. «Հայաստան» դաշինք

Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվող «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։ Անառարկելիորեն, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող տարիները պետականաշինության, մեր հաղթանակներն ամրապնդելու ժամանակներ էին, և մեր հավաքական ճիգն ուղղված էր անցած ճանապարհն

Գագիկ Ծառուկյանը սկզբնապես չէր ցանկացել առաջադրվել ՀԱՕԿ նախագահի թեկնածու

Օլիմպավանում կայացած ՀԱՕԿ գլխավոր համաժողովում մարզաշխարհի ներկայացուցիչները առաջադրել էին միայն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը եւ նրան միաձայն վերընտրեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: Ընտրվեցին նաեւ նախագահի երկու տեղակալներ՝ Օգսեն Միրզոյանը եւ Արմեն Գրիգորյանը, գլխավոր քարտուղար՝ Հրաչյա Ռոստոմյանը, նաեւ 15 անձից բաղկացած գործադիր կոմիտե: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ասաց, որ սկզբնապես չի ցանկացել հերթական անգամ առաջադրվել, սակայն

Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից 25 վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են  16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից,

«Կանխել մշակութային եղեռնը». Գարեգին Բ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը հրամայական է. Միջազգային համաժողով Մայր աթոռ սբ. Էջմիածնում

Ինչու չի «ՀայՓոստը» վճարում կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները. Պարզաբանում

Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ, ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: Ֆինանսավորումը

Ավստրիան ողջունում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ջանքերը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարեւորեց Վոլֆգանգ Սոբոտկայի

Փաշինյանն ու Զուրաբիշվիլին արդյունավետ են գնահատել երկկողմ բանակցությունները

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝

Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը

«Լուծումը Արցախի միացումն է. ռուսի օրինակը տեսել ենք՝ 2 անգամ, մեզ լքել են». Շուշիի պատմության թանգարանի տնօրենի հորդորը՝ ՀՀ կառավարությանը

Աշոտ Հարությունյանը հորդորեց կառավարությանը նախկիններ-ներկաներ խաղը արդեն վերացնել. «Վերջ: Այդ խաղն արդեն ոչ մեկի չի գրավում: Մենք ունենք մեկ խաղ՝ Ադրբեջանի դեմ խաղ: Ադրբեջանն այսօր բացահայտ հայտարարում է, որ ինքը քշելու է հայերին, կամ հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չեն հերիքում ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Դրա համար Հայաստանն իրավունք ունի դիմելու ԵԱՀԿ-ի մյուս անդամներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին»:

Արցախի ՊԲ հրամանատարը ազատման դիմում է գրել

Aysor.am-ի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ ԱԿԲԱ

Խելացի բանկինգ, թվային լուծումներ, իննովացիոն տեխնոլոգիաներ և նոր բիզնես մոդելներ: Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը: Երեք տարի առաջ Ակբան սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։ «Սա մեծ մարտահրավեր էր

Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած խուլիգանությունից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկի տարածքի սեփականատերն ու նրա որդին ծեծել են նույն սուպերմարկետի  անվտանգության ծառայության պետին։ Կատարվածից որոշ ժամանակ անց միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները նախ հայտնաբերեցին սուպերմարկետի տարածքի սեփականատիրոջ որդուն, որը,

ՄԻԵԴ-ը «քաղաքական երանգներով» է մերժել Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հայցը. Եղիշե Կիրակոսյան

44-օրյա պատերազմի հարցով ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի քննության ինչ-որ մի փուլում Հայաստանը նաեւ գումարային պահանջ կներկայացնի: «Գերիների վերադարձի հարցը մի քիչ բարդ խնդիր է: Դրա համար անհրաժեշտ բոլոր իրավական մեխանիզմները գործադրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այսպես ասեմ, ավելին հնարավոր էլ չէ, որոնք սակայն, չբավարարվեցին ՄԻԵԴ-ում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Հակահամաճարակային կանոնների 4 խախտում՝ 35 տրանսպորտային միջոցի դիտարկման արդյունքում

Տեսչական մարմինների վերահսկողությունը կլինի շարունակական

Կայացել է «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը

Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:

Կառավարությունից ընդունել են հադրութցի ցուցարարներին. «Ինչքան մենք լռենք՝ իրենց ձեւն է՝ սվաղելու են անցնեն»

Կառավարությունից ասել են, որ 2-3 օրվա ընթացքում պաշտոնյաները կընդունեն: Հայրյանն արձագանքեց. «Հույս չունենք, ընդունելության ժամանակ նորից մեր գլուխը կսվաղեն: Պայմանավորվենք, 2-3 օր հետո դիմենք ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, կամ ԱՄՆ դեսպանատուն»:

Հիմա եկել է մեր հերթը նրանց համար ինչ-որ բան անելու. «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական միջոցառումը

Ամեն մեկն իր գործում հաջողություններ արձանագրելու դեպքում կդնենք մեր ամուր պետության հիմնաքարը

20-ից ավելի հեղինակավոր իրավաբաններ արդարադատության նախարարի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը

Նախնական կարծիքներ լսելու համար երեք հարց է առաջադրվել՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում:

«Մեր բանակի կամբատի վիլիսը բրթելով էր առաջ գնում, բայց մեր բանակի ղեկավարների «պադավատները» սաղ Տոյոտա ջիպեր էին». Հադրութցին՝ թալանի մասին

Մենք սաղ տեսել ենք՝ բանակը ոնց էր թալանվում, բանակի գեներալը ոնց էր հոսանք գողանում: Հադրութի բանակի գեներալի օբյեկտի հոսանքը բանակից էր գալիս, բանակից էր քաշած, ջոկո՞ւմ ես: Ինքը օբյեկտի հոսանքի փող չէր տալիս, բայց մեզ նման ժողովուրդը, թոշակառուն լույսի փող էր տալիս: Բանակը այդտեղից է թալանվել, բա չէ, բանակը մեր նման ժողովո՞ւրդն է թալանել:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728