Լրահոս
Օրվա լրահոսը

Արիֆ Յունուսով․ «Ինձ հիմա մեկ հարց է հուզում՝ ե՞րբ է լինելու ղարաբաղյան 3-րդ պատերազմը, հետո գուցե 4-րդը»

Սեպտեմբեր 09,2021 21:55

Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով՝ անցյալի տարի Ադրբեջանը չի հաղթել։ Հաղթել է Ռուսաստանը, որովհետեւ նա քառորդ դար ուզում էր վերադառնալ Ադրբեջանի տարածք, հիմա տարածաշրջանում է

 

«Ես վախենամ Ղարաբաղյան հիմնահարցով դեռ պետք է զբաղվեն նաեւ մեր երեխաները։ Ղարաբաղյան հիմնահարցը ոչ միայն կարգավորված չէ, այլեւ նախորդ տարի ուղղակի 2-րդ պատերազմն էր, ինձ հիմա մեկ հարց է հուզում՝ ե՞րբ է լինելու 3-րդ պատերազմը, հետո գուցե 4-րդը»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, քաղաքագետ Արիֆ Յունուսովը։

Նրա մեկնաբանությամբ՝ անցյալ տարվա պատերազմը Լավրովի պլանի իրականացումն էր, որը Մադրիդյան սկզբունքների մոդեռնիզացված տարբերակն էր՝ տարբերությամբ՝ յոթ շրջանների վերադարձը եւ ռուսական խաղարար զորքերի տեղակայումը տարածաշրջանում։

«Իրականում անցյալի տարի Ադրբեջանը չի հաղթել։ Հաղթել է Ռուսաստանը, որովհետեւ նա քառորդ դար ուզում էր վերադառնալ Ադրբեջանի տարածք, հիմա տարածաշրջանում է, եւ ես կասկածում եմ, որ մենք պետք է խոսենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ չհիշտակելով ռուսական գործոնը։ Դա անլուրջ մոտեցում կլինի։ Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտությունը բոքսի տանձիկի նման է՝ երբ պետք է ՌԴ-ն հայերին կպատժի Ադրբեջանի ձեռքերով եւ հակառակը։ Անցյալ տարի Ռուսաստանը պատժեց Փաշինյանին Ադրբեջանի ձեռքերով»,-ասաց Յունուսովը։

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվել, եւ երբ ասում են, թե խնդիրը լուծվել է, դա ներքին քարոզչության համար է․«Հասկանալի է, որ Ղարաբաղը մնացել է, մենք, ըստ էության, վերադարձել են 1991 թվականին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի վերահսկողության տակ չէր, Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ էր»։

Ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման ժամկետը լրանալուն մոտ ըստ Յունուսովի, կամ կլինի մեծ սադրանք, որը կարող է հանգեցնել հերթական պատերազմի, եւ դրանով կլուծվի ռուսական զորքերի տարածաշրջանում մնալու հարցը, կամ էլ առանց մեծ պատերազմի կլուծվի՝ ռուսական զորքերի մնալու ժամկետը կերակարացվի եւս հինգ տարի․ «Ռուսաստանը հենց այնպես դուրս չի գա եւ մենք արդեն լսում ենք Կրեմլին մոտ կանգնած քաղաքական գործիչներից, որ ՌԴ-ն այնտեղ ոչ հանուն հայերի է եւ ոչ էլ հինգ տարով, այլ՝ երկար ժամանակով»։

Յունուսովի կարծիքով՝ Ալիեւն ինչ էլ ասի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի բանակցությունների գործընթացը, եւ այսօր բացի Մինսկի խմբից, որոշիչ դեր են խաղում Պուտինը, Փաշինյանն ու Ալիեւը․«Հիմնական լծակները Ռուսաստանի ձեռքում են եւ ես չեմ հավատում, որ Մինսկի խմբի շրջանակներում արդյունավետ կլինեն բանակցությունները։ Աստված տա 3-րդ пպատերազմ չլինի, աստված տա դա լինի սառեցված հակամարտություն, օրինակ՝ Քաշմիրի կամ Կիպրոսի հակամարտությունների նման, եւ այդ սառեցված վիճակում քայլ առ քայլ մի բան որոշենք, փոքր հանգուցային հարցեր որոշենք։ Բայց վախենամ, որ դա էլ չի լինի, քանի որ տարածաշրջանում կա ՌԴ, որն ամեն ինչ անում է եւ կանի, որպեսզի Ղարաբաղյան խնդիրը օդում կախված մնա»։

Արիֆ Յունուսովի դիտարկմամբ՝ երբ հակամարտությունը լուծվի, հնարավորություն կստեղծվի կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչը կհանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, վերականգնել ենթակառուցվածքները, եւ այդ ժամանակ հարց կառաջանա՝ իսկ ի՞նչ է գործ ունի տարածաշրջանում ռուսական ռազմաբազան, դրա կարիքը չի լինելու։

Արիֆ Յունուսովը լավատես չէ, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, նաեւ լավատես չէ տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման եւ, այսպես ասած, վերաբացման հարցում, քանի որ կողմերը ասելով ենթակառուցվածքների բացում, տարբեր բաներ նկատի ունեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930