Օրվա լրահոսը
Որևէ մղում, որևէ նպատակ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը. Արմեն Խաչատրյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարությանը` գրել է․ Որևէ մղում, որևէ նպատակ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը. իրենց ծառայողական-աշխատանքային պարտականությունները կատարող սպա և ենթասպաներ են սպանվել, ու արդարադատությունը չի կարող իրականացվել ՀՀ օրենքների տրամաբանությունից դուրս։ Իսկ եթե որևէ մեկը կփորձի պետությանը ահաբեկել, ապա
«Վաղը խորհրդի անդամները և պարոն Բլեյանը հրավիրվել են նախարարություն և կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները». ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Աշոտ Բլեյանին ուղարկված ծանուցման առիթով
Ըստ պարզաբանման՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Բլեյանին օրենքով սահմանված կարգով ուղարկվել է ծանուցում բոլոր այն դեպքերի պես, երբ պայմանագրի ժամկետն ավարտվում է։
Ժայռից ընկած պատանու վիճակը ծայրահեղ ծանր է․ Գեւորգ Դերձյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին, ժայռից գլորվելով, ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի
Ապականելով «իշխանություն» գաղափարը՝ դուք և ձեր թիմը այժմ էլ ձեռնամուխ եք եղել «ընդդիմության» գաղափարը ձևախեղելու գործին․ Կարեն Սիմոնյանը՝ Էդուարդ Շարմազանովին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի պատասխանը Էդուարդ Շարմազանովին: «bRightTalk-ի այսօրվա թողարկմանը արձագանքել է Շարմազանովը, նրանք նեղվել են, որ Մարուքյանն ասել է, որ որքան նախկին իշխանության ներկայացուցիչները խոսեն, այնքան գործող իշխանության ռեյտինգը բարձր են պահելու։ Կասեմ միայն սա, ամբողջ կյանքում իշխանություն եղած ու ընդդիմությանը ոչնչացնելուն ծառայած մարդն իրավունք չունի նման կերպ արտահայտվել։ Պարոն Շարմազանով,
«Արայիկ Հարությունյանը ինձ չի նշանակել, և ինքը երազում կտեսնի, որ ինքն ինձ նշանակում է և ինձ ազատում». Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը՝ 250-300 հոգանոց և Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը և տեղեկացրել ենք կառավարությանը, որ մենք կրթահամալիրի իրավակազմակերպական ձևը ցանկանում ենք փոխել: Հիմա կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ), ցանկանում ենք դառնալ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին երևանցի Իսրայել Հակոբկոխյանին: Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի: Զորակցությունս և շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի պահպանել առողջությունը: Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա
Վայոց ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի տարածքային կառույցները
Այսօր` օգոստոսի 16-ին, Վայոց ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի տարածքային կառույցները: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նկատեց, որ օր օրի ավելացող մարզային կառույցներն էլ ավելի են ամրացնում կապը հանրության հետ, աշխատանքները դարձնում բազմաշերտ ու համակարգված։ «Մեր գործունեության առանցքում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մենք այստեղ ենք՝ այդ իրավունքներին ու ազատություններին տեր կանգնելու
Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին
Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով
«Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը․ Էդուարդ Շարմազանովը՝ Էդմոն Մարուքյանին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում: Նա հերթական անգամ ակնարկել է, թե «քայլողների» ռեժիմի այլընտրանքն իրենք են: Կարծում եմ՝ բանախոսը, ում հետ ԱԺ-ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ, քաջ գիտակցում է, որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք
Օգոստոսի 17-ից «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների առջև․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Հանգստացիր Հայաստանում», «Հայաստանը սեր է» խորագրի ներքո ներկայացնում է Հայաստանի տեսարժան վայրերը, այս գրառմամբ վարչապետի տիկինն անդրադարձել է «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցին․ «Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և որտեղ մինչ օրս կատարվում
Ռուբեն Սանամյանն իսկական հերոս է՝ մե՛ր ժամանակի, մե՛ր սերնդի, մե՛ր հայրենիքի հերոսը․ Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանի սխրանքը հերոսական է, և նա իսկապես բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին: Ռուբեն Սանամյանն իսկական հերոս է՝ մե՛ր ժամանակի, մե՛ր սերնդի, մե՛ր հայրենիքի հերոսը: Ռուբենի տեսակը մեր բոլորի արժանապատվությունն է, հպարտությունը և այլևս երբեք չպարտվելու գրավականը:
«Զավեշտալի է նման նվնվոցը՝ հաշվի առնելով ՝ ինչ չափի սպառազինություն է Ադրբեջանը ստացել Ռուսաստանից». Կարեն Վրթանեսյանը՝ Իլհամ Ալիևի դժգոհության առիթով
Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ռուսական կողմը, եթե անգամ լսել է այդ դժգոհությունները, գոնե հայտարարության մակարդակով դրանք բավականաչափ ծանրակշիռ չի համարել:
Ֆրանսիական գալեթ՝ դեղձով եւ մոշով (տեսանյութ)
Ամռանն ու աշնանը մրգային թեթեւ թխվածքներից համեղ բան չեմ պատկերացնում: Այս անգամ առաջարկում եմ ֆրանսիական բաց մրգային կարկանդակի՝ գալեթի բաղադրատոմսը: Խմորը պարզ ծեծած խմոր է, որով պատրաստում ենք նաեւ ֆրանսիական տարտերը, տարտալետկաները, այլ կարկանդակները: Միջուկը՝ կտրատած մրգեր: Իր պարզությամբ հանդերձ՝ շատ նուրբ, փխրուն եւ համեղ թխվածք է: Անհրաժեշտ մթերքները Ալյուր-մոտ 2 բաժակ Շաքարավազ-1 ճաշի գդալ+1
Սոլակ գյուղում պատանին ընկել է ժայռից
Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տ․ պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մ․)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի դատավորներ, արդյո՞ք ընդունում եք, որ դուք չեք կարողանում անգամ 194 քվեաթերթիկ հաշվել․ Գևորգ Գյոզալյան
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ հիմա ավելի լուրջ․ մի քանի օր առաջ դատական իշխանության կայքում «Հաղորդագրություն» վերտառությամբ հայտարարություն տարածվեց, որ «ընտրություններում » հաղթած ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի պահանջով վերահաշվարկ է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ «Հաշվիչ հանձնաժողովը » (եթե չեմ սխալվում 5 դատավորներ) իրականում սխալ են հաշվել քվեաթերթիկները և 194
Տպավորություն է, որ նախկին իշխանությունն ու ներկա իշխանությունը պայմանավորված են իրար հետ՝ հենց մեր ռեյտինգը մի քիչ ընկնի, դուք մի քիչ խոսացեք, ասեք՝ մենք հեսա գալիս ենք․ Էդմոն Մարուքյան
Սոցհարցումներին հետևում ենք, տեսնում ենք, դրանք ցույց են տալիս, որ պառլամենտական երեք ուժերից դուրս այսօր նվազագույն շեմը հաղթահարող ուժ չկա, եթե վաղը լինի ընտրություններ, այսինքն՝ հեղափոխությունից հետո այս առումով քաղաքական դաշտում մեծ տեղաշարժեր չկան: Այս մասին bRightTalk ձևաչափի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ընկել է իշխանության վարկանիշը,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա
Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մահացել է Նահապետ Մելքոնեանը
Սրտի դառն կսկիծով կը գուժենք մեր սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծհօր, եղբօր եւ աներհօր Նահապետ Մելքոնեանին անժամանակ մահը։ Նահապետը հոգին աւանդեց Կիրակի, Օգոստոս 9, 2020-ին իր բնակարանին մէջ (Կլենտէյլ, Գալիֆորնիա)։ Նահապետ Մելքոնեանին լայնածաւալ գրական, մշակութային, հասարակական, եկեղեցանուէր եւ ազգանուէր ծառայութիւնը պարգեւ էր Հայ ազգին եւ մանաւանդ Հայ Երուսաղեմին ու Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանին։ Յուղարկաւորութեան թաղման կարգը
Հայաստանի օրենքները պատժում են ու չեն խրախուսում մեկից ավելի բիզնես ունենալը. Վահրամ Միրաքյան
Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում։ Հայաստանի օրենքները պատժում են ու չեն խրախուսում մեկից ավելի բիզնես ունենալը: Տարօրինակ բան եմ ասում, չէ՞: Հիմա հիմնավորեմ: Եթե ես զբաղվում եմ մի գործունեությամբ, որը ԱԱՀ դաշտում է, ասենք գրեչկա եմ ներկրում, ապա դրան զուգահեռ ցանկացած այլ գործունեության դեպքում, ասենք
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, առողջացել է 5 պացիենտ․ ԱՀ ԱՆ
Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ: Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5 ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է
ՀՅԴ Բիւրոյի եւ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի լրիւ կազմերը գումարեցին առցանց միացեալ ժողով մը. ՀՅԴ
Ուրբաթ, 14 օգոստոսին ՀՅԴ Բիւրոյի եւ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի լրիւ կազմերը, Բիւրոյի հրաւէրով գումարեցին առցանց միացեալ ժողով մը։ Ժողովի օրակարգը կ՛ընդգրկէր Պէյրութի նաւահանգիստի պայթումի հետեւանքով յառաջացած աղէտէն ետք Լիբանանի ներքաղաքական կեանքի ապրած հոլովոյթը, լիբանանահայութեան իրավիճակին ու այս ծիրին մէջ ծաւալուող համահայկական օժանդակութեանց ծրագիրներն ու աշխատանքները։ Առաջին հերթին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան համապարփակ ձեւով
Կորոնավիրուսից 30-ամյա պացիենտ է մահացել, որը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ
Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41663 դեպք, որոնցից 34584-ն` առողջացած, 818-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 168 նոր դեպք և 100 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30
«Ես եմ ճշմարիտ որթատունկը». Հայ առաքելական եկեղեցում այսօր խաղողօրհնեք է
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք
Վարշավայի ճակատամարտ (1920թ.). ներկայիս ազատ Եվրոպայի կարևորագույն տարեդարձերից մեկը
Լեհ-բոլշևիկյան պատերազմը հիմնարար դրվագ էր արդի Լեհաստանի և նշանակալից պահ` ողջ Եվրոպայի համար, թեպետև մարդկության գիտակցության մեջ այն դեռևս բավարար չի արժևորվել. այն երկու միմյանցից տարբերվող քաղաքակրթությունների բախման կետ է: Պատմության մեջ գոյություն ունեն կարևոր դրվագներ, որոնք վճռորոշ են աշխարհի ճակատգրի համար: Լեհաստանի և Եվրոպայի համար նման պահերից է 1920 թվականի օգոստոսի 15-ը: 1918 թվականին
Թերթելով պատմության էջերը․ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ կալանավայրից
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել 2010 թ․-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ից հետո լինելով հետախուզման մեջ՝ մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316
ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ 28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները
Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ․ Սոսի Թաթիկյան
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո: Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել
Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։ Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններում՝ Ֆրանսիա, Շվեդիա։ Մեր երկիրը, որի 1000-ից ավելի քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ
Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման


















































