Օրվա լրահոսը

Ամերիկացի մի խումբ վերլուծաբաններ չեն հերքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան ուղարկելու փաստերը. «Ամերիկայի ձայն»

Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի Թուրքիայի ծրագրի տնօրեն, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ամերիկացի վերլուծաբան Այքան Էրդեմիրի խոսքով՝ վերջերս միջազգային լրատվամիջոցները հաստատել են սիրիական ջիհադիստներին, որպես վարձկաններ, մարտական գոտի ուղարկելու լուրերը:

Պաշտպանության բանակն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Վահրամ Պողոսյան

Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈւ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ

Սիրանուշ Սահակյան. Եր­բեք էլ չեմ կար­ծել, թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյունը չու­նի խտ­րա­կան վե­րա­բեր­մունք այս կամ այն ի­րա­դար­ձու­թյան վե­րա­բե­րյալ. «Իրատես»

Մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ու­նի ազ­դե­ցու­թյան գոր­ծիք­ներ, բայց դրանք ամ­բող­ջո­վին պայ­մա­նա­վոր­ված են շա­հե­րով։ Պայ­մա­նա­վոր­ված այն հան­գա­ման­քով, թե խն­դի­րը որ երկ­րի հետ է կապ­ված, ար­ձա­գանքն էլ լի­նում է ըստ այդմ, այ­սինքն՝ տար­բեր ու եր­կա­կի ստան­դարտ­նե­րով։

Թուրքիայից ավտոբուսով Հայաստան վերադառնալու համար շուրջ 200 ՀՀ քաղաքացի է հերթագրվել և սպասում է մեկնելու օրվան. «Հայկական ժամանակ»

Այս պահին Թուրքիայում գտնվող մեր հայերի մեծամասնությունն ունի որոշակի մտահոգություններ, որոնք կապված են ոչ թե Թուրքիայի կառավարության կամ թուրք ժողովրդի հետ, այլ ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիների հետ։ Թուրքիայում ադրբեջանցիները թվով շատ են և իրենց դրսևորում են այնպես, կարծես թե գտնվում են սեփական երկրում։

Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «Հայաստանի Հանրապետություն»

«Թերեւս, ակնհայտ է, որ վերջին տարիներին Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացրած Թուրքիան Ադրբեջանից պահանջել է վերանայել Իսրայելի (եւ միգուցե նաեւ Ռուսաստանի) հետ ռազմական սերտ շփումները, աստիճանաբար հրաժարվել իսրայելական զենքից, հատկապես ԱԹՍ-երից եւ փոխարենը նախապատվություն տալ թուրքական զենքին՝ առաջին հերթին ԱԹՍ-երին»,- ասում է թուրքագետը։

Արծվիկ Մինասյան. «Սթափ­վեք և գի­տակ­ցեք, որ սա ոչ թե իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյան, այլ եր­կի­րը պաշտ­պա­նե­լու, պե­տա­կա­նու­թյու­նը փր­կե­լու խն­դիր է». «Իրատես»

Մեկ տաս­նյա­կից ա­վե­լի կու­սակ­ցու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյա­նը՝ պա­տե­րազ­մա­կան այս ծանր օ­րե­րին օ­պե­րա­տիվ շտաբ ստեղ­ծե­լու և այդ մար­մի­նը ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու ի­րա­վա­սու­թյուն­նե­րով օժ­տե­լու ա­ռա­ջար­կով, սահ­մա­նադ­րա­կան է ու նա­խա­տես­վում է օ­րեն­քով. «Ռազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի օ­րեն­քի 6-րդ հոդ­վա­ծի «Զ» են­թա­կետն ուղ­ղա­կիո­րեն նա­խա­տե­սում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է ստեղ­ծել պե­տա­կան հա­տուկ մար­մին և սահ­մա­նել նրա լիա­զո­րու­թյուն­նե­րը:

Ի՞նչ են ենթադրում այդ վերահսկման կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, դրանք կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ սահմանին լարվածության թուլացման վրա. «Հայկական ժամանակ»

«Սովորաբար լինում է ինչ-որ դիտորդների առաքելություն, որը նաեւ տեխնիկապես որոշակի զինվածություն ունի, սարքերով հետեւում է իրավիճակին, աշխատում կողմերի հետ, ըստ իրավիճակի որոշակի ֆունկցիաներ կատարում: Բայց ամեն դեպքում, եթե ձեր հարցի իմաստն այն է, թե խոսքն արդյոք խաղաղապահների մասին է, կասեմ, որ խաղաղապահները ուրիշ ձեւաչափ է»,- պարզաբանեց պատգամավորը:

Դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը. «Հայաստանի Հանրապետություն»

Միաժամանակ կանխարգելվում է թշնամական երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:

Ուրբաթ նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Նույն օրը հանդիպում նշանակելու փաստը ազդարարում է, որ Վաշինգտոնը փորձում է ակտիվացնել իր ջանքերը՝ ԼՂ հակամարտության շուրջ կրակի դադարեցման հարցում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Արցախում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը

Միաժամանակ պարզաբանել է, որ այդ տարածաշրջան ՄԱԿ–ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը:

Տիգրան Հակոբյան. «Երազանքների գիրկը չընկնել, Աստծո մանանային չսպասել, կռվել, պայքարել, բռունցքվել հանուն հաղթանակի»

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ՖԲ էջում գրում է. Պատերազմի էս ծանր օրերին շատ ենք ուզում, որ մեր ցանկությունները/սպասումները իրականություն դարնան: Ու բոլոր ցանկությունների նպատակը մեկն է՝ արագ ջախջախել թշնամուն, նրան խաղաղություն պարտադրել: Ցանկություններից/սպասումներից մեկը Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացումն է: Իբր ադրբեջանցիները ուշ թե շուտ կիմանան իրական կորուստների մասին, կհասկանան,

Արման Թաթոյան. «Որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ»

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին:

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք (Տեսանյութ)

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք:

«Լավ է, վատ է, շատ վատ է, որեւէ բան չեմ կարող ասել». Շարմազանով

Մանավանդ, որ անվտանգության խորհրդի նիստ էլ է եղել, մեր հանդիպումը հաջորդել է անվտանգության խորհրդի նիստին. Շարմազանով

Որդեկորույս մայրը՝ Նիկոլ Փաշինյանին. «Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից»

Որդեկորույս մայր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարոգործական հիմնադրամի հինմնադիր-տնօրեն Կարինե Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի, իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ: Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների- Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝ Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ

«ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին». Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը DCnews լրատվական գործակալությանը

Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը DCnews լրատվական գործակալությանը Հարց․ Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս հակամարտության պատմության և այն մասին, թե ինչու իրավիճակն այսչափ սրվեց։ Վերջին 30 տարվա ընթացքում մի քանի անգամ եղան կտրուկ սրացումներ, ինչպես այս տարվա ամռանը կամ՝

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին

Արցախյան նորագույն գոյամարտը եկավ կրկին ապացուցելու, որ այս օրհասական ժամին, մեր գոյության ու հաջողության միակ երաշխիքը մեր քաջարի զինվորի կամքն ու  բազկի ուժն է մարտի դաշտում  և համայն հայության միասնականությունն ու միակամությունը թիկունքում: Առ այդ, մենք անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության: Ինչպիսի մտահոգություններից էլ բխած լինի

«Հարավային ուղղությամբ հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ չեն ունեցել». Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ մեկ-երկու գրոհից հետո հակառակորդն այսօր հետ է շպրտվել

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ներկայացվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները

Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքների մասին հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ, որի նպատակն

«Լուսանկարի Ալբերտ»-ի հայրը՝ հայությանը. «Բարձր ձայնով քաղաքում հայրենասիրական երգեր լսելով՝ մենք չենք օգնում զինվորին»

Պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված, այլ կենդանի հերոսներ

«Թուրքիան միացել է Ադրբեջանին». Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտու

«Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական  հակամարտություններում, միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»,-այսօր Իսպանիայի Կոնգրեսում հայտարարել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն: Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

Հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը

«Դավիթս ամեն օր վարդեր էր բերում, բայց այդպես էլ չիմացանք՝ ով էր սրտում»․ Բասենի 21-ամյա սպորտսմեն հերոսի մասին

Պատերազմը վերջանա, ուսուցիչներով որոշել ենք էքսկուրսիա կազմակերպել, գնալու ենք այն տարածքը, որտեղ գտնվել են Բասենի տղեքը ու համբուրենք իրենց պահպանած հողերը։ Իրենք այդ հողերը պաշտպանեցին, ցավոք, շատերն արյան գնով»։

Տարածված է հակառակորդի հանդեպ ատելությունն ու հակամարտության շուրջ ապատեղեկատվությունը․ Բաքու այցելած լրագրող

Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուսաբանման համար Բաքու այցելած բրիտանացի լրագրող Լուիս Քալահանը, որը գրում է Sunday Times-ի համար, Թվիթերի իր միկրոբլոգում պատմել է Բաքվից ստացած տպավորությունների մասին։ Անցյալ շաբաթ ես Բաքվում էի։ Մի քանի տպավորություն այցելությունից։ Բոլորը, ում հետ ես խոսում էի, անգամ եթե նրանք մոլի ընդդիմադիր են, պաշտպանում են Ադրբեջանի դերն այս հակամարտությունում։ Լայնորեն տարածված

Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երեկ, հոկտեմբերի 18-ին զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել՝ խաղաղության և Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով: Ինչպես հաղորդում է Diario Armenio պարբերականը, լատինամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Ավտոերթը հարյուրավոր մարդկանց է միավորել: Ավտոերթի մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել

Զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը

Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։ Հանգչիր խաղաղությամբ հերոս: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա

Սփիւռքը կարեւոր դեր ունի Արցախի միջազգային ճանաչման մէջ. Արամ Ա. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն ուղղած իր շրջաբերական նամակին մէջ շեշտեց, թէ «Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է։ Յատկապէս Սփիւռքը, իր քարոզչական ու յարաբերական լայն կարելիութիւններով կոչուած է Արցախի ճանաչման դրօշը բարձր պահել։ Արդարեւ, քաղաքներու, նահանգներու ու կազմակերպութիւններու կողմէ ճանաչման գծով առնուած որեւէ քայլ իր կարեւոր նպաստը կրնայ ունենալ միջազգային համայնքին

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. ՀՀ Նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, ինչպես նաև այն մասին,

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատ կներկայացնի Արցախի անկախությունը ճանաչող փաստաթուղթ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պատրաստվում է երկրի Սենատ ներկայացնել Արցախի անկախությունը ճանաչող փաստաթուղթ։ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը խոչընդոտելը նշանակում է խոչընդոտել ամբողջ Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը։ Այս շաբաթ ես Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտող փաստաթուղթ եմ ներկայացնելու»,- գրել է Բուայեն ֆեյսբուքյան իր էջում։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031