Լրահոս
Օրվա լրահոսը

Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի․ Արսեն Բաբայան

Օգոստոս 16,2020 16:18

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին երևանցի Իսրայել Հակոբկոխյանին:

Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի: Զորակցությունս և շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի պահպանել առողջությունը:

Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա խնդրում է, որ բոլորս միանանանք հանուն հայի, հայկականի ու հայկական արժեքների: Իսոն մեզ է սպասում…

Հակոբկոխյանին փոխանցեցի նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ողջույնը և տեղեկացրեցի, որ պարոն Վանեցյանը հենց վերադառնա Արցախից, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անմիջապես կայցելի իրեն ու անձամբ շնորհակալություն կհայտնի:

Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող, աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին Երևանցի Իսրայել…

Gepostet von Arsen Babayan am Sonntag, 16. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31