Օրվա լրահոսը

Կրակոցներ Երևանում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է

Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բավարար հիմքեր առկա չեն. ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ կազմերի ձևավորման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ հարցը: Այն քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում: Նույն հարցով Պաշտպանին է դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը: Քննարկումների շրջանակում ուսումնասիրության առարկա են դարձել ինչպես ՀՀ գործող օրենսդրությունը, այնպես էլ՝ ««Տնտեսական

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Անդրեաս Ֆոսկուլե. Գոհունակությամբ հետևում ենք Հայաստանում ընթացող գործընթացներին և պատրաստ ենք աջակցել ձեր երկրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա

Աննա Հակոբյանը մասնակցեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը նվիրված միջոցառմանը. VOA

Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտ 9000 մարդ ստանում է քաղցկեղի ախտորոշում, որոնցից շուրջ հարյուրը երեխաներ են, նշում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ԱՄՆ իր այցի շրջանակում մասնակցեց Վաշինգտոնում Մեդունի և City of Smile կազմակերպությունների միջոցառմանը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ելույթ ունենալով քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը նվիրված ձեռնարկին՝ տիկին Հակոբյանը, ով Հայաստանում գլխավորում է «Իմ

Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ,

Պայմանական եւ իսկական հեղափոխականներ

Ցանկացած մարդու մեջ, անկախ նրանից, թե ինչով է նա զբաղվում,  ինչ դիպլոմ է ստացել, ինչ պաշտոններ է զբաղեցնում, կա թաքնված էություն, նրա հիմնական, խորը թաքնված «ես»-ը, որը կարող է գիտակցվել, բայց կարող է անգամ տվյալ մարդու համար անհայտ մնալ: Կան մարդիկ, որոնք հոգու խորքում գրասենյակային գիտնական են, կան մարդիկ, որոնք իրենց էությամբ լրագրող են, խուզարկու,

ԱՍԵԿՈՍԵ

Ձեր կենսագրության մեջ հետո կգրեք, որ լեգենդար Ժիրայր Սեֆիլյանի հետ  նկարվել եք: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փողոցային առեւտուրը «վերականգնվում է»

Քաղաքապետարանի արգելքը 1-2 ամիս աշխատեց: Թեեւ, մեր նշած փողոցներում  4-5 հատվածներում էին փողոցային առեւտուր ծավալողները, բայց ենթադրվում է, որ այն վարակիչ կդառնա:

Հայաստանի դեմ ՄԻԵԴ դատավճռիռները 2018-ին. Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն վիճակագրություն է ներկայացրել

Ինտերլակենի բարեփոխումների գործընթացը, որը սկսվել է 2010թ. և նպատակ ունի ապահովել ՄԻԵԴ համակարգի երկարաժամկետ արդյունավետությունը, դրական արդյունքներ է տվել Հայաստանում: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 12-րդ ամենամյա զեկույցում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների կատարողականության վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ այդ ընթացքում Հայաստանում փակվել է 2073 առաջատար դատական գործ, որոնցում կարևոր

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեյում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Մոնտերեյում մեկնարկած կանանց մրցաշարի առաջին շրջանում 6:1, 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Վիկտորիա Ռոդրիգեսի նկատմամբ: Երկրորդ շրջանում Մարգարիտան հանդիպելու է  իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հինգ տարի առաջ անգամ հեռախոս չունեի, հիմա ԱԺ պատգամավոր եմ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` նպատակասլացության եւ հաջողության հասնելու մասին Լավություն անելու դեպքում գործում է բումերանգի էֆեկտը Սիսակ Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ իր բնորոշ գծերից մեկը մարդասիրությունն է, որ մայրիկից է ժառանգել: Ասում է՝ դա իրեն թե օգնում է, թե խանգարում, հատկապես հիմա, երբ արդեն ԱԺ պատգամավոր է: «Հիմա ով

«ԵԿՄ-ում «մանվելյան» ոճն ու բռնատիրությունն են շարունակվում». Կոռնիձորի Արո

Պատերազմի շատ մասնակիցներ մանդատից զրկված են, իսկ պատերազմից «դուրս» գտնվողները դարձել են մանդատավոր

«Իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն

ՊՆ խորհրդականն այն մասին, թե ինչու 2016թ.-ին հայկական կողմը հակահարձակում չարեց եւ կորցրածը հետ չբերեց

Վերահաստատում եմ ճշմարտությունը, որ 4-րդ օրն Ադրբեջանը ռուսների միջոցով աղաչում-պաղատում էր, որ բանակցություններ լինեն

Ծանրորդները ԵԱ մեկնում են մարտական կազմով

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները ապրիլի 6-ին մեկնում են Բաթում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Տղամարդկանց հավաքականում ընդգրվել է 10 ծանրորդ՝ 73 կգ՝ Արմեն Գրիգորյան, 81 կգ՝ Անդրանիկ Կարապետյան եւ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան, 109 կգ՝ սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ

Գերմանիայի բունդեսթագը վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Գերմանիայի բունդեսթագն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Երբ «արդարության առաջամարտիկը» կեղծիքների մեջ է թաթախված». «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհուրդ

Այսօր՝ ս.թ. ապրիլի 4-ին, «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին տեղյակ է պահվել, որ հիմնադրամի խորհրդի կողմից հեռացված տնօրեն, իրեն արդարության առաջամարտիկ հորջորջող Մհեր Խաչատրյանը, լինելով Գյումրու տնակների ապամոնտաժումը և տարածքի ազատումը հաստատող հանձնաժողովի անդամ, հիմնադրամի անունից ստորագրել է կեղծ փաստաթղթերի տակ, մասնավորապես., ս.թ.մարտի 18-ին  237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել

Հայաստանը հետաքրքրված է ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում գործակցության զարգացմամբ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

«Ես այդ ժամանակ մեռա…». Վարդան Ավետիսյանը հիշեց, թե ինչպես է 92-ին զինվորի դին հանձնել մորը

Մարմինը պետք է տանեինք տուն: Երբ մի քանի ընկերով մարմինը հասցրինք տուն, մայրը դուրս եկավ, նայեց աչքերիս

Բացահայտվել է «Սևան» ազգային պարկից ապօրինի ծառահատման դեպք

Ապրիլի 1-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճենի: Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992 թ. ծնված Ռազմիկ Ե.-ն, որը

Իսլամական աշխարհի պատվերով Հայաստանում ոչխարներին սկսել են մորթել հատուկ ծիսակարգով (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի, շիրակցի ֆերմերների, որոշ գյուղապետերի մասնակցությամբ քննարկվեցին մարզի գյուղատնտեսական հարցերը։ Փոխնախարարը նախ և առաջ ներկայացրեց գյուղատնտեսության ներկա վիճակը։ «Անկասկած լավ վիճակ չունենք գյուղատնտեսության ոլորտում և, ցավոք, առանձին ուղղություններով նույնիսկ անկումային տրամադրություն են գերիշխում և, բնականաբար, այսօր մեր նոր իշխանությունները, նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի գյուղատնտեսության ոլորտում և լուրջ

«Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի». Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալի պատվիրակությանը

Մեհրիբան Ալիևան խոստացել է վերադարձնել Ղարաբաղը

Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան խոստացել է, որ Ղարաբաղի ցանկացած գյուղում կծածանվի ադրբեջանական դրոշը, հաղորդում է Trend-ը։ «Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, որն ունի գեղեցիկ բնություն։ Բայց մեր ամենամեծ ձեռբերումը ադրբեջանցի ժողովուրդն է, մարդը։ Իսկապես, ադրբեջանցի ժողովուրդը պետք է հպարտանա, որ ձեզ նման որդիներ է մեծացրել… Այսպիսի ժողովրդի,

Կոմանդոս. «Իմ կարծիքով` պատերազմ չի կարող լինել»

Կարող եմ ասել, որ այդ երկիրը չի հասնի այն վիճակին, որ մեր դեմ կռվի,-ասում է Կոմանդոսը

«Եթե Սիլվա Համբարձումյանի կաշառքի դրվագը կարող են վերագրել պարոն Քոչարյանին, ես ուրիշ ոչ մի բան չեմ բացառում». Ալումյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունն էր: Նիստն ընդմիջվեց: Պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ հիմա ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված, 98-ի ընտրությունները կեղծելու, բանը կհասնի՞ նրան, որ Ռոբերտ

«Չի կարելի կարիերա ունեցող մարդու վրա շառ անել». Սպիտակցի Հայկոյի մենեջեր

Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

Մահացել է Գեորգի Դանելիան

Մոսկվայում մահացել է ռուսական և խորհրդային կինոյի դասական Գեորգի Դանելիան, հաղորդում է BBC-ն։ Ռեժիսորի մահը հաստատել են նրա ընտանիքի անդամները, ընկերները։ «Գեորգի Նիկոլաևիչ Դանելիան մահացել է սրտի կանգից, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար»,- ասել է նրա կինը Գալինա Յուրկովա- Դանելիան։ Ռեժիսորը 88 տարեկան էր։ Փետրվարին նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքմամբ։ Դանելիան առավելապես հայտնի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031