Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունն էր:
Նիստն ընդմիջվեց: Պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ հիմա ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված, 98-ի ընտրությունները կեղծելու, բանը կհասնի՞ նրան, որ Ռոբերտ Քոչարյանին նաեւ այդ մասով մեղադրանք առաջադրեն՝ պատասխանեց. «Հիմա, նկատի ունենալով, որ պարոն Քոչարյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, ես չեմ բացառում ցանկացած գործով նրա նկատմամբ քրեական հետապնդում: Եթե Սիլվա Համբարձումյանի կաշառքի դրվագը կարող են վերագրել պարոն Քոչարյանին, ես ուրիշ ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի բան բացարձակապես»:
Նիստի մտնելուց առաջ Ալումյանն ասաց, որ ամեն ինչ կանեն, որ Քոչարյանը դուրս գա եւ անձամբ պատասխանի լրագրողների հարցերին, ուստի լրագրողները հետաքրքրվեցին՝ շանսերն ինչպե՞ս եք գնահատում՝ Ալումյանը պատասխանեց. «Եթե մենք ունենայինք այս նույն իրավիճակը մի որեւիցե շարքային գործով, որտեղ չկային մեծ ճնշումներ, ապա ես ինքս իմ մեջ շանսերը կգնահատեի 99 տոկոս, բայց նկատի ունենալով այս գործի նախապատմությունը եւ այն ամենը, ինչը դուք գիտեք, երևի, ինձանից էլ լավ, դրա համար ես չէի ուզենա որեւիցե կանխատեսում անել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































